Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.05%-ով և կազմել 20763.89 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.08%-ով և կազմել 2374.15 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.24%-ով և կազմել 5983.82 կետ:
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 65.7 մլն դոլար։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ակտիվ նամակագրություն է իրականացնում։ Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ Հանձնաժողովը 600 հազար դրամ պետք է վճարի ՀԱՅՓՈՍՏ ընկերությանը։
Աղվան Հովսեփյանի ղեկավարած ՀՀ քննչական կոմիտեն ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար «Մեգնա» ընկերությանը կվճարի 1.2 մլն դրամ։ Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ ընկերությունը սպասարկում է կոմիտեին պատկանող «Nissan Xtrail» և «Nissan Sentra» ավտոմեքենաները։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին, որոնք ներառում են ինչպես երկկողմ հանդիպումներ, այնպես էլ առանցքային թեմաների շուրջ ընդլայնված ձևաչափով քննարկումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում սակարկությունների սկսվելուց հետո նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ նվազել է 55 կոպեկով եւ ընկել մինչեւ 55,9 ռուբլու նշագիծ:
ՀՀ ՊԵԿ հարկային մարմինն այս տարվա մարտ ամսից դադարել է հրապարակել առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումներ անող տնտեսվարողների անունները:
Ինչպես տեսնում եք, փոխանցվող գումարների մեջ ամենամեծ կշիռն ունեն անձնական տրանսֆերտները՝ 608.7 մլն դոլար։ Կապիտալ բնույթի փոխանցումների ծավալն ամենափոքրն է՝ 17.5 մլն դոլար։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին, որոնք ներառում են ինչպես երկկողմ հանդիպումներ, այնպես էլ առանցքային թեմաների շուրջ ընդլայնված ձևաչափով քննարկումներ:
Ապրիլի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.3 մլն ԱՄՆ դոլար:
«Սրա դիմացը մենք առնելու ենք միայն մի բանով, որ աուդիտորական կազմակերպությունների որակի նկատմամբ հսկողական հստակ մեխանիզմներ պետք է սահմանենք, որի հիմնական գաղափարներն արդեն օրենքով ներկայացնելու ենք հանրությանը: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում»:
Պետական համակարգի աշխատողների աշխատավարձը կազմել է 157 072 դրամ (2016-ի մարտի համեմատ՝ 0.1%-ով ցածր)
Դատելով պաշտոնական վիճակագրության տվյալներից՝ Հայաստանի տնտեսությունն ավելի արագ է աճում, քան սպասվում էր։ Այսպես, 2017թ. հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 106.6%։
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1 մլրդ 246.8 մլն դոլար
Ապրիլի 17-21-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,878,711 դոլար
«Շատ կարևոր է, որպեսզի հավատանք այն բանին, ինչ անելու ենք: 100 տոկոսով անելու ենք, ուղղակի հեռու մի գնացեք, մի մտեք ձեր տնտեսություններ ու ձեզնով սահմանափակվեք: Մեր թիմը տրամադրված է, բայց գաղափարների գեներացիան դուք պետք է անեք»,- ասել է վարչապետը:
ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե մինչև վերջնաժամկետը մարգարիտները չվաճառվեն, դրանք կվերադարձվեն պետական գանձարան:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
2017թ. ընթացքում Եվրոզոնայում կլինի ընդհանուր տնտեսական տեմպերի նվազում, և տնտեսական աճը, եթե 2015թ. 4% էր, 2016թ.՝ 1.7%, ապա 2017թ. սպասվում է 1.5%:
Ապրիլի 18-ին տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Անկում է գրանցվել շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում: Նվազել են նաև սպառողական գները:
Այն նախատեսում է էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացում, որը պետք է իրականացվի առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Դրանով շուկայի մի մոդելից անցում է կատարվելու մեկ այլ մոդելի, որտեղ ներմուծվելու են ազատականացման տարրեր։
«Հայաստանի համար ամենագլխավոր խնդիրը Հայաստանից փողերի դուրսբերումն է։ Այսօր աշխարհում համաշխարհային բիզնեսի 9 տոկոսի չափով կոռուպցիա կա։ Կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար, և այս երեք հանցագործությունների մեջ ամենակարևորն է։ Փողերի լվացումը ևս խնդիր է»։
Հայ-լեհական կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Վարշավա-Երևան ավիաչվերթերի վերագործարկման փաստը: Կարեն Կարապետյանը և Եժի Նովակովսկին անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
2017թ. հունվար-մարտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 6.6%-ով:
Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարություն է տարածել այն մասին, որ բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ է իրականացնելու: Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»՝ անհիմն ենթադրություններով կապեր ստեղծելով «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» և վարչապետի հետ:
Այդ մասին հայտարարել է ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գոհացուցիչ է համարում 2017 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական ցուցանիշները` միաժամանակ նշելով, որ դրանք բավարար չեն:
2017թ. առաջին եռամսյակում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 18.2%-ով: Այս մասին օրերս հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: «2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այցելությունների թիվը Հայաստան աճել է 18,2%-ով, այսինքն՝ 599 հազար 341 այցելու (2016թ. առաջին եռամսյակին կազմել է 498 հազար 291): Հիմնական աճն […]
Մեր տնտեսական լրատվությանը հետևողները կհաստատեն, որ վաղուց ոչինչ չի կատարվում տնտեսության իրական հատվածում: Մեկ ամիս առաջ կարելի էր ենթադրել, որ պատճառն ընտրություններն են: Քաղաքական բոլոր ուժերը միաժամանակ խոսում էին: Խոսում ու սոցիալ-տնտեսական խոստումներ էին տալիս: