2017 թվականի մարտին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տան 357 առուվաճառքի գործարք, այդ թվում` Երևան քաղաքում՝ 101 գործարք, մարզերում՝ 256 գործարք: 2017 թվականի մարտին, 2017 թվականի փետրվարի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 17.0 %-ով, ընդ որում, Երևանում՝ 21.7 %-ով, իսկ մարզերում` 15.3 %-ով:
«Կոմետա» բաց բաժնետիրական ընկերությունը կլուծարվի։ Դրա կանոնադրական կապիտալի 80 տոկոսը պետական բաժնեմաս է, 20 տոկոսի բաժնետերերն ընկերության կոլեկտիվի անդամներն են: Ընկերությունն ընդգրկված չէ պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Լուծարման մասին որոշում կընդունվի կառավարության մայիսի 4-ի նիստում։
2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Թուրքիան ներկրված էներգակիրների համար վճարել է 9.1 մլրդ դոլար, ինչը 39 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված վճարից:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշում է, որ 2017 թվականին Հայաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 3.2 տոկոս աճ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով ևս հարուցվել է քրեական գործ:
«Արաքս» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում՝ 134 118 000 (հարյուր երեսուն չորս միլիոն հարյուր տասնութ հազար դրամ) դրամ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին օգտվել Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումներ կատարելու պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակից՝ «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, ապրիլի 27-29-ը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Արտասահմանյան երկրները կարող են օգտվել Մինսկի հետ համագործակցությունից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ-ի) շուկա դուրս գալու համար:
«Հրեշտակ ներդրողներն այն մեծահարուստ անհատներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող ստարտափներին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի բավական կարևոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ֆինանսական ճգնաժամի և համաշխարհային տնտեսության շարունակական անկման պայմաններում հրեշտակ ներդրողները շատ կարևոր դեր են ունեցել բանկերի և վենչուրային ընկերությունների ֆինանսական բացերը լրացնելու հարցում»,- ասաց նա:
«Մինչ այս, միակ առանց գրավի վարկը տալիս էր ՓՄԶ ԶԱԿ-ը, սակայն նրա վիճակը վերջին տարիներին անհուսալի է, հատկապես, որ նախորդ տնօրենն էլ փախուստի մեջ է ԵՄ դրամաշնորհների գործով»։
Նշելով Հայաստանում առկա երեք ազատ տնտեսական գոտիները` դեսպանն ավելացրել է, որ Հայաստանը ԵՄ-ի պայմանագիր ունի և 6 հազար 400 տեսակի ապրանք կարող է արտահանվել դյուրացված ընթացակարգերով: Թումանյանն ընդգծել է, որ Իրանը կարող է իր մասնաբաժինն ունենալ հայկական շուկայում:
«Ռուսական բեռնատարների տերերը բավականին ընդվզում են թանկացման դեմ, որովհետև նախկին գինն ինչ-որ տեղ ընդունելի է, և այս պահի դրությամբ անցած տարում մոտ 22 մլն ռուբլի է հավաքվել այդ «Պլատոնից»»։
Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ապահովագրականները ավելացրել են հարկերի ընդհանուր չափը ավելի քան 51 մլն դրամով կամ 10.25%-ով։
2016 թվականի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.5 մլն:
2017թ. հունվար-մարտին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 486.8 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 6 081.9 մլն. դրամ կամ 12 508.8 հազ. ԱՄՆ դոլար
2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 7123.8 հազար լիտր կոնյակ։
Ապրիլի 25-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,628,142 դոլար
«Մեր կապն Արևմուտքի հետ ավելի սերտ է եղել և ավելի բարձր մակարդակ ունի, և ԵԱՏՄ-ում միասնական թվային տարածքի ստեղծումն արդեն ի վնաս մեզ կարող է աշխատել։ Մենք կարող ենք զիջել մեր այսօրվա ունեցած պոտենցիալը»։
Տնտեսական լրահոսը որքան ծանր է, այնքան էլ՝ խոցելի։ Բավական է մեկ թվի, մեկ ստորակետի վրիպում կամ ընդամենը մեկ սխալ ձևակերպում և համեմատական՝ ամեն ինչ միանգամից փոխում է իմաստը։
2016 թ. բանկային համակարգի ակտիվներն ավելացել են 15.6%-ով, ընդհանուր կապիտալը՝ 27.1%-ով, իսկ պարտավորությունները՝ 13.5%-ով
Օրինակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն անհատ ձեռնարկատեր Աղասին Էլիզբարյանից գնել է արխիվային ծառայությունների մատուցում, որի արժեքը 900 հազար դրամ է: Թե կոնկրետ ի՞նչ պետք է անի այս քաղաքացին այդ գումարի դիմաց, պայմանագրում նշված չէ:
Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել շուրջ 175 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։
Աշխատողների միջին ցուցակային թիվը դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,3 տոկոսով, իսկ մեկ աշխատողի միջին ամսական ԱՎՈՒՄ-ն աճել է 3,4 տոկոսով և կազմել 209 հազար դրամ:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. մարտին Թուրքիայի արտաքին առևտրայի պակասորդը կազմել է 4 մլրդ 492 մլն դոլար: Այլ կերպ ասած՝ այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 10.3 տոկոսով:
Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը միասին 2017 թվականի հունվար-մարտին պետբյուջե են վճարել շուրջ 9 մլրդ 825.6 մլն դրամի հարկեր և տուրքեր։
«Խոշոր ու մանր չի լինի, որովհետև խոշորը խոշոր հարկեր է մուծելու. սահմանին գանձվելու է եկամուտը։ Դրա համար մրցակցային դաշտ կստեղծվի, ու բոլորս էլ կկարողանանք աշխատել»,- ասաց նա։
«Այսօրվա դրությամբ մեր հաճախորդները վախի մթնոլորտում են ու մեզնից ոչինչ չեն գնում, այս պահին շատ վատ է առևտրի վիճակը, որովհետև մեզ խանգարեցին ու հասցրին այս վիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց փոքր ու միջին բիզնեսի կազմակերպիչ Արմեն Ներսիսյանը՝ նշելով, որ կառավարության դիմաց բողոքի ակցիաներ անելուց հետո էլ հաճախորդները վախենում են գնումներ կատարել։
Փոքր ու միջին բիզնեսի կազմակերպիչ Արմեն Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ՓՄՁ ոլորտում եղած խնդիրների, կառավարության դիմաց իրենց ունեցած ակցիաների մասին՝ չէր մոռանում հիշատակել նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունը՝ որպես իրենց մշտապես աջակցողի։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։