Հունիսի 1-ից շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը: Թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Այս մասին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ից:
Ներդրումային ծրագրի շրջանակներում «Արարատի գինու գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով կհետաձգվի:
Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունն ապրիլի 20-ին հրապարակել է ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ յոթ հայազգի գործարարներ կան: Ցանկում ներառված յոթ հայ գործարարների ընդհանուր կարողությունը կազմել է 15 մլրդ 350 մլն ԱՄՆ դոլար:
Հայաստանի կառավարությունը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկրած ապրանքները երեք տարով ազատում է ավելացված արժեքի հարկից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ն Սյունիքի և Վանաձորի մարզերում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ է իրականացրել, ինչի հետևանքով հայտնաբերվել են ոսկու քվարցիտի հանքաղբյուրներ։
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանալով Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների գործակալ առաջարկում է հաճախորդներին շահավետ ապահովագրական պրոդուկտներ, որոնք հաճախորդները կարող են ձեռք բերել անմիջապես ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ առանց ապահովագրկան ընկերությունների գրասենյակներ այցելելու անհրաժեշտության:
Հայաստանն ու Վրաստանն այն երկրներն են, ուր առաջին անգամ կիրականացվի այս ծրագիրը: 28 միլիոն դոլարանոց հիմնադրամը, համագործակցելով տեղի բանկերի հետ, 100 հազարից մինչև մեկ միլլոն դոլարի վարկեր կտրամադրի տնտեսության տարբեր ճյուղերի հայկական և վրացական մանր ու միջին ձեռնարկություններին:
Հանրապետության նախագահը գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների, Արարատի մարզպետի ուղեկցությամբ այցելել է «Գրինհաուզ» ընկերություն, ծանոթացել ընկերության զարգացման և ներդրումային ծրագրերի շնորհիվ արձանագրված հաջողություններին՝ ինտենսիվ այգիների ընդլայնման և ջերմոցաշինության ոլորտում իրականացված ներդրումներին, ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծված ենթակառուցվածքներին, կատարված ներդրումների արդյունքում ստեղծված աշխատատեղերին և 2017 թվականի գործունեության ուղղություններին:
«Այսօր մենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելու ենք «Սպայկա» ընկերության 2017թ. ներդրումային ծրագրերը: Մենք մի քանի խոշոր ծրագիր ենք նախատեսել, որոնց արդյունքում ավելի քան 300 նոր աշխատատեղ է բացվելու, իսկ Հայաստանում ավելի քան 70 միլիոն դոլարի ներդրում է արվելու»,- նշեց Բաղդասարյանը:
«Ջերմոցային համալիրը կառուցվել է 2014 թվականին՝ բողկի արտադրության համար։ Ընդամենը մեկ տարի հետո՝ 2015 թվականին, ջերմոցային համալիրում արտադրված բողկը գրավել է Ռուսաստանի շուկայում այդ ապրանքատեսակի 15-20 տոկոսը։ Շատ հաջողված պրոյեկտ էր»,- ասաց Կարեն Բաղդասարյանը։
«Մեր երկրի մաքսային ծառայությունը հաջողությամբ գործարկված հարթակի միջոցով պատրաստ է միջազգային չափանիշներով տեղեկատվության փոխանակում կազմակերպել ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ այլ միությունների հետ: Իրանի և Վրաստանի հետ համաձայնության գալու դեպքում տնտեսվարողներն ավելի հեշտությամբ կանցնեն հարևան երկրների ռիսկերի կառավարման համակարգերով նախատեսված ընթացակարգերը»:
Ոսկու գինն աճել է 0.26%-ով և կազմել 1288.30 դոլար, արծաթի գինը նվազել է 0.87%-ով և կազմել 18.220 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 979.64 դոլար:
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացել են շուրջ 9,3 տոկոսով։ Արտադրվել է ընդհանուր առմամբ 2,1 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 178 մլն կՎտժ-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
«Սպասում ենք, որ կառավարությունը չխաբի։ Այսինքն՝ երկար տարիներ մենք խնդրում ենք կառավարությունից ակցիզային հարկի վերացում, և կարծես ստացվում է։ Սա ձնագնդի նման էֆեկտ կունենա։ Ակցիզային հարկը 10% է, բայց այստեղ խնդիրը փողը չէ, խնդիրը մեխանիզմներն են»։
«Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարումը ոչ մի կապ չունի, ունենք ծրագիր, պլաններ, և դրանք շարունակվում են։ Ինձ թվում է՝ այդպիսի վտանգներ չկան»,- ասաց նա։
«Կառավարության կողմից Պետական եկամուտների կոմիտեի առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են: Ներկայացրել ենք բարեփոխումների երկրորդ փուլի ծրագիրը, ինչը 6 ամիսների ձեռքբերումների շարունակությունն է: Հավաստիացնում եմ, որ այն ևս ժամանակին և որակյալ կիրականացվի»,-շեշտել է Վարդան Հարությունյանը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Մեծ է հավանականությունը, որ կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից: Դրա պատճառները մի քանիսն են, իսկ ամենակարեւորը տնտեսական նպատակահարմարության բացակայությունն է:
Ռուսական հայտնի «Գայդարի ինստիտուտի» վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Թուրքիայի դեմ Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցները Ռուսաստանին 1.5 մլրդ դոլարի վնաս են հասցրել միայն լոլիկի ներմուծման տեսանկյունից:
Հայաստանում 2017 թվականի հունվար-փետրվարին ավելացել են ալյումինե փայլաթիթեղի, պղնձի խտանյութի, ցինկի խտանյութի, մոլիբդենի խտանյութի, ֆերոմոլիբդենի և պողպատյա խողովակների արտադրությունները:
Արցախի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016թ. կազմել է 229.7 մլրդ դրամ` 2015թ. 209.3 մլրդ դրամի փոխարեն:
Ոսկու համաշխարհային գները հասել են 2016 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն նշագծին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ քաղաքական լարվածության սաստկանալու պատճառով:
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։
Ամենից շատ աճել են արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերը (88 մլրդ դրամով կամ 24.1%-ով)։
10 անգամ ավելի հարուստ և հաջողակ դառնալու համար պետք է ոչ թե զօր ու գիշեր աշխատել և կաշվից դուրս գալ, այլ գտնել արդյունավետ աշխատելու բանաձևը:
«Մեր պարտքի ներգրավման նպատակներից մեկը, որը պակաս կարևոր չի, քան դեֆիցիտի ֆինանսավորումը, ֆինանսական շուկայում փարոսի դեր կատարելն է, որովհետև խաղի բոլոր մանակիցներին պետք է որևէ բան, որ բոլորը վստահում են և ընդունում են` որպես հիմք»։
«Չի կարող կամուրջ լինել ո՛չ Մոլդովան, ո՛չ Հայաստանը։ Երկիրը, լինելով մի մաքսային միությունում, չի կարող անդամակցել որևէ այլ նմանատիպ միության։ Դրանք հակասությունները շրջանցելուն ուղղված ցուցադրական ժեստեր են։ Բայց անհամատեղելիությունն ու հակասությունն առկա են, և շրջանցել ոչ ոք չի կարող»։
Բանկային քարտերի միջոցով կատարվող խարդախությունները այսօր գնալով տարածվում են։
Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 21.9 մլրդ դրամ
Դմիտրի Մեդվեդևը նախկինի պես ունի «ԳԱԶ-20» և «ԳԱԶ-21» ավտոմեքենաներ
Ապրիլի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.5 մլն ԱՄՆ դոլար: