Բաժիններ՝

Սննդամթերքի արտադրությունն աճել է 1 տոկոսով

Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին մշակող արդյունաբերության զգալի մասը` շուրջ 33.2 տոկոսը պատկանում է սննդամթերքի արտադրությանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ սննդամթերքի արտադրությունը կազմել է 236 մլրդ 309.2 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատավածի նկատամամբ այն ավելացել է 1 տոկոսով:

Հիմնային մետաղների արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում 17.3 տոկոս է և  կազմում է 122 մլրդ 902.3 մլն դրամ` նվազելով 0.5 տոկոսով:

Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կազմել է 105 մլրդ 506.2 մլն դրամ` աճելով 22 տոկոսով: Այն մշակող արդյունաբերությունում կազմում է 14.8 տոկոս:

Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի նկատմամբ 6.5 տոկոսով աճել է խմիչքների արտադրությունը` կազմելով  87 մլրդ 339.7 մլն դրամ: Մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում` 12.3 տոկոս:

Մշակող արդյունաբերությունում մնացած արտադրությունների ծավալները չեն գերազանցում 30 մլրդ դրամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս