
Մարդասիրական օգնության ծավալները 63.1%-ով աճել են

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տվյալների, 2017թ. հունվար-մարտին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 486.8 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 6 081.9 մլն. դրամ կամ 12 508.8 հազ. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ստացված մարդասիրական օգնության ծավալները աճել են 63.1%-ով։
Ստացված օգնության 61.4% կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.7%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.4%-ը` մանածագործական իրերը, 7.5%-ը` սարքեր և ապարատները, 5.1%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 1.9%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, իսկ 4.0%-ը` մնացած ապրանքները: