Բաժիններ՝

Առևտրի խոշորացումը շարունակվել է

Մանրածախ առևտրի կենտրոնացման գործընթացը նախորդ տարվա ընթացքում շարունակվել է։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն`2014 թվականի հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրպակների միջոցով իրականացվող առևտրի ծավալները նվազել են 7.4%-ով և կազմել 28 միլիարդ դրամ, մինչդեռ խանութների շրջանառությունն ավելացել է 6.1%-ով` հասնելով 907.7 միլիարդ դրամի։ Գյուղատնտեսական ապրանքների շուկաների միջոցով իրականացվող առևտրի ծավալը մնացել է անփոփոխ (17 միլիարդ դրամ), իսկ սպառողական ապրանքների շուկաներինը՝ նվազել է 14.6%-ով (64.4 միլիարդ դրամ)։

Խանութներին բաժին է ընկնում մանրածախ առևտրաշրջանառության 72.9%-ը։

Նշենք նաև, որ ընդհանուր առմամբ 2014թ. հունվար-նոյեմբերին մանրածախ առևտրաշրջանառության ծավալը հանրապետությունում աճել է 2.2%-ով՝ հասնելով 1 տրիլիոն 224.8 միլիարդ դրամի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս