Moody’s -ը հնարավոր է նվազեցնի «Սիստեմա»-ի և «Բաշնեֆթ»-ի վարկանիշները

INTERFAX-ի փոխանցմամբ՝ միջազգային վարկանիշային Moody’s Investors Service գործակալությունը որոշել է վերանայել «Սիստեմա»-ի եւ «Բաշնեֆթ»-ի վարկանիշները: Այս մասին նշվում է գործակալության հաղորդագրության մեջ: Վերանայումը չի վերաբերի «Սիստեմա»-ի դուստր ձեռնարկությանը՝ «МТС»-ին:

Հաղորդվում է, որ այս միջոցառումը պայմանավորված է հարուցված քրեական գործի՝ ընկերությունների վրա ազդեցությամբ: Moody’s-ը նշում է, որ «Սիստեմա»-ի վարկանիշը հնարավոր է նվազի, եթե հետաքննության արդյունքները բացասաբար ազդեն ընկերության ֆինանսական եւ օպերացիոն ցուցանիշների վրա: Նույնը սպառնում է նաեւ «Բաշնեֆթ»-ին:

Ավելի վաղ «Սիստեմա»-ի եւ «Բաշնեֆթ»-ի վարկանիշների վերանայման մասին էր հայտարարել նաեւ Fitch գործակալությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16 –ին «Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկոյին փողերի լվացման մեղադրանք էր առաջադրվել:

Տեսանյութեր

Լրահոս