Գործադիրը թույլատրել է «Երևանի գարեջուր» ՓԲԸ կողմից արտահանված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչև 2015թ. ապրիլի 5-ը:
Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական զարգացումները մեծամասամբ կապված են հանքարդյունաբերության հետ, որը հատկապես անցած 5 տարիներին արտահանման ծավալների շուրջ կրկնակի աճ է արձանագրել: Հայտնի է, սակայն, որ ՀՀ կրթական համակարգը շատ առումներով չի հասցնում այդ ոլորտի զարգացումների ետևից, և կրթություն-արդյունաբերություն կապը խզված է, գործատուները շատ հաճախ են բողոքում, որ բուհի շրջանավարտ լինելը դեռ չի նշանակում` մասնագետ լինել:
Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի՝ տնտեսական առումով սա բավականին բարենպաստ պահ է վարչապետի պաշտոն ստանձնելու համար։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որի մշակման հիմք են հանդիսացել ՏՏ ոլորտի զարգացման և էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ կառավարության ընդունած նախորդ որոշումները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո հրաժարվեց մեկնաբանել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը՝ ասելով, որ մեկնաբանություններ արդեն հնչել են և միայն հավելելով, որ դա Տ.Սարգսյանի անձնական որոշումն է եղել:
ՀՀ քաղաքացիները պետք է առաջնորդվեն միայն ՀՀ Սահմանադրությամբ, ՍԴ մասին օրենքով և ՍԴ որոշման դրույթներով: Նման հայտարարություն այսօր կառավարության նիստում արեց ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը՝ նշելով, որ ՍԴ-ն կուտակայինի մասին օրենքի 8 դրույթներ ճանաչել է հակասահմանադրական, 7 դրույթներ՝ սահմանադրական, բայց իրավական անվտանգության չխթարման նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը բոլոր դրույթները գործում են:
Այս տարի ցրտահարությունից տուժած գյուղացիներն օժանդակության կարգով կազատվեն հողի հարկից, իսկ ոռոգման ջրի վարձը կվճարեն 50%-ով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց նիստը վարող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:
Այսօր կառավարության նիստում գյուղնախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն անդրադարձավ Եվրոպայից երինջների ներկրման ծրագրի հետ կապված առաջացած խնդիրներին:
Այսօր կառավարության նիստը վարում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, ՏԿ նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Առանց կողմնակի թեմաների անդրադառնալու, գործադիրն անցավ օրակարգային հարցերին:
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր հերթական զեկույցը` «Հայաստան. ավելի շատ դինամիզմի ակնկալիքով» (Armenia: Looking for More Dynamism)։ Գլխավոր կանխատեսումներից մեկն այն է, որ Հայաստանի ՀՆԱ իրական աճն այս տարի և 2015 թվականին կարող է կազմել 5%, ինչը վատ ցուցանիշ չէ։ ՀԲ մասնագետները գտնում են, որ համաշխարհային տնտեսության առողջացումից կարող են շահել զարգացող երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը։
Այս կարծիքին են Համաշխարհային բանկի մասնագետները։ ՀԲ-ի կողմից հրապարակված «Հայաստան. ավելի շատ դինամիզմի ակնկալիքով» (Armenia: Looking for More Dynamism”) զեկույցի համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ իրական աճը այս տարի և 2015 թվականին կարող է կազմել 5%, իսկ մինչև 2017 թվականը՝ հասնել 5.5%-ի։
Այսօր՝ ապրիլի 9-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 415.52 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.13%-ով կամ 0.52 դրամով։
Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են աշխատել նոր վարչապետի ու նոր կառավարության հետ:
2013 թ. ընթացքում առողջապահության ոլորտում Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի, Հայաստանում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների, ինչպես նաև «Առողջապահական» ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ:
Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանն անհրաժեշտ է համարում երկրում Արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարության ստեղծումը։ Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն։
Այսօր՝ ապրիլի 8-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փմխարժեքը կազմել է ուղիղ 415 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.12%-ով։
2006թ. ես եմ ստեղծել նռան ձևով ապակյա շիշը և արտոնագրել եմ իմ ստեղծած ձևը: Ապակյա տարաների իմ սեփական փոքր արտադրությունում արտադրվել է տվյալ շիշը, արտոնագրվել է Մտավոր սեփականության գործակալությունում: Շուկայում առաջին շիշն իմն է եղել:
Ապրիլի 8-ին տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294182) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ըստ ՎՊ հաշվետվության՝ արդյունքում, որոշ ոչ ռեզիդենտների մասնակցությունը պետական գնումներին դառնում է զուտ ձևական, գումարները փոխանցվում են հանրապետությունից դուրս:
Սահմանադրական դատարանի վճռից հետո դրա հակասական մեկնաբանությունների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարները հայտնվել են «սալի և մուրճի» արանքում:
«Մեր աշխատողները, ճիշտն ասած, չեն դիմել, թե մի պահեք, դրա համար պահել ենք: Առաջին երեք ամիսը պահել էինք, բայց չէինք փոխանցել, էս վերջին որոշումից հետո փոխանցեցինք: Ու քանի որ էս վերջին որոշումից հետո էլ ոչ մեկը չի դիմել, էլի շարունակելու ենք պահելը»:
Վերջին օրերին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը բազմաթիվ դիմումներ է ստանում տարբեր լրատվամիջոցներից` առաջարկով եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից հանել ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը:
«Տիգրան Սարգսյանի հրաժարականն ուղղակիորեն կապված էր կառավարության ձախողումների հետ և, մասնավորապես՝ այնպիսի խոշոր ձախողման, ինչպիսին է կենսաթոշակային համակարգը …
«Նոր ձևավորվող կառավարությունն ու վարչապետը կարող են լինել հերոս, կարող են լինել զոհ: Քանի դեռ մենք չենք ունենա ընտրություններով ձևավորված իշխանություն, ցանկացած կառավարության ղեկավար կլինի զոհ:
ԲՀԿ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը ոգևորել է ոչ միայն հայաստանցիներին ու հայերին: Արձագանքելով ԲՀԿ ղեկավարի կոչին՝ ազգությամբ սլովակ և բուլղար մի շարք գործարարներ պատրաստակամություն են հայտնել կատարել ներդրումներ մեր երկրում:
Աշխատողները պետք է տեղեկացնեն ֆինանսների նախարարությանը, կամ դեպոզիտարիային, որպեսզի իրենց անունից որևէ գործառույթ չկատարվի, քանի որ եթե աշխատողը ինքը չի ընտրում կենսաթոշակային ֆոնդը
Ծրագրի շրջանակներում իտալական կազմակերպությունից ձեռք է բերվել 10000 հատ ընկուզենու պատվաստացու` 16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին ՙԱրագածոտնի ԳԱՄԿ՚ ՓԲԸ-ից 4.8 մլն դրամ արժեքով ձեռքբերված 10000 հատ ընկուզենու սերմերից ստացվելիք պատվաստակալներով:
«Ղ-Տելեկոմ» ընկերության բաժանորդների սպասարկման վարչության պետին 2013թ. նոյեմբերին վճարվել է 30 մլն.400 հազ. դրամ հղիության և ծննդաբերության նպաստ: Նախածննդյան արձակուրդին նախորդած 12 ամիսների ընթացքում նրան վճարվել է շուրջ 18 մլն. դրամի պարգևատրում:
2011-2013թթ. ընթացքում մի շարք կազմակերպություններում գրանցվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման ակնհայտ աճ: Այս մասին նշվում է է ՀՀ վերահսկիչ պալատի 2016թ. տարեկան հաշվետվության մեջ։
ԳՖԿ-ն միջոցները ներգրավում է տարեկան 0.75 տոկոսով: ԳՖԿ-ն իր հերթին ԱՄՆ դոլարը 4%-ով, իսկ ՀՀ դրամը 9.5%-ով տրամադրում է առևտրային բանկերին և ունիվերսալ վարկային կազմակերպություններին…