
Որքան արտարժույթ են գնել և վաճառել բանկերը նախորդ շաբաթվա ընթացքում

Դեկտեմբերի 22-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 110,843,783 դոլար 457.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 160,909,013 ԱՄՆ դոլար 462.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 458.20 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 20,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 457.79դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,003,062 EUR 556.29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 21,770,064 EUR 568.97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,093,228,195 ՌԴ ռուբլի 8.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 175,255,207 ՌԴ ռուբլի 8.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: