Բեյոնսեի բիզնես կանոնները

Երգչուհի Բեյոնսեն բեմ բարձրացել է դեռ վաղ հասակից. նա սկսել է երգել Destiny’s Child խմբի կազմում, որի պրոդյուսերը նրա հայրն էր: Ինչպես գրում է forbes.ru կայքը, Բեյոնսեն արժանացել է Grammy-ի 17 և 400 այլ մրցանակների: 2011թ. Բեյոնսեն հրաժարվեց հոր ծառայություններից: Այսօր Բեյոնսեն իր Parkwood Entertainment կազմակերպության գլխավոր տնօրենն է, հայտնի ռեփեր Ջեյ Զիի կինը: Վերջին տարում 132 երկրներում ունեցած համերգների արդյունքում Բեյոնսեն վաստակել է մոտ 230 մլն դոլար:

  • Ես հիմնել եմ իմ ընկերությունը: Երբ ես որոշեցի դառնալ ինքս իմ մենեջերը, ինձ համար կարևոր էր չխոնարհվել կազմակերպություններից մեկի առաջ: Ես ցանկանում էի գնալ Մադոննայի հետքերով և դառնալ ինքնուրույն ձեռնարկատեր և այլ կանանց ցույց տալ, որ քո կարիերայում հասնում ես որոշակի աստիճանի, պետք չէ պայմանագիր կնքել այլ անձի հետ՝ հաջողությունդ ու դրամական միջոցներդ կիսելով նրա հետ: Ամեն ինչ կարելի է ինքնուրույն անել:
  • Դուք տեսել եք Diddy-ի, իմ ամուսնու և այլ տղամարդկանց օրինակը, որոնք խոշոր մագնատներ են դարձել: Կին երաժիշտները կարող են լեգենդ դառնալ, բայց նրանցից գրեթե ոչ ոք հաջողություն չի ունեցել բիզնեսում: Ես կարծում եմ, որ դրան հասնելու բազմաթիվ միջոցներ կան:
  • Այս ոլորտում ամենամեծ սխալը բիզնեսի նկատմամբ սխալ վերաբերմունքն է, ինչպես նաև՝ ոչ սթափ դատողությունը: Բազմաթիվ վտանգներ կան: Ես երբեք չեմ զվարճանա մի բանով, որը մթագնում է իմ միտքը:
  • Ես դեռ պետք է աշխատեմ ժամանակի պլանավորման վրա, որովհետև ես այնքան առաջարկներ եմ ստանում, որոնց իրոք դժվար է «ոչ» ասել:
  • Ես սիրում եմ իմ ամուսնուն, բայց ոչինչ չի կարող համեմատվել այն կնոջ հետ խոսակցության հետ, ով քեզ հասկանում է: Այդպիսի խոսակցություններն ինձ շատ են ուժ տալիս:
  • Ես խորապես համոզված եմ, որ ծանր աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել ամենին, ինչ ուզում ես: Հասկանում եմ, որ ավելի հեշտ է ասել դա, քան անել, բայց պետք չէ ոչինչ չձեռնարկել:
  • Ես ժամանակակից ֆեմինիստ եմ: Ես հավատում եմ հավասարությանը և նրան, որ մենք դեռ հեռու ենք դրանից: Բայց ես երջանիկ եմ ամուսնության մեջ և սիրում եմ ամուսնուս:
  • Կարելի է զբաղվել բիզնեսով, երեխաներ ունենալ, ստեղծագործությամբ զբաղվել, անել ամենն, ինչ հնարավոր է, և դրա հետ մեկտեղ՝ սեքսուալ մնալ: Մեկը չի բացառում մյուսին:
  • Կանայք ավելի շատ պետք է աշխատեն, որպեսզի այս աշխարհում հաջողության հասնեն: Ինձ իրոք զայրացնում է այն, որ կանայք չունեն այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք ունեն տղամարդիկ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս