Բնակարանների գները Երևանում՝ 2014թ. նոյեմբերի վերջի դրությամբ
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2014թ. նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 19 527 գործարքներ: Դրանցից 45.4%-ը առաջնային գրանցման գործարքներ են, 21.3%-ը՝ օտարման, 10.4%-ը գրավադրման։
Ընդհանուր գործարքների 32.8%-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին։
Ըստ կադաստրից ստացված տեղեկատվության՝ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների այսպիսին են։
Ինչպես երևում է աղյուսակից, մայրաքաղաքի վարչական շրջանների մեծ մասում բնակարանների գները փոքր-ինչ աճել են մեկ տարվա կտրվածքով։