ՀՀ կազմակերպությունների պարտքերն աճել են
Հայաստանում գործող միջին և խոշոր (ոչ ֆինանսական) կազմակերպությունների պարտավորությունները նախորդ տարվա ընթացքում աճել են 4%-ով։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ 2014 թվականի սկզբին պարտքերի չափը կազմում էր 2 տրիլիոն 184.3 միլիարդ դրամ, իսկ սեպտեմբերի վերջին՝ 2 տրիլիոն 272.7 միլիարդ դրամ։
Պարտքերի մեծ մասը՝ 72.5 տոկոսը, կազմակերպությունների պարտավորություններն են բանկերի նկատմամբ՝ վարկերի ու փոխառությունների գծով (շուրջ 1.6 տրիլիոն դրամ)։ Տարվա սկզբի համեմատ կազմակերպությունների պարտքերը բանկերի նկատմամբ աճել են 4.6%-ով։
Ժամկետանց պարտավորությունների ծավալը 2014թ. առաջին 11 ամիսների ընթացքում կրկնապատկվել է՝ 599 միլիոն դրամից հասնելով 1.3 միլիարդի։