Բաժիններ՝

Հայաստանի ու Վրաստանի տնտեսական աճերի տարբերությունը խորը տնտեսական գնահատականի կարիք ունի. Գագիկ Աղաջանյան

Նախքան սեպտեմբերերեքյան հայտնի հայտարարությունը՝ բազմիցս արձանագրվել է, որ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում բարեփոխումների իրականացման տեմպով և որակով Հայաստանն առաջ էր անցել ծրագրի մասնակից մյուս երկրներից, այդ թվում՝ Վրաստանից: Այժմ մեր հարևանն արդեն ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը դեգերում է Մաքսային միություն/Եվրասիական տնտեսական միություն տանող ճանապարհին: Իրականացվող բարեփոխումների ազդեցությունը տնտեսության վրա ակնառու երևում է: Թեև նախորդ տարիներին ՎրաստանըՀՆԱ-ի աճի ցուցանիշով զիջում էր Հայաստանին, այս տարի արդեն իրավիճակը փոխվել է: Պաշտոնական վիճակագրությամբ՝ մեր հարևանն այս տարի ավելի քան 2 անգամ ավելի արագ է աճում (2014 թ. առաջին եռամսյակում՝ 7.1%), քան մենք (3.1%):

«Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, ով ակտիվ բիզնեսով է զբաղվում նաև Վրաստանում, 168.am-ի հետ զրույցում չհամաձայնեց, որ տնտեսական աճն ու երկրների քաղաքական կողմնորոշումները փոխկապակցված են: Ըստ նրա՝ դրանք իրար կապելն այժմ ճիշտ չէ, քանի որ ո´չ Հայաստանի՝ ԵՏՄ-ի, ո´չ էլ Վրաստանի՝ ԵՄ-ի ընտրությունը դեռևս ոչ մի զգալի փոփոխություններ չեն բերել. «Քաղաքական այդ որոշումներն առայժմ տնտեսությունների վրա չեն արտացոլվել: Տնտեսության վրա արտացոլման առաջին արդյունքները կարող ենք ակնկալել ոչ շուտ, քան մեկ տարի անց: Ես չեմ կարծում, որ դա պայմանավորված է երկրների քաղաքական ընտրությամբ: Իսկ թե ինչու է այդպես եղել, որ մենք այդպիսի զարգացում ունենք, Վրաստանն այդպիսի, դա ավելի խորը տնտեսական գնահատականի կարիք ունի»:

Հարցին, թե ո՞ր երկիրն ավելի շուտ կզգա իր ընտրած ինտեգրման ազդեցությունն իր վրա, Գ.Աղաջանյանը պատասխանեց. «Վրաստանն արդեն ստորագրել է, իսկ մենք դեռ ոչ: Վրաստանն օրենսդրական փոփոխություններնէ փորձում իրականացնել, որ ի սկզբանե արդեն անում էին, քանի որ գիտեին ուր են գնում, իսկմեզ մոտ 180 աստիճանի փոփոխություն տեղի ուենցավ և պետք է ամեն ինչ  համապատասխանեցվիՄՄ պահանջներին, որ հետո զգանք այդ ազդեցությունը մեզ վրա»:

Ըստ նրա՝ ԵՏՄ հետ բանակցությունների արդյունքում բացառությունների ցուցակի մեջ հայտնված ապրանքները, որ մաքսատուրքերի փոփոխումից դեռևս զերծ են մնալու, դրանք այնքան վճռորոշ նշանակություն կարող են ունենալ,որ Հայաստանի տնտեսության ինտեգրումը ԵՏՄ-ին ավելի շատ կհամարվի ֆորմալ, ավելի շատ քաղաքականապես, քան՝ տնտեսապես. «Եվ մենք, միևնույնն է, ինչպես մեր տնտեսությունը վարել էինք նախկինում, մոտավորապես այդպես էլ դեռ կվարենք, քանի դեռ այդ 800 ապրանքատեսակները որպես բացառություն կլինեն: Դրանք կենսական նշանակություն ունեցող ապրանքներ ենև, եթե դրանց վրա չի տարածվում, մյուսների մաքսատուրքի փոփոխությունը պետք է էական ազդեցություն չգործի: Իհարկե, կարող են լինել փոփոխություններ, բայց այդ բացառությունները մեզ ավելիզերծ կպահեն այն ակնկալվող փոփոխություններից, չեմ ուզում դրական կամ բացասական գնահատական տալ, համենայն դեպս ավելի հեռու կպահեն փոփոխություններից, քան Վրաստանում դրանք կարող են տեղի ունենալ, որովհետև այստեղ բացառությունների մասին ընդհանրապես չեն խոսում: Այստեղ պետք է զուտ եվրոպական չափորոշիչներով փոփոխություններ իրականացնեն: Այնպես որ, վրացիներն ավելի շուտ կզգան»:

Վերջին շրջանում հնչող կարծիքներին ի պատասխան, որ Վրաստանում իրավիճակը փոխվել է դեպի վատը, կրկին գլուխ է բարձրացնում կոռուպցիան, Գ. Աղաջանյանը հայտարարեց. «Ես այժմ գտնվում են Թբիլիսիում, որտեղ բացի բարեկամներից ու ընկերներից նաև բիզնեսներ ունեմ, և ես դա չեմ զգացել: Չի զգացվել դա իմ բիզնեսների վրա, չեմ զգացել դա և որպես շարքային քաղաքացի, որ փողոցներում երթևեկում է, շփվում է իշխանության տարբեր ատյանների, տարբեր մարմինների՝ հարկային կամ մաքսային, հետ: Ես նման բան չեմ զգում: Ես կարծում եմ, որ դա ավելի շատ չար լեզուներն են տարածում, որովհետև այն, ինչ Վրաստանը Սահակաշվիլիի ժամանակ ձեռք բերեց, այնքան էլ հեշտ չի կարող հրաժարվել դրանից: Նույնիսկ եթե կգտնվեն ուժեր, որ դրա դեմ կպայքարեն, իներցիայի ուժը դեռևս թույլ չի տալիս: Միգուցե, եթե շարունակվի, մի քանի տարի հետո կզգանք, համենայնդեպս, ես դա չեմ զգում այժմ, իսկ ես առնչություն ու շփում ունեմ այն բոլոր կառույցների հետ, որտեղ կոռուպցիան պետք է արտահայտված լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս