IFC-ն աջակցում է ՖԻՆՔԱ-ին ընդլայնել Հայաստանում փոքր ձեռնարկությունների վարկավորումը՝ նպաստելով նրանց գործունեության զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը
Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 10 միլիոն 250 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը 415.5-416 դրամ է, վաճառքինը՝ 418.5-419 դրամ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26185155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
«Տեսե՛ք, տնտեսվարողին ասում են՝ փաստաթղթավորի, հարկերը մի վճարի, բայց եթե այդ փաստաթղթավորման պահանջը խախտեն, պետք է վճարեն հարկեր, տուգանքներ, և այլն: Այսինքն, ինչքանո՞վ է սա արտոնություն, դեռ պրակտիկան ցույց կտա: Մարդիկ կարող է չկարողանան այդ փաստաթղթավորումն ապահովել ու ասեն՝ ոնց աշխատել ենք, թողեք աշխատենք»,- նշում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Մինչ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է ռուսական ռուբլու վրա, հայկական դրամը գնալով թուլանում է։ Վերջին 20 օրվա ընթացքում դրամը կայուն կերպով և արագ տեմպերով արժեզրկվել է ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։
«Ի՞նչ բանակցել այդ կետերի առթիվ, որ ժողովրդի պահանջներն են: Դրանք լուծել է անհրաժեշտ, լուծել: Իշխանությունն է տիրապետում դրանք լուծելու լծակներին»,- ասաց նա:
«Գործատուի գործը չի, որ վճարի մայրության նպաստ: Մասնավորը չի հասկանում, թե ինչո՞ւ համար պետք է վճարի հղիության նպաստ»
Այս պահին Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ՝ քննարկելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությունը:
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպ»-ը 20-25 միլիոն դոլար կներդնի՝ Երևանում «Ռիո» առևտրային-ժամանցային կենտրոն կառուցելու համար։
Լսելով Ձեզ, եկա եզրահանգման, որ այդտեղ կանգած է Լյուդովիկոս 14-րդը, որ ասում էր՝ պետությունը ես եմ
«Օրինագիծը քննարկումների ադյունքում մի քիչ վերանայվեց, փոփոխվեց, բայց օրենքի ձևակերպումը ինձ չի գոհացնում, որովհետև աշխատող կանանց դեպքում մայրության նպաստը ճիշտ չէ, պետք է անաշխատունակության փոխհատուցում լիներ:
Հայկ Ալոյանը նշել է, որ շինարարության ընթացքում նախատեսվում է ստեղծել 2000 աշխատատեղ, իսկ շահագործման փուլում` 700 աշխատատեղ:
Մինչ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է ռուսական ռուբլու վրա, հայկական դրամը գնալով թուլանում է։
«2015թ. բյուջեի նախագծում մի հետաքրքիր կանխատեսում կա, որն աննկատ է մնում. այդտեղ ռիսկերն են գնահատված, որի մեթոդիկան եռամսյակային կամ տարեկան դրամավարկային քաղաքականություն ներկայացնելու ժամանակ ԿԲ-ն է կիրառում:
Պ.Սաֆարյանը վստահեցրեց, որ օրենքի փոփոխությունը պայմանավորված չէ համայնքների խոշորացմամբ կամ այլ գործոններով: Նա նկատեց, որ, հաշվի առնելով մեր համայնքների մակարդակը, ցանկացած համայնքապետ կարող է նստել, հաշվարկել, թե իր դոտացիան ինչքան է կազմելու:
«Սա այն եզակի դեպքերից մեկն է, որ ամբողջ խորհրդարանը համաձայնում է կառավարության նախաձեռնության հետ: Երբեմն մեր հնարավորություններն ու ցանկությունները իրար հետ չեն համընկնում, բայց պետք է գնահատել, որ այս քաղաքականությունը մտավ դաշտ: Սա սկիզբն է, վերջը չի»,- այսօր ԱԺ նիստում արտահերթ ելույթում հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով սահմանամերձ գյուղական համայնքներին տրվող սոցիալական և հարկային արտոնությունների մասին:
Այսօր Աժ-ում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բացասական գնահատեց, որ օրինագծում ժամկետ չի նշվում և գործարարը, եթե ցանկանա արտոնյալ գոտում որևէ գործունեություն ծավալել, չի կարող վստահություն ունենալ «հաջորդ օրվա վրա»: Ըստ նրա՝ սահմանամերձ տարածքում տնտեսվարումը հարկերից ազատելու արտոնությունը չարաշահումների մեծ տեղիք չի կարող տալ:
Սահմանամերձ գյուղերը տարբեր են ու դրանց խնդիրները ըստ նպատակայնության պետք է լուծել, օրինակ՝ Այգեպարում խնդիր է դրված պարիսպ կառուցելու, որ երեխաները կարողանան դպրոց գնալ, և տարբերակման հարց չկա, խնդիրները պետք է առանձին ընթացքով լուծվեն: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրինագծի քննարկումների ժամանակ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նոյեմբերի 10-14-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,807,652 դոլար 414.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 113,820,973 ԱՄՆ դոլար 415.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Խոսքը շուրջ 31 սահմանամերձ համայնքների և մոտ 1 մլրդ դրամի մասին է խոսքը:
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նախորդ նիստի ժամանակ քննարկված հարցերի քվեարկությունից հետո պատգամավորների մի մասը շտապեց լքել նիստերի դահլիճը:
«Ինձ ու իմ տիկնոջը մեղադրում են այն բանի համար, իբր ես «հատուկ» վարձատրել եմ իրեն…»
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, եկող տարվա բյուջեն սպառողական բյուջե է, և բյուջետային ներդրումային քաղաքականությունն ակտիվ չի:
Ավելի լավ է բենզին գնել այն ժամանակ, երբ այն սառն է՝ գիշերը կամ վաղ առավոտյան: Այդ ժամանակ բենզինի խտությունն ավելի մեծ է:
168.am-ի հետ զրույցում ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ իրենց նախագծի հիմնավորումն այն է, որ այսօր աշխարհում ՏՏ ոլորտում մասնագետների պակասորդ կա, և, ըստ էության, այդ պակասորդն ամեն տարի աճելու է: Այդ իսկ պատճառով իրենք նախագծել են ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման զանգվածային ծրագիր և ներկայացրել կառավարությանը.
«Մենք` հայերս, ուրույն նկարագիր ունենք` լավ և վատ կողմերով։ Լավ գծեր շատ ունենք` նորարար ենք, մրցունակ ենք, թրծված ենք, դժվարություններին դիմացող ենք։ Բայց չափից դուրս անհատական ենք։ Նախանձի զգացումը մեզ մոտ շատ է, և դա շատ մեծ խնդիր է։ Քանի՞սն են տեսել, որ հատկապես դրսում հայն ուրիշ հայի գովի»,- ասում է ամերիկահայ գործարար Թոնի Մորոյանը։
«Ձկնաբուծության ոլորտում իրադրությունը շատ խառն է, քայքայված տնտեսությունների խումբ կա, որ ջուր չունեն, կամ շատ ցածր է ջրի օգտագործման քանակը:
ՀՀ տնտեսությունում կոռուպցիոն ռիսկեր, իհարկե, կան, բայց որևէ գործակալության կազմած վարկանշային աղյուսակը վստահելի չէ: Նման կարծիք 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը…
«Դժվար է վերահսկել այդ աշխատանքի կատարումը, նաև ավելորդ գումար է դրվելու ապրանքի մեջ և թանկացում կլինի»,- ասաց Գ. Նիկողոսյանը՝ հավլելով, որ եթե այսօր երկաթն էժան է, ապա կարգի հաստատումից հետո այն կթանկանա: