Բաժիններ՝

Ով շահեց ԵՐԵՎԱՆ ՄՈԼԻ 1կգ ոսկին

Տոներին ընդառաջ Երևան Մոլը հաճելի անակնկալ մատուցեց իր այցելուներին. 2014-ի վերջին 2 ամիսներին կատարելով 5000 դր. և ավելի գնումներ՝ գնորդները հնարավորություն էին ստացել մասնակցելու գլխավոր խաղարկությանը, որի արդյունքում 100 մասնակից ստացավ կենցաղային տեխնիկա, իսկ գլխավոր հաջողակը՝ 1կգ ոսկի։

Ինչպես գրում է Kamoblog-ը, խաղարկությանը մասնակցելու համար 2014 թվականի նոյեմբերի 20–ից դեկտեմբերի 29-ը ժամանակահատվածում հարկավոր էր գնումներ (այդ թվում ծառայությունների մատուցման տեսքով) կատարել Երևան Մոլի խանութներից: Յուրաքանչյուր գնումի արժեքը պետք է լիներ ոչ պակաս, քան 5000 դրամ, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմեր 40000 դրամ, ինչը գնորդին իրավունք էր տալիս ստանալ խաղարկությանը մասնակցելու կտրոն: Յուրաքանչյուր մասնակից կարող էր ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ:

Եվ ահա տոնական միջոցառման ընթացքում տեղի ունեցավ երկար սպասված այդ խաղարկությունը։ 100 մասնակից պատահականության սկզբունքով ստացան բազմաթիվ նվերներ՝ կենցաղային տեխնիկա i-electronics խանութ–սրահից, իսկ գլխավոր մրցանակը 1 կգ ոսկին էր, որի սեփականատերը դարձավ խաղարկության մասնակիցներից Մերի Առաքելյանը։

gold-1kg

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս