Բաժիններ՝

Սուրեն Կարայանը հանդիպել է Արցախի էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի հետ

Դեկտեմբերի 8-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Սուրեն Կարայանն իր ներածական խոսքում նշել է, որ այս հանդիպումը ավելի վաղ Ստեփանակերտում հիմք դրված համաձայնության` ավելի ինստիտուցիոնալ համագործակցության առաջին քայլն է:

Արցախի էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը բարձրաձայնել է բոլոր խնդիրները, որոնք ծառացած են արցախցի գործարարների առջև: «Շատ տեղին էր այսօրվա հանդիպումը այս ձևաչափով:Համոզված եմ, որ կարողանալու ենք կուտակված խնդիրներին լուծումներ տալ»,-ասել է նախարար Խաչատրյանը:

Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, որոնց թվում է դեպի Արցախ զբոսաշրջության խթանումը: Համաձայնություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը օտարերկրյա զբոսաշրջիկների համար Հայաստան-Արցախ երթուղիների մշակման գործում, այս համատեքստում կազմակերպել հանդիպումներ տուրօպերատորների համար: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են նաև քայլեր ձեռնարկել դեպի Արցախ ներգնա զբոսաշրջությունը զարգացնելու համար:

Սուրեն Կարայանն առաջարկել է նաև համագործակցել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում` օտարերկրյա ներդրողներին ներկայացնելով Արցախի ներդրումային գրավչությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031