«Հուսով ենք, ցուցահանդեսին մասնակցությունը կնպաստի հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը, կօգնի միջազգային շուկայում ավելի ընդլայնված մասշտաբներով և ծավալներով ներկայացված լինելուն, ընկերություններին հնարավորություն կտա նոր գնորդներ ձեռք բերելու»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Հինգ տարի առաջ ՀՀ կառավարությունն ընդունեց մի որոշում, որ թվում էր, թե պետք է հեշտացնել վարորդների կյանքն ու ավտովթարների վեճերը լուծեր առանց բախումների:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ իր գործընկերոջը ծննդյան 50-ամյակի առթիվ:
Ստացվում է, որ իրականում ռուսական ընկերությունը հայկական փողերով պետք է ուսումնասիրի, թե արդյոք ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ին պատկանող ՀԷՑ-ի համար ստեղծվա՞ծ են բոլոր նպաստավոր պայմանները շահավետ աշխատելու համար: Սա պարզապես լուրջ չէ:
Ամենախոշոր նվազումն արձանագրվել է Ռուսաստանին բաժին ընկնող ուղղակի ներդրումների գծով։ Զուտ ներհոսքի ծավալը կրճատվել է ավելի քան 10 անգամ` 36.4 լրդ դրամից հասնելով 3,4 մլրդ դրամի։
ՀՀ կենտրոնական բանկը հերթական անգամ մասնակցել է Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion-AFI) 7-րդ համաժողովին
Ռուսական մամուլում վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին նորվեգական սաղմոն ձկնատեսակի ներկրումը սահմանափակելու հաղորդում ներկայացնել: Ըստ այդմ, «Ռոսսելխոզնադզորը» փորձում է կանխել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից վերամշակված տեսքով նորվեգական ձկան ներմուծումը Ռուսաստան, որը Արևմուտքի դեմ պատժամիջոցներից հետո արդեն մեկ տարի է՝ հայտնվել է Կրեմլի սև ցուցակում։
Ռուսաստանին բաժին ընկնող ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի ծավալը կրճատվել է ավելի քան 10 անգամ՝ 36.4 մլրդ դրամից հասնելով 3,4 մլրդ դրամի։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ու Ադրբեջանի մեթանոլի գործարանը՝ AzMeCo-ն, պայմանագիր են ստորագրել, հայտնում է APA-ն:
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում:
Այսօր ԱԺ Տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի և Միքայել Մելքումյանի հեղինակած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ 353 մլրդ դրամի է հասել հարկային վնասը:
Համաշխարհային տնտեսության մտահոգիչ զարգացումները եւ Ռուսաստանի արժույթի կտրուկ անկումը հերթական անգամ ծանր վիճակի մեջ են դրել ռուսական շուկայի հետ կապված Հայաստանի արտահանողներին, ինչպես նաեւ սեզոնային աշխատանքի մեկնող մեր բազմահազար քաղաքացիներին: Վտանգված է տրանսֆերտների հաշվին ապրող բնակչության տարրական կենսաապահովումը, դրամը նորից կանգնած է անվերահսկելի արժեզրկման եզրին:
Երեկ Պարենի համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է պարենամթերքի գների ինդեքսը: Այդ արձանագրել է յուրահատուկ ռեկորդ՝ պարենամթերքի գների անկման տեմպը ռեկորդային է՝ 2009 թվականից այն կողմ: Ըստ այդմ՝ օգոստոսին հուլիսի համեմատ պարենամթերքն աշխարհում էժանացել է մոտ 5.2 տոկոսով:
Աշունն ալարկոտ սկսվեց։ Գայթակղությունը մեծ է` ամեն ինչ շոգերի վրա բարդել։ Կառավարության անդամների մի մասն այս գործում ահագին հմտացել է։ Գյուղնախարարը, օրինակ, իր ոլորտի բոլոր բարդությունները հենց աննախադեպ շոգ եղանակով էլ բացատրեց։
Դոլարիզացիային մասամբ փոխարինելու է գալիս «ռուբլիզացիան»
«Աշխատանքները կավարտվեն և վճարները կիրականացվեն: Ուղղակի սրա մասին հանրությանն, իմ կարծիքով, պետք է տեղեկացնենք, խորհրդատվության աշխատանքների և փոխհատուցման մասին նույնպես, քանի որ թյուր տեղեկատվություն է տարածվում հասարակության մեջ, որ որևէ բան չի արվում, աշխատանք չի կատարվում»:
Ուկրաինայի պետպարտքի ծավալը, ըստ երկրի նախարարների կաբինետի տվյալների, 2015թ. վերջին նախնական կանխատեսումների համաձայն կկազմի երկրի ՀՆԱ-ի 91,1%-ը
«Ի՞նչ եք գնահատում, եթե մինչև հիմա հանդուրժել եք, ի՞նչ է փոխվել: Այսօրվա տնտեսական պայմաններում հակառակը պետք է անենք՝ թեթևացնենք բիզնես համայնքի կյանքը: Ամեն մի գերատեսչություն ուզում է իր ներկայությունը հաստատի: Ես չեմ ստորագրի նախագծի տակ»,- ասաց Հովիկ Աբրահամյան:
«Թյուր տեղեկություններ են տարածվում, որ որևէ բան չի արվում: Կառավարությունը ինչ պարտավորություն վերցրել է իր վրա, բոլորն իրականացնում է ըստ ժամկետների և ըստ պատասխանատվության: Դրա մասին հանրությունը պետք է տեղյակ լինի»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:
2015թ. սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը ռեկորդ սահմանեց բրիտանական գահին գտնվելու ժամանակահատվածով:
Արձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությանը, որ օրերս լոլիկ է ներմուծվել հանրապետություն՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է՝ վերջին եռամսյակում Հայաստանի Հանրապետություն լոլիկ չի ներկրվել՝ այդ թվում և Ռուսաստանի Դաշնությունից:
Թուրքիայի Առևտրի և մաքսային գործերի նախարար Ջենափ Աշչըն հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով Թուրքիան ժամանակավորապես փակել է Ուզումլու (Թուրքիա-Իրաք), Էսենդերե (Թուրքիա-Իրան) և Սարայ (Թուրքիա-Իրան) սահմանային անցակետերը: Դա պայմանավորված է վերջին շրջանում երկրում տեղի ունեցեղ ներքին բախումներով:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը՝ ԵՏՄ երկրներում ռազմավարական ապրանքների առևտրի դեպքում հրաժարվել դոլարից և անցում կատարել ռուբլով հաշվարկին, որպես օրինակ, ենթադրում է գազամատակարարման ոլորտում անցում ՌԴ ռուբլու հաշվարկներին և վճարումներին, և սա պայմանավորված է երկու կարևորագույն հիմնախնդիրներով:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսօրվա ասուլիսին՝ անդրադառնալով ԵՏՄ երկրների տարածքում ռուբլին որպես դրամական միավոր դարձնելու մասին հայտարություններին, ասաց, որ դա մեծ վերլուծություն պահանջող խնդիր է և տեխնիկապես բարդ, բայց, ըստ նրա՝ գաղափարախոսությունը ճիշտ է.
Գ. Մինասյանի կարծիքով, Արևմուտքի շարունակվող պատժամիջոցների պայմաններում անգամ ԵՏՄ-ն կկարողանա ոտքի կանգնել:
Ըստ ԼՂՀ-ում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 89097.8 մլն դրամ, որոնք 2014թ. սեպտեմբերի 1-ի համեմատ աճել են 17.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.8 տոկոսով:
Նիստի վերջում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք սահմանում են փոխգործակցությունը մտավոր սեփականության, որոշ ապրանքների դրոշմավորման համակարգի ներմուծման, ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և այլ հարցերում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բելառուսական Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է անցում կատարել ռուբլով հաշվարկին՝ հրաժարվելով առևտուրը դոլարին կապելուց։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, Մերձավոր արևելքում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում: Այդ երկրների տարածքային ամբողջականությունը խախտված է: Տեսանելի չեն դրական միտումներ իրավիճակի կայունացման, Մերձավոր արևելքում խաղաղության վերականգնման համար:
«Չկա նման բան՝ իրենց մոտ ԱԱՀ-ն 18 % է, մեզ մոտ՝ 20 %: Ինձ տնտեսագիտություն մի բացատրեք, ես դա շատ լավ գիտեմ: Դա գործոն չէ, ուրիշ բան ասեք»: