Եթե սրանից ամիսներ առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իշխող կուսակցությունը խոստանում էր հազարավոր աշխատատեղեր ստեղծել, ապա այսօր խոսք է գնում կրճատումների մասին։
«Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները չպետք է մտահոգված լինեն, որ սա իրենց համար ծախսատար է լինելու։ Մինչև դեկտեմբերի 1-ը ՊԵԿ մարմիններ դիմելու դեպքում նրանք կարող են օգտվել այս ծառայությունից»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՓՄՁ-ներն ամենաարագ զարգացող ոլորտն են Հայաստանում։ Ըստ Մեդիամաքսի, այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Հիշեցնենք, որ նախագծի համաձայն, 2013թ. հունվարի մեկից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կլինի 35 հազար դրամ՝ ներկայիս 32.5 հազարի փոխարեն։
Արմպրոդէքսպո 11-րդ միջզազգային ցուցահանդեսրին 4-րդ տարին անդընդմեջ մասնակցում էր նաև «Թամարա և Անի» ընկերությունը` կաթնամթերքի, պաղպաղակի և զովացուցիչ ըմպելիքների բարձրորակ և լայն տեսականիով:
ՊԵԿ մաքսային կոմիտեի հրապարակած արտաքին առևտրի տվյալներից երևում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանման ծավալը նվազել է 1.1%-ով, մինչդեռ ԱՎԾ-ն օրեր առաջ տեղեկացրել էր 6%-անոց աճի մասին։
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՀՀ կառավարությունից հետաքրքրվեց` արդյոք ՀՀ կառավարությունը պայմանավորվածություն ձեռք բերե՞լ է ՌԴ-ի հետ՝ «ՀայՌուսգազարդի» Հայաստանի բաժնեմասը, որը կազմում է ընդհանուր սեփականության 20 տոկոսը, վաճառել ՌԴ-ին՝ 63 մլրդ դրամով:
«Արդեն 5-րդ տարին է, որ մենք կազմակերպում ենք այս ցուցահանդեսը: Այն նպաստում է երկու երկրների՝ Հայաստանի և Ռուսաստանի գործնական հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսական և արդյունաբերական զարգացմանը»,- իր խոսքում ասաց Գ.Ծառուկյանը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 24-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0,25%-ով:
Իսկ ինչ «հեղափոխական» բան է ասել Ա. Մինասյանը։ Ըստ էության՝ ոչինչ։ Նա պարզապես նշել է, որ ամոթ է, երբ 40 հազար դրամ ստացող հանրային ծառայողից պահանջում են առաջնորդվել բարոյականության, պետականության հիմնարար սկզբունքներով, բայց պետությունն ինքը չի տալիս նվազագույն կենսապայմաններ ապահովող աշխատավարձ։
ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնված չէ ոչ միջազգային փորձի, ոչ էլ ողջամտության վրա: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին հայտարարել է ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
ՀՀ Կառավարությունն իր վաղվա նիստում կհաստատի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից առաջարկված «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծերի վերաբերյալ եզրակացությունը։ Այն կրկին բացասական է։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում:
Պետությունը մի կողմից՝ պետական համակարգում աշխատող յուրաքանչյուր աշխատողի մաքուր աշխատավարձն ավելացնում է 2500 դրամով, մյուս կողմից՝ մասնավոր հատվածի յուրաքանչյուր ցածր աշխատավարձ ստացող աշխատողից ստանում է լրացուցիչ 2500 դրամի հարկեր։
Doing Business-ը գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատում է մի շարք չափորոշիչների հիման վրա՝ բիզնեսի գրանցում, շինթույլտվությունների ստացում, հարկերի վճարում, և այլն։ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել «ներդրողների պաշտպանվածության» գծով՝ 98-րդ տեղից բարձրանալով 25-րդ տեղը։
Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,12%-ով: Միջին փոխարժեքը կազմում է 408.74 դրամ։
Գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատող «Doing Business 2013» զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ՝ առաջադիմել է 18 հորիզոնականով և այժմ 185 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ տեղը։
Այսօրվա մեր ավանդատուների ֆինանսական գրագիտության մակարդակը և ԿԲ-ի կարգավորման բարձր որակը, ինձ թվում է, թույլ չի տա, որ ստեղծվեն նոր թակարդներ:
Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիափոխադրող ընկերության ինքնաթիռների սպասարկումը` պատճառաբանությամբ, թե ընկերությունը խախտել է վճարելու պայմանները և դեռևս պարտքի չափը անթուլատրելի սահմաններում է:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 22-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել:
«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայության ղեկավար Գևորգ Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում հաստատել է օդանավակայանի կողմից «Արմավիայի» ինքնաթիռների սպասարկման փաստը։
ՈՍԿԻ` գնման գին` 20916.86 (-404.57), բացթողնման գին` 22735.72 (-439.75), ԱՐԾԱԹ` գնման գին` 394.66 (-14.14), բացթողնման գին` 428.98 (-15.37), ՊԼԱՏԻՆ` գնման գին`19751.91 (-523.14), բացթողնման գին` 21469.47 (-568.63), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7695.40 (-176.84), բացթողնման գին` 8364.57 (-192.21):
ԱՄՆ անշարժ գույքի շուկայում տների վաճառքի ծավալները սեպտեմբերին կրճատվել են 1.7%-ով՝ օգոստոսի համեմատ: Այդ մասին նշվում է ԱՄՆ Ազգային անշարժ գույքի ասոցիացիայի հաշվետվությունում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի կողմից Իսպանիայի բանկային հատվածին ուղղված օգնության փաթեթը պետք է մնա երկրի հաշվեկշռում:
«Դալմա Գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական բացման արարողությունից հետո այսօր նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքում ամեն տարի ավանդաբար անցկացվող «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես:
Հաջորդ տարվա նախագծված հարկաբյուջետային քաղաքականությունը պահանջարկի ազդեցության տեսանկյունից փոքր-ինչ զսպող է լինելու։ Այս մասին 168.am-ին ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։
ՀՀ Միգրացիոն պետական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնել է 1,692,045.0 մարդ, ժամանել՝ 1,594,950.0 մարդ։ Միգրացիայի բացասական սալդոն կամ արտագաղթը կազմել է 97 095 մարդ։ Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտագաղթն աճել է 7,2 հազարով կամ 8,0 %-ով:
Ըստ ԱՎԾ-ի, մայիսին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ աճել է 2.3%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 5.3%-ով՝ կազմելով 118 225 դրամ: Փաստորեն, ըստ ԱՎԾ-ի, գնողունակությունն աճել է։
Հոկտեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96 մլն 264 հազար 908 ԱՄՆ դոլար 406.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 112 մլն 314 հազար 968 ԱՄՆ դոլար 407.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Բիզնես սկսելու մեջ վախը Ձեր ամենավատ թշնամին է, իսկ կշռադատված ռիսկը` Ձեր բարեկամը: Անհայտությունը պետք չէ ընկալել միայն բացասական ենթատեքստով: Ընդհակառակը, այն իր մեջ լավ երևույթի, լավ գործի սկիզբ է ենթադրում: Եթե հաջողությունը երաշխավորված լիներ, ապա ճանապարհը նույնը չէր լինի: Իսկ բիզնես սկսելու ճանապարհն իրականում այն է, ինչ ներշնչում և ձևավորում է մեզ, օգնում հասկանալ, որ հաջողությունը հեշտությամբ չի գալիս. Նրան պետք է նաև արժանի լինել: