
Կոնյակի արտադրության ծավալները կրկնապատկվել են

2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 7123.8 հազար լիտր կոնյակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ կոնյակի արտադրության ծավալներն ավելացել են 2.1 անգամ։
Նույն ժամանակահատվածում վիսկիի արտադրության ծավալը կազմել է 422.5 հազար լիտր (աճը 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 7.2%), գինու արտադրության ծավալը՝ 1967.7 հազար լիտր (աճը՝ 36.5%), շամպայնի արտադրության ծավալը՝ 97.7 հազար լիտր (աճը՝ 14.7%), գարեջրի արտադրության ծավալը՝ 2710.5 հազար լիտր (աճը՝ 5.5%)։
2017 թվականի հունվար-մարտին ալկոհոլային խմիչքներից նվազում է գրանցվել միայն օղու և լիկյորի արտադրության գծով. արտադրվել է 1088.8 հազար լիտր, ինչը 46%-ով քիչ է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից։
Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճել է 30%-ով՝ կազմելով 15110.2 հազար լիտր։ Իսկ բնական հյութերի արտադրությունը նվազել է 5.3%-ով (ծավալը՝ 2501.4 հազար լիտր)։