
Կարեն Կարապետյանն աչք է փակո՞ւմ իրողությունների վրա

«Կարեն Կարապետյանը նույն հաջողությամբ կարող է ասել, որ մեր ժողովրդավարությունն ու տնտեսությունը իր մակարդակով ոչնչով չի տարբերվում Եվրոպական միութան և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) երկրների մակարդակից»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե Հայաստանում մենաշնորհներ այլևս չկան:
Ըստ նրա` եթե Կ.Կարապետյանը «բռնել է այդ քաղաքականությունը` ուղղակի աչք փակել իրողությունների վրա», բնականաբար, ոչ մի օգտակար գործ այս կառավարությունը չի կարող անել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Գյումրիում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում որևէ մենաշնորհ գոյություն չունի և հավաստիացրել, որ յուրաքանչյուր ոք կարող է ներկրել այն, ինչ ուզում է: «Որևիցե մենաշնորհ գոյություն չունի Հայաստանում, կամայական ապրանք կարող եք գնալ բերել»,- ասել է Կարեն Կարապետյանը: