ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է անվճար նոր հավելված
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է անվճար ACBA QR բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա առանց գովազդային ցուցադրությունների, արագ և անվտանգ ընթերցել QR կոդեր:
Հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են՝
- ընթերցել տարբեր QR կոդեր
- հիշել նախկինում ընթերցված հղումները՝ ըստ ամսաթվերի
- անմիջապես օգտագործել նախկինում ընթերցված հղումները
- հետևել բանկի նորություններին և գործող սակագներին
Բանկը նախատեսում է այսուհետ QR կոդեր տեղադրել իր հաճախորդներին հասանելի բոլոր տպագրական նյութերում՝ այսպիսով ստեղծելով նրանց հետ կոնտակտի ևս մեկ հարթակ:
Հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում և App Store-ում:
ACBA QR բջջային հավելված – https://www.acba.am/hy/individuals/distance-banking/acba-qr