Բաժիններ՝

«Նախ, պետք է հասկանալ՝ հարթակի պատասխանտուն ով է և որն է նպատակը». Աշոտ Խուրշուդյան

Մանրածախ և մեծածախ վաճառքը միայն էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացնելու կառավարության նախաձեռնության մասին ասում է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

«Բիզնես-բիզնես կապի հարթակ ամբողջ աշխարհում կա, գործում են տարբեր ֆիրմաներ, որոնք նախնական ինֆորմացիա են տալիս իրենց ապրանքների մասին: Այսինքն` կիսաառևտրային տոնավաճառի նման է, որտեղ ապրանքը տարբեր ձևերով գովազդում են: Դա բորսա չէ, բորսան շատ է ստանդարտացված: Մյուս բիզնեսները` դիլերները կամ խանութները, ուսումնասիրում են, ապրանքը ձեռքբերում և իրենց մոտ վաճառում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը` խոսելով մանրածախ և մեծածախ վաճառքը միայն էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացնելու կառավարության նախաձեռնության մասին:

Ըստ նրա` նման հարթակների երկու տարբերակ կա` կա՛մ այն վճարովի է լինում և այդ գումարով հետազոտություններ են իրականացվում, կա՛մ եթե այն պետական է, պետք է հանրային միջոցներով հետազոտություն իրականացվի և բաց տեղադրվի, հասանելի լինի բոլորին.

«Այսինքն` պետք է հասկանալ նաև՝ հարթակի պատասխանտուն ով է: Աշխարհում գործող նման հարթակներում լոգիստիկան ավտոմատ կա, մտահոգվելու խնդիր չկա, իսկ Հայաստանում դա էլ մյուս հարցն է, թե ով է մատակարարելու ապրանքը: Լոգիստիկ ֆիրման արդեն իմանում է` որտեղից ինչ պետք է տեղափոխի և օպտիմիզացնում է իր աշխատանքը: Մեզ մոտ կա էլեկտրոնային բեռնափոխադրումների համակարգը, բայց դա ևս հարկային նպատակով է ստեղծվել: Նման համակարգերը պետք է ներդրվեն, որպեսզի հնարավոր լինի հետևել ապրանքի շարժին: Եվ նպատակը պետք է լինի գինն իջեցնելը»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս