Հսկա կորպորացիաներ, որոնք իրենց աշխատանքները սկսել են ավտոտնակից
mixstuff.ru կայքը կազմել է այն հսկա կորպորացիաների ցանկը, որոնք իրենց աշխատանքները սկսել են ավտոտնակից:
1. Apple ընկերությունը ներկայումս աշխարհում ամենաթանկ տեխնոլոգիական ընկերությունն է, սակայն Սթիվ Ջոբսն աշխատանքները սկսել է իր ծնողների ավտոտնակում:
2. Բիլ Գեյթսն ու Պոլ Ալենը 1975թ. ավտոտնակում հիմնադրեցին Microsoft ընկերությունը, որը հետագայում մեծ հաջողություններ ունեցավ:
3. Ջեֆ Բեզոսը 1994թ. ավտոտնակից սկսեց Amazon-ի գործունեությունը: Գրքերի ինտերնետային խանութը շուտով միլիոնավոր դոլարների օգուտ բերող բիզնես դարձավ:
4. Ուիլյամ Հարլին 1901թ. իր ընկերոջ ավտոտնակում փաստացի սկսեց Harley Davidson-ի գործունեությունը:
5. Yankee Kandle ընկերությունը, որն այժմ ամենահայտնին է հոտավետ մոմերի արտադրության բնագավառում, հիմնադրեց 17-ամյա պատանի Մայքլ Քիթրեջը, ով իր ծնողներին որպես նվեր՝ 1969թ. պատրաստեց հոտավետ մոմ:
6. The Ramones ռոք խմբի առաջին հրապարակային ելույթը տեղի ունեցավ 1974թ.: Մինչ այդ խմբի երկու անդամները դպրոցական խմբի կազմում փորձեր էին անում ավտոտնակում:
7. Ռութ և Էլիոտ Հենդլերները, ովքեր հետագայում դարձան «Բարբի» տիկնիկներ արտադրող Mattel ընկերության հիմնադիրները, 1945թ.սկսել էին նկարների համար շրջանակներ պատրաստել ավտոտնակում:
8. Ամերիկյան The Weezer խումբն իր երիտասարդ տարիներին նվագում էր ավտոտնակում, որը նրանք վարձել էին Լոս Անջելեսում:
9. Ուոլտ և Ռոյ Դիսնեյներն իրենց հորեղբոր ավտոտնակում ստեղծեցին «Disney» ընկերությունը, որն այժմ շատ հայտնի է կինոարտադրության ոլորտում:
10. Ստենֆորդի համալասարանի ուսանող լինելով՝ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինն աշխատում էին ավտոտնակում. նրանք հետագայում հիմնադրեցին Google ընկերությունը:
11. 1939թ. ձևավորվեց համակարգչային ամենամեծ ընկերություններից մեկը՝ Hewlett-Packard-ը. այն ձևավորվեց ավտոտնակում՝ 538 դոլար ներդրումով:
12. Lotus cars: 1984թ. Էնթոնի Բրյուսն իր ծնողների ավտոտնակում սկսեց կառուցել առաջին ավտոմեքենան:
13. Nike ընկերությունը, որը 1964-1978թթ. կոչվում էր BlueRibbonSport, սկզբնական շրջանում նույնիսկ չէր կարողանում իրեն թույլ տալ ավտոտնակ վարձակալել:
14. Patagonia: 1953թ. 14-ամյա Իվոն Չուինարդը տարվեց ալպինիզմով: Սակայն դրա համար նախատեսված ապրանքները մատչելի չէին: Տնտեսելու համար նա որոշեց դրանք ինքնուրույն պատրաստել:
15. Մինչև The Beatles խմբի կազմավորումը Ջոն Լենոնը The Quarrymen խմբի անդամ էր, որի փորձերն ավտոտնակում էին տեղի ունենում:
Թարգմանությունը՝ 168.am-ի