Բաժիններ՝

Որ սննդատեսակների արտադրությունն է ամենից շատ նվազել նախորդ տարի

2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում նվազել են մի շարք սննդատեսակների արտադրության ծավալները բնեղեն արտահայտությամբ։

Այսպես, նախորդ տարվա առաջին 11 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 851.9 տոննա կաթնաշոռ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 955.2 տոննայի դիմաց։ Նվազումը կազմել է 10.8%։

12.1%-ով նվազել է կաթնասերի արտադրությունը՝ կազմելով 30.4 հազար լիտր։

Հացի արտադրության ծավալները նվազել են 1.5%-ով (ծավալը՝ 266.6 հազար տոննա)։

Բուսական յուղի արտադրությունը նվազել է 12.4%-ով՝ հասնելով 3668.3 տոննայի։

Նկատելի է անկումը հատկապես ալկոհոլային խմիչքների գծով։

Այսպես, օղու արտադրության ծավալը կրճատվել է 5.9%-ով և կազմել 8387.9 հազար լիտր։ Կոնյակի ծավալը նվազել է 6.6%-ով՝ հասնելով 16942.5 հազար լիտրի։ Գինու արտադրության ծավալները նվազել են 13.6%-ով (5082.4 հազար լիտր), շամպայն-գինիներինը՝ 0.2%-ով (400.4 հազար լիտր)։

Իսկ լիկյորների արտադրությունը գրեթե զրոյացել է՝ նվազելով 17 անգամ։

Եթե 2013 թվականի հունվար-նոյեմբերին արտադրվել էր 12 հազար լիտր լիկյոր, 2014-ի նույն ժամանակահատվածում արտադրության ծավալը կազմել է ընդամենը 700 լիտր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս