Բաժիններ՝

ՓՄՁ շահերը պաշտպանող հանձնախմբի անդամների առաջարկը՝ կառավարությանը

«Այսօրվա դրությամբ մեր հաճախորդները վախի մթնոլորտում են ու մեզնից ոչինչ չեն գնում, այս պահին շատ վատ է առևտրի վիճակը, որովհետև մեզ խանգարեցին ու հասցրին այս վիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց փոքր ու միջին բիզնեսի կազմակերպիչ Արմեն Ներսիսյանը՝ նշելով, որ կառավարության դիմաց բողոքի ակցիաներ անելուց հետո էլ հաճախորդները վախենում են գնումներ կատարել։

Դիմելով իրենց հաճախորդ քաղաքացիներին, նա ասաց, որ կարող են նորից առևտուր անել. «Ոչ ոք ձեզ չի խանգարի, մինչև մենք կառավարությանը չներկայացնենք մեր առաջարկները։ Մենք հարկերից չենք ուզում խուսափել, և եթե մեր առաջարկներն ընդունեն, պետությունն իր հարկերը 100 տոկոսով է հավաքելու, ոչ թե սպասելու է, որ մենք վաճառելուց հետո այդ հարկերը տանք»։

ՓՄՁ շահերը պաշտպանող հանձնախմբի անդամներ Ռուբեն Աթոյանն էլ նշեց, որ քանի որ սահմանին իրենցից հարկեր են վերցնում, դրան գումավի նաև շահութահարկը. «Միանգամից քո շահութահարկն էլ վերցրու, հարգելի պետություն։ Դրանով մենք խոցելի չենք լինի, կոռուպցիոն ռիսկերն իսպառ կվերանան, 100% հարկ կհավաքվի։ Այս առաջարկը ֆինանսական առումով ի վնաս մեզ է, բայց քանի որ ճնշող մեծամասնությունն ուզում է հանգիստ ապրել, այդ թղթաբանությունը չլինի, ասում է՝ տալի՞ս եմ, օրինակ՝ 100 դրամ, ու ևս 20 դրամ էլ պետք է տամ, միանգամից 125 դրամ տամ, հանգիստ գնամ իմ գործին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս