Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 1 բարելի դիմաց 50 դոլարից: Երկուշաբթի առավոտյան Լոնդոնի ICE բորսայի եվրոպական մասնաճյուղերում հոկտեմբերյան ֆյուչերսների գինը հասել է մինչև 49,26 դոլարի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եթե փող չգա այստեղ, դա մեծագույն խնդիր կլինի: ՀՀ խոշորագույն գործընկերը մնում է ԵՄ-ն: ՌԴ հետ առևտրաշրջանառությունը 24.5% է, իսկ ԵՄ հետ շրջանառությունը շատ ավելի մեծ է՝ 40%-ից ավելի: Դրա համար «և-և»-ի և ոչ թե «կամ-կամ»-ի քաղաքականությամբ պայմաններ պետք է ստեղծենք՝ այստեղ և´ արտահանումն ընդլայնելու, և´ գրավիչ պայմաններ ստեղծելու համար:
Այս տարվա հուլիսին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 137.1 մլն դոլար։ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 110.5 մլն դոլար։
Սեպտեմբերը պարտադրող ամիս է։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը (ներառյալ` մարզպետներ ու քաղաքապետեր) սեպտեմբերի 1-ին պարտադիր դպրոց է գնում։ Անկախ իրենց կամքից, իհարկե։ Պաշտոնն է պարտադրում դպրոց գնալ։ Պարտադրում է նաև թաքցնել իրենց անձնական կարծիքը կրթության ու դպրոցի մասին։
Մոսկվայի Ոստիկանության աշխատակիցները տղամարդու են ձերբակալել, ում կասկածում են նվազագույնը 20 բռնաբարությունների մեջ, որոնք իրականացվել են վերջին մի քանի տարում:
Անկեղծ ասած, դեռ տարվա առաջին ամիսներին երևում էր, որ վերջում աճն ապահովվելու է գյուղատնտեսության հաշվին: Ոլորտն առաջանցիկ աճ էր գրանցում մյուս ոլորտների նկատմամբ:
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն օգոստոսին կազմել է 5,1%` հուլիսի 5,3%-ի դիմաց, այս մասին ասված է ԱՄՆ աշխատանքի նախարարության զեկույցում:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին ակնկալում է ազգային արժույթի ամրապնդում միջնաժամկետ հեռանկարում: Նրա խոսքով՝ լարին ավելի շատ է արժեզրկվել, քան պետք է լիներ, գրում է
ՀՀ ֆինանսների նախարարությունը, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օժանդակությամբ, սեպտեմբերի 3-4-ը Երևանում անցկացնում է աշխատաժողով` գնումների բողոքարկման համակարգերի ուսումնասիրման նպատակով: Միջոցառմանը մասնակցում են պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցով դատական նիստը
2013-ին Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարը խախտվել է 12,710 անգամ, իսկ 2015-ի առաջին 8 ամիսների ընթացքում՝ 29 հազար անգամ:
«Ռոսսելխոնադզորը» 2015թ. սեպտեմբերի 1-ից արգելել է բուլղարական ցանկացած տեսակի մթերքի ներմուծումը: Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը:
Առաջարկի արդյունքում «Յունիբանկը» նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ ՀՀ դրամ:
Երբ 2013 թ. հունվարի 1-ից կառավարությունը ներդրեց նոր հարկատեսակ՝ շրջանառության հարկ, հայտարարվում էր, թե այն կոչված է պարզեցնելու վարչարարությունը և հեշտացնելու տնտեսվարողների կյանքը:
Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ակտիվացման դրական միտումներ են նկատվում:
Վերին Լարսի անցակետում իրենց հերթին սպասող մեքենաների հերթը չի պակասում արդեն մոտ երկու տարի:
«Օրենքի ընդունումից հետո մինչ օրս ակտիվորեն շարունակվում են տվյալ ոլորտի բարեփոխումները: Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ընդունվեցին օրենքի կիրարկման համար անհրաժեշտ իրավական ակտերը և այժմ անցում ենք կատարում տեսչական մարմինների ձևավորման բուն գործընթացին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսական ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները:
Fishki.net-ը գրում է. «Ռուսական ավիափոխադրող «Աերոֆլոտ» ընկերությունը ընդամենը 1 սիմվոլիկ ռուբլիով գնել է սննանկացման եզրին գտնվող «Տրանսաէրո» ընկերությունը: Չնայած նրան, որ «Տրանսաէրո»-ն որոշ ամսագրերով ճանաչվել էր Եվրոպայի ամենալավ էկոնոմ դաս ունեցող ընկերությունը, դրա պարտքերը կազմում էին 60 մլրդ ռուբլի, իսկ ուղևորների շրջանառության առումով այն երկրորդն էր Ռուսաստանում»:
Երբ մենք անդամագրվեցինք Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), մեզ համար անորոշությունները շատ-շատ էին, հիմա էլ շատ են, այնքան, որ չենք կարող կանխատեսել, թե հաջորդ օրը ինչ տնտեսական վիճակի մեջ կհայտնվենք:
«ԿԲ-ն կառավարությունից հզոր է դարձել իր լիազորություններով, էլ ինչո՞ւ եք կառավարությունից հաշվետվություն պահանջում»,- դժգոհեց Հ.Բագրատյանը:
Կենտրոնական բանկի նախագահի օգոստոսի 26-ի որոշմամբ գրանցվել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ «Աշոցք» մասնաճյուղը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ իշխանությունները չեն պատրաստվում սուբսիդավորել խոշոր բիզնեսի սպառած հոսանքը:
Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե Հայաստանը քանի երկրում ունի առևտրային ներկայացուցչություն
Տեղեկատվական անվտանգության ապահովումը մշտապես եղել է «Յունիբանկի» ուշադրության կենտրոնում:
Հունաստանը կստանա Եվրահանձնաժողովի 35 մլրդ եվրո ծավալի օգնության 1 մլրդ եվրոյի առաջին տրանշը: Այս մասին հայտնել է Եվրոպական ներդրումային բանկի մամլո ծառայությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի հետ կրկին քննարկել են հարցը, որոշում է կայացվել փոխհատուցում տրամադրել նաև ՓՄՁ-ի համար, քանի որ դժգոհություն կա, որ փոքր ու միջին բիզնեսը չի կարողանում աշխատել: Նրա խոսքով՝ խորհդրատվությունը հանձնաժողովում արդեն սկսված է:
Նա նշեց, որ ԱՎԾ ճշգրտած ցուցանիշներով, առաջին եռամսյակում գրանցվել է 2.5%, երկրորդ եռամսյակում՝ 5.1 % տնտեսական աճ, այսինքն՝ կիսամյակային աճը 4.4 % է:
2015թ. հունվար-հուլիսից Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 847 մլն դոլար։ Դա 0.1 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ազգային հիփոթեքային ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա երկրորդ եռամսյակում տրվել է 249 մլն դրամ դրամային վարկ (1 տարում աճը՝ 7%) և 321 մլն դրամին համարժեք արտարժութային վարկ (1 տարում աճը՝ 17%):