Բաժիններ՝

Որոտանի կասկադում կվերանայվեն սակագները. civilnet.am

civilnet.am –ի փոխանցմամբ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մայիսի 16-ի նիստում նախատեսում է «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հիդրոէլեկտրակայանների նոր սեփականատեր ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրո Կասկադ» ընկերությանը տրամադրել էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա, ինչպես նաև սահմանել արտադրանքի սակագինը։

ՀԾԿՀ-ի որոշման նախագծի համաձայն, ընկերությանը տրամադրվելու է էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության 25 տարվա լիցենզիա։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա երկդրույք սակագինը կսահմանվի 1,97 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ), իսկ հզորության ամսական վճարը՝ 1230,35 դրամ/կՎտ (առանց ԱԱՀ) մակարդակում։ Ներկայում այդ երեք հէկերի եկրդրույք սակագինը 6,83 դրամ/կՎտժ է (առանց ԱԱՀ), իսկ հզորության ամսական վճարը՝ 260,99 դրամ/կՎտ(առանց ԱԱՀ)։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սակագինը կնվազի, սակայն էական փոփոխություն տեղի չի ունենա, սակագինն անգամ կբարձրանա, թեև քիչ։ Ներկայում էներգետիկ կայանների կողմից առաքվող էլեկտրաէներգիայի միադրույք սակագինը 7,87 դրամ/կՎտժ է, վերանայելուց հետո այն կլինի 7,91 դրամ/կՎտժ։

Ամերիկյան ընկերությունը Որոտանի հէկերի համալիրի ձեռքբերման համար վճարել է 180 մլն դոլար, առաջիկա վեց տարիներին նախատեսելով ներդնել ևս 70 մլն դոլար։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս