Ինչ խնդիր է լուծում Միացյալ Թագավորությունը՝ աջակցելով Ամուլսարի նախագծին. Aravot.am
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ-ում դեսպանատան ծրագրերի մասին՝ առաջնահերթությունների շարքում նշել է նաև տնտեսական, բարգավաճման ծրագրերը։
Ինչպես նշել է դեսպանը, հիմնականում ուշադրություն են դարձնում կոմերցիոն գործունեությանը, որը միտված է հայկական շուկայում բրիտանական բիզնեսի առկայությանը:
«Մեր գործունեությունը ուղղված է ոչ միայն բրիտանական ընկերություններին Հայաստան բերելուն, այլեւ գործարար միջավայրի բարելավմանը: Այս բնագավառում մեր գործունեության մեջ ունենք փոքր հաջողություններ: Հիմնական նախագիծը, որին աջակցում ենք հիմա, Ամուլսարի նախագիծն է»,- ասել է Ք. Լիչը:
Ըստ դեսպանի՝ սա շատ լավ օրինակ է, երբ օժանդակելով մասնավոր, կոմերցիոն գործունեությանը՝ նաև գլոբալ առումով ավելի լայն խնդիրներ են փորձում լուծել, այն է՝ Հայաստանում ստեղծել պատասխանատու հանքարդյունաբերության լավագույն օրինակ:
«Այսինքն՝ կոնկրետ օրինակով փորձում ենք Հայաստանի կառավարությանը ցույց տալ պատասխանատու հանքարդյունաբերության իրագործման հնարավորությունը եւ միաժամանակ տալիս ենք այն գործիքները, որոնցով կարելի է հասնել դրան: Այս առումով անհրաժեշտ է աշխատել շահագրգիռ կողմերի` հ/կ-ների, տեղի բնակիչների, հասարակության հետ: Պատասխանատու հանքարդյունաբերության թափանցիկությունը կոնկրետ կարեւոր նախաձեռնություն է, որին կառավարությունը պետք է միանա և ցույց տա իր մասնակցությունը»,- ասել է դեսպանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում