«Ասում եք՝ Դուք ճիշտ եք, բայց… Ձեր էդ «բայց»-ը սպանում ա: Բայցից հետո էլ որևէ պատասխան չլսեցի Ձեզանից»,- վրդովվեց Հ. Բագրատյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողը աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13 % դրույքաչափով:
Հայաստանի հյուսիսի սահմանային անցակետերի արդականացման գործընթացը մոտենում է ավարտին: 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում ընդգրկված է նաև Շիրակի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող «Բավրա» մաքսակետը:
Congress-ի թեման վերհիշելու առիթ հանդիսացավ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից երեկ հրապարակված խոշոր հարկատուների ցանկը։
Արդեն վեցերորդ տարին է, ինչ ավագ դպրոցի «տնտեսագիտություն» առարկայի շրջանակում կազմակերպվող «Brain – Ring» մրցույթի եզրափակիչ փուլն անց է կացվում ՀՀ Կենտրոնական բանկի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) համատեղ նախաձեռնությամբ:
Մայիսի 04-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52025168 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
168.am-ի զրուցակիցն է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու նախագծերի ղեկավար Նիկա Մանուկովան:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 479.5 դրամով, վաճառվում 485 դրամով: Եվրոյի առքի միջին գինը 532.3 դրամ է, վաճառքինը՝ 544 դրամ։ Ռուսական ռուբլին գնվում է միջինը 9.11 դրամով, վաճառվում՝ 9.61 դրամով։
Ընդհանուր առմամբ, ՀՀ 1000 խոշորագույն հարկատուները 2015 թվականի առաջին եռամսյակում վճարել են 152.3 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա 154.3 միլիարդ դրամի դիմաց։
ՀՀ պետական պարտքը 2015 թվականի մարտի 31-ին դրությամբ կազմել է 4 մլրդ 619.65 միլիոն դոլար։ Այդ թվում՝ արտաքին պարտքի մեծությունը կազմել է 3 մլրդ 924.44 միլիոն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Մինչ Եվրամիության երկրներում սպառողական ապրանքների գները նվազում են, ԵՏՄ երկրներում թանկացումներ են լինում:
Չնայած Հայաստանում ավելացել է խանութների քանակը, սակայն առևտրաշրջանառության ծավալը նվազել է:
Այս տարվա առաջին եռամսյակում պարենային զամբյուղի արժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է մոտ 1126 դրամով և կազմել ամսական 34,122.8 դրամ:
«Առաջին եռամսյակում Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով գումարների արտահոսքը կազմել է 60 մլն դոլար՝ անցած տարվա 55 մլն դոլարի համեմատ: Առաջին երեք ամսվա կտրվածքով այդ գումարը մի փոքր ավելացել է, սա լուրջ ազդեցություն ֆինանսական շուկայի վրա չի կարող ունենալ, սակայն դա բավականին հատկանշական է, քանի որ Ռուսաստանում առկա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մոտ երեք անգամ այնտեղից ուղարկվող տրանսֆերտները պակասել են»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր առաջիկա նիստում, մայիսի 6-ին, քննարկելու է ՀՀ և «Մայնի Ֆրանկֆուրտի Կրեդիտանշտալտ Ֆյուր Վիդերաուֆբաու» կազմակերպության (KfW) և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության միջև 2014 թ. դեկտեմբերի 9-ին կնքված վարկային համաձայնագիրը
Շրջանառության հարկի հետ կապված խնդիրները նորից երևան են գալիս գալիս ըստ առանձին ապրանքախմբերի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը:
«Սահմանափակումները (պատժամիջոցները – 168.am) հնարավորություն են տալիս ավելի շատ փող աշխատել։ Շատ ներդրողների համար Ռոսաստանը շատ գրավիչ է։ Այն հսկայական շուկա է»,- ասել է Վարդանյանը։
Unibank Privé-ի հաճախորդը կարող է դիմել և հանդիպում նշանակել անհատական մենեջերի հետ իրեն հարմար ցանկացած ժամանակ: Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարեվերջին ՀՀ-ում եղել է 2 մլն 135.5 հազար աշխատանքային ռեսուրս, իսկ 2013-ին այդ ցուցանիշը՝ 2 մլն 232 հազար էր:
2015 թվականի փետրվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 173556 դրամ, որը 2014 թվականի փետրվարյան ցուցանիշից բարձր է 10.4%-ով։
Ինչպես 168.am-ին հայտնեց համաժողովին մասնակցած Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, երկրներն իրենց փորձն էին ներկայացնում:
2015թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել1 232 583 զբոսաշրջիկ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 4.0%-ով:
Ապրիլի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 26.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.3 մլն ԱՄՆ դոլար:
Շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5%-ով և կազմել 1.6 միլիոն։
Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող Etihad ավիաընկերությունը կդադարեցնի իր ծառայությունների մատուցումը դեպի Երևան: Ինչպես նշվում է Etihad-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ, ընկերությունը որոշումն ընդունել է իր ցանցի և 2015թ. չվացուցակի վերաձևավորման շրջանակում:
Այդ նպաստների վերացումը նպաստեց աշխատաշուկայում ստվերայնության դեմ պայքարին, նաև, որ քաղաքացիները սովորեն աշխատել:
Օրինակ՝ Արագածոտնում բարձրացել է 12.8%-ով, Արարատում՝ 13.1%-ով, Գեղարքունիքում՝ 14.7%-ով, Վայոց ձորում և Տավուշում՝ 17.9%-ով, իսկ ամենաշատը Լոռիում է՝ 18%:
2015թ-ի ապրիլի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,847,436 դոլար 474.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,748,075 ԱՄՆ դոլար 475.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Սա ինչ-որ առումով մեսիջ է, որ՝ ավելի լուրջ եղեք, ավելի զգույշ քաղաքականություն վարեք՝ տնտեսությունը զարգացնելու համար, որովհետև սա նշանակում է, որ տնտեսական ցիկլի կամ պարբերաշրջանի անկման փուլի վրա ենք գտնվում»:
Հասկանում եմ ստվերից հանելու խնդիրը, բայց ստվերից հանելուց հետո նրանք ավելի շուտ հայտնվում են փակման եզրին, քան իրենց գործունեության ընդլայնման կամ ծավալման եզրին: Սա է խնդիրը: Այսինքն՝ ստվերից հանելու դեպքում, կարելի է ասել, նրանց համար նպաստավոր տնտեսական գործունեության պայմանները վերանում են»,- նկատեց տնտեսագետը: