Օգոստոսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37 մլն ԱՄՆ դոլար:
Օգոստոսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 64,507,728 դոլար 482.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով,
«Պրոմեթեյ բանկի»վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սովորական շուկայական վիճակ է և մի երկու օրվա տատանումը չէր կարող էական ազդեցություն ունենալ:
Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություն կստեղծվի: Հայաստանում և Չինաստանում նախատեսվում է ստեղծել առևտրային ներկայացուցչություններ: Այս մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու հարցը քննարկվելու է ՀՀ կառավարության առաջիկա՝ օգոստոսի 31-ի նիստում:
Օգոստոսյան այս օրերին մեր ներքին շուկայում արձանագրված ցնցումը համընկավ համաշխարհայինի հետ: Շաբաթվա սկզբից միջազգային բոլոր բորսաներում գնանկում է: Բորսայական ակտիվության ցուցանիշները տխուր պատկեր են արձանագրում:
Գործող օրենքով սույն կարգավորումը տարածվում է նաև պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կամակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետությանը և համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների վրա, որոնց գործունեությունը ֆինանսավորվում է պետական կամ համյնքային բյուջեի միջոցների հաշվին:
Ըստ Աշոտ Մաթևոսյանի՝ երբ ջուրը պղտորվում է, ձուկ բռնողները շատանում են, սպեկուլյատիվ խաղեր կլինեն, բայց պետք է աշխատանք զերծ մնալ նման խաղերից». Տնտեսագետ
Այն, որ կյանքը գնալով թանկանում է՝ նորմալ երևույթ է։ Հարցն այն է, թե որքանով է այն թանկանում և այդ թանկացումը համարժե՞ք է արդյոք մարդկանց եկամուտների աճին։
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, միության տասնյակ անդամներ դադարեցրել են իրենց գործունեությունը Վրաստանում և, իրականացված ներդրումները ետ չբերած, վաճառել են իրենց բիզնեսները:
Վ. Բոստանջյանի խոսքով ՝ մեր իշխանություններն ուզում են մի կերպ պահպանել մեր արժույթի փոխարժեքը, բայց ըստ նրա՝ դա արհեստականորեն անելը ճիշտ չէ:
Շուտով սպասվում է արդյունաբերական արտադրանքի գնանկում։ Շատ երկրներ այժմ փորձելու են պաշտպանվել դեֆլացիոն ճնշումներից։
Նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը 5.3 մլրդ դրամ վճարելու պարագայում, թերևս, դժվար չէր լինի ՀԷՑ-ի 1.2 մլրդ պարտքի հարցը լուծել, առնվազն բանակցել՝ այն սառեցնելու համար: Առավել ևս՝ ՀԷՑ-ը ինքը խրված է պարտքերի մեջ, բաժնետիրոջ փոփոխության հարցն է օրակարգում, և ցանկության դեպքում կարելի է լուծում գտնել:
«Ռուսաստանն ունի այդ հնարավորությունները, որ ՀՀ-ի նման փոքր երկրին պահի այնպիսի վիճակում, որ Նորվեգիայից պարեն չստացավ, չզոհվի»
SOCAR Turkey Enerji-ն մտադիր է գնել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բաժնետոմսերի ևս 7 տոկոսը, հայտնում է Trend-ը:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը հնարավոր է համարում, որ առաջիկայում կլինի նոր համաշխարհային ճգնաժամ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ նման բան կարող է լինել, քանի որ, ըստ նրա՝ 2008 թվականին ֆինանսական ճգնաժամը խթանեցին գերկառավարողները, ինչը կարող է նաև հիմա լինել:
Վ. Բոստանջյանը հանդուրժողական է նայում ԿԲ-ի կողմից իրականացվող ինտերվենցիոն գործունեությանը, քանի որ կարծում է՝ դա էլ չանի, ընդհանրապես կդադարենք հայկական արժույթ ունենալուց:
Հարցազրույց Գեոթիմ ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանի հետ
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված պաշտոնական փոխարժեքների համաձայն, հայկական դրամն այսօր՝ օգոստոսի 26-ին, արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ և արժևորվել՝ այլ արժույթների նկատմամբ։
Համաշխարհային բանկը (ՀԲ) մտադիր է հերթական 500 մլն դոլար վարկը տրամադրել Ուկրաինային մինչև սեպտեմբերի 9-ը բարեփոխումների իրականացման ու կյանքի կոչման համար: Այս մասին պատմել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նախարարների կաբինետի նիստում, հայտնում է «112.Ուկրաինան»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարh Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին
Ասիական բորսաներում այսօր առևտուրն սկսվել է հավասարաչափ, այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունները երկուշաբթի դիմեցին ագրեսիվ դրամային միջոցառումների՝ տոկոսադրույքն իջեցնելով 0,25%-ով: Պատճառը երկրի տնտեսության դանդաղ աճի մտավախություններն են:
168.am-ը Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովին խնդրեց մեկնաբանել, թե ի՞նչ միտք ունի Հայաստանին ևս պարտադրել սահմանափակել վերամշակված տեսքով ձկան ներմուծումը, երբ այն ՀՀ-ից չի արտահանվում Ռուսաստան:
Ռուսաստանում, կապված ռուբլու փոխարժեքի անկման հետ, թանկանում են ավիատոմսերը: Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին գործակալությանը հայտնել են ռուսական առաջատար ավիափոխադրողները:
«Մենք պետք է վաճառենք մեր նավթը՝ անկախ այն բանից՝ գինը կբարձրանա՞ մինչև 1 բարելի դիմաց 100 դոլար, թե՞ կիջնի: Անգամ եթե մենք ցանկանում ենք նավթը թանկ վաճառել, գինը որոշում է շուկան: Պատժամիջոցների հանումից հետո Իրանը կվերադարձնի իր մասնաբաժինը շուկայում՝ օրական ավելի քան 1 մլն բարելի չափով»,- ասել է նա:
Կենտրոնական բանկի օգոստոսի 25-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, հաստատվել է «ՀՀ տարածքում դրամական փոխանցումների կատարման առավելագույն ժամկետների վերաբերյալ» կարգը
Ըստ նախարարության՝ հետագա կուտակվող վնասներից խուսափելու համար պետք է դիտարկել գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը
«Կարող եք ինքներդ գնալ ու տեսնել, որ շինարարական աշխատանքներն անընդհատ կատարվում են և ստանձնած պարտավորություններից ավելին է արվում»,- ասաց Ա.Սահակյանը:
Չինաստանի հիմնական ֆոնդային ինդեքսները այսօր աճուրդի բացման ժամանակ ևս ցուցաբերել են անկում նախօրեին գնանշման կտրուկ փլուզումից հետո, ինչը խոշորագույնն էր 2007-ից ի վեր: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լիտվան խնդրում է Եվրահանձնաժողովին հավելյալ 50 մլն եվրո հատկացնել: Դրամական միջոցները՝ որպես ֆինանսական աջակցություն, անհրաժեշտ են կաթնամթերք արտադրողներին:
Այն, որ կառավարությունը չի սուբսիդավորի խոշոր բիզնեսին, կարող է բերել գնաճի: Այս կարծիքին է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, որն այսօրվա ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ արդյոք այդ գնաճն արդեն սեպտեմբեր ամսին կերևա՞, ասաց, որ դեռ շուտ է ասել, որ այդպես կլինի: