Lydian-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Հովարդ Սթիվենսոնը ասել է. «Ամենամյա այս այցն առիթ է, որ Ընկերությունը շինարարության փուլին անցնելուց առաջ ցուցադրի բոլոր ոլորտներում գրանցված առաջընթացը»:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Լիմա՝ Պերու, որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2015 թ. տարեկան ժողովին:
Ս. Աբովյանի խոսքով՝ որքան չիրը գեղեցիկ է ու փայլում է, այնքան նրա համային հատկանիշներն այնքան էլ լավը չեն, ուրեմն՝ ծծմբի քանակությունը մեծ է:
«100 դրամով անարատ կաթ են ձեռք բերում, որի 7-10 լիտրից կարելի է ստանալ 1 կգ պանիր, ու այդ պանիիը վաճառում են 2500 դրամ: Թալանելով հայ գյուղացուն՝ փորձում են գերշահույթ ստանալ»
ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց, որ ԿԲ կանխատեսումների համաձայն՝ 2015 թ. ընթացքում 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4% + 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում
Ըստ Ներսես Երիցյանի՝ բարձր գնաճը բերելու է խուճապի և եկամուտների կորստի:
Այսօր ԱԺ նիստում ընդունվեցին երեկ քննարկված օրինագծերը, այդ թվում` համաձայնություն տրվեց ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թ. մայիսի 11-ին ստորագրված «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրին:
«Կամ ասեք՝ իրար ձեռ ենք առնում, ես ձեզ մի երկու անեկդոտ պատմեմ: Էդ ի՞նչ ասելիք է: Է, թող ԿԲ նախագահը գար, իրան հարցնեինք»,- Երիցյանի պատասխանից դժգոհեց Հ.Բագրատյանը:
Այսօր ԱԺ նիստում ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն):
Ամերիաբանկը հեռահար բազմաֆունկցիոնալ ծառայությունների նոր համակարգի ներդրման պայմանագիր կնքեց CR2 իռլանդական ընկերության հետ:
«Լինելով ԵՏՄ անդամ՝ մենք որոշակի արտոնություններ ունենք, և այս առումով, իհարկե, արդարացված էր Եվրասիական տնտեսական միության մեջ ներգրավվելը»,- ասում է Գագիկ Մինասյանը:
Սեպտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:
Երբ ունենում ենք ինչ-որ բան անհապաղ գնելու ցանկություն, միանգամից մտածում ենք. «Ես կարող եմ դա ինձ թույլ տալ, իսկ խնայել՝ միշտ էլ կարող եմ»: Քո ցանկությունները երբեք չեն ավարտվի, հետևաբար՝ ավելի ուշ խնայել ևս չես կարողանա:
Այս տարվա օգոստոսին ՀՀ բանկերի կողմից հատկացվել է 127 հիփոթեքային վարկ՝ 955.24 մլն դրամ ծավալով:
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 113,922,000 դոլար 473,93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 125,678,699 ԱՄՆ դոլար 475,32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
2015 թ. 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.25%:
Գլոբալ մրցունակության զեկույցում կարելի է գտնել մեր տնտեսության թույլ կողմերը, որոնք բավականին շատ են։ Սակայն մեր պատասխանատուները, բնականաբար, սրանք չնկատելու են տալիս և կենտրոնանում մեկի վրա։ Իհարկե, նախարարն իր զբաղվածության պատճառով` հնարավոր է` մանրամասն չի ուսումնասիրել զեկույցը (թեպետ Հայաստանի մասն ընդամենը 2 էջ է)։
Այս տարվա օգոստոսին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված ոչ առևտրային փոխանցումները Հայաստան կազմել են 114 մլն 666 հազար դոլար
Ցանկացած տրամաբանող մարդ, ով ցանկություն չունի ուղղակի ամեն ինչում սևը տեսնել, կարող է ընդունել, որ այնքան էլ դյուրին չէ գնել մի կառույց, որը 200 մլն-ից ավելի պարտք ունի և պահանջում է արդիականացման, կարգավորման ահռելի ներդրումներ՝ երկարաժամկետ կտրվածքով հետգնման հավանականության մեծ անորոշությամբ:
Հայաստանում գործարարությամբ զբաղվելուն ամենից շատ խանգարում է ֆինանսական միջոցների անմատչելիությունը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միասնության օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.
Սամվել Կարապետյանը տնտեսության ամենատարբեր ոլորտներում իր դիվերսիֆիկացված բիզնեսներով ապացուցել է, որ կարողանում է արդյունավետ կառավարել խոշոր տնտեսական համակարգեր ու ենթակառուցվածքներ, ինչպիսին էներգահամակարգն է: ՀԷՑ-ի վաճառքն իսկապես քայլ առաջ է, ինչպես՝ տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական առումով:
ՀԷՑ-ի վաճառքը քայլ առաջ է, քանի որ ձեռքբերողը մասնավոր ընկերություն է, իսկ մասնավորը չի թողնի, որ իրենից գողանան: Նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում գործարքը:
Նրա կարծիքով՝ մտահոգիչ չէ այն, որ ՀԷՑ-ի գնորդը օֆշորային գոտում գրանցված ընկերություն է, քան որ գործարքին մասնակցող ընկերությունը «Տաշիր գրուպի» մեջ է մտնում և Կարապետյանի բիզնեսի մի մասն է:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով քիչ ուշացումով էր եկել նիստին, նույնպես բողոքեց վիճակագության վարման ձևից, ինչը վրդովվեցրեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին
Եթե անցած տարվա օգոստոսին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել էր ավելի քան 156 միլիոն դոլար, ապա այս տարվա օգոստոսին կազմել է ընդամենը 87.2 միլիոն դոլար՝ նվազելով 44 տոկոսով։ ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած տեղեկանքի համաձայն, այս նվազման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է, որտեղից ուղարկվող մասնավոր տրանսֆերտները օգոստոսին կրճատվել են ավելի քան երկու անգամ՝ անցած տարվա օգոստոսի 145 միլիոնից այս տարվա օգոստոսին հասնելով ընդամենը 72.6 միլիոն դոլարի։
«Հունվարի 1-ից մենք անդամակցեցինք ԵՏՄ-ին և ճիշտ արեցինք։ Դեռ 2 տարի առաջ, երբ սկսվեցին քննարկումներն անդամակցության շուրջ, ես ասել եմ, որ մրցակցային տեսանկյունից ՀՀ-ի համար դեռևս վտանգավոր է ինտեգրվել եվրոպական կառույցներին, և դա է ապացուցում Հունաստանի օրինակը, որը չկարողացավ դիմակայել ավելի արդյունավետ գերմանական և միջին եվրոպական տնտեսություններին»:
Նախագծերի ընդունման արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների գանձման գործառույթները:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Վաչե Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ 60 մլն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ:
«Դելոյթ և Տուշ ԱՊՀ»-ն հիշեցնում է, որ երբ 2014թ. սկզբին Ընկերության վարկային պորտֆելը գերազանցեց նրա ակտիվների 60%-ը, այն ստիպված էր կասեցնել էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին (հատկապես` պետական հսկողության ներքո գտնվող) վճարումները։ Եթե պարզ ասենք` սա նշանակում է` վերջ։ Ճիշտ է` առջևում դեռ 2 փուլ էլ կա, սակայն գլխավոր հարցերի պատասխանները տրված են։