«Նույնիսկ մի քանի տարի առաջ ավելի ճիշտ էր այդ մասին խոսելը: Պարզ է, որ Ռուսաստանը չի գնա դրան, որովհետև Ռուաստանին դա ձեռք չի տալիս:
Այնպես չէ, որ լուծումներ չկան, դեղատոմսը չկա, բայց այս ամենը իրականացնելու համար, ոչ թե տնտեսական քայլեր են պետք, այլ քաղաքական քայլեր և կամք»
Այսօր առավոտյան նոյեմբերյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE բորսայի եվրոպական մասնաճյուղում նվազել է մինչև 1 բարելի դիմաց 48,87 դոլար:
Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել մարզերում իրականացվող հրատապ կապիտալ ծրագրերի ընթացքին: Զեկուցվել է, որ նախատեսված բոլոր ենթակառուցվածքային 159 ծրագրերն իրականացվում են հաջողությամբ՝ առանց որևէ խնդրի: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ծրագրերի որակով և սահմանված ժամանակահատվածում իրականացումը:
Նա ստիպված էր աշխատել 15 տարեկանից, որպեսզի օգնի հարազատներին: Հիմա 45-ամյա Չզոու Ցյուենֆեյը Չինաստանի ամենահարուստ կինն է: Նա ամեն ինչ սկսել է զրոյից, իսկ հիմա Lens Technology ընկերության ղեկավարն է և ունի մոտ 8 մլրդ դոլար կապիտալ:
Սեպտեմբերը կես ընկավ, բայց դեռ շարունակում ենք տառապել ու խոսել շոգերից: Լավ էր՝ խորհրդարանը սկսեց աշնանային նստաշրջանը: Սահմանադրության բարեփոխումների քննարկումներով սկսեց: Ու բուռն սկսեց: Պատգամավորական քննարկումների բառապաշարը, տղայական գզվռտոցները շեղեցին բոլորիս:
ԻԻՀ կառավարությունը համաձայնել է տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:
Վերջին 2 օրերին գրեթե բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձան այն թեմային, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տխուր կանխատեսումներ է արել Հայաստանի համար։ Մասնավորապես, ըստ այդ կանխատեսումների, Հայաստանի տնտեսությունը 2015 թվականին կաճի ընդամենը 0.9%-ով։ Իրոք մռայլ կանխատեսում է։
Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, իրեն այսօր զանգահարել են ՌԴ-ից և հարցրել, թե ով է ՀԷՑ-ի գնորդը, փնտրել են այդ կառույցի անունը, չեն գտել:
Կոռուպցիայի դեմ պայքարում մենք համագործակցում ենք Հայաստանի իշխանությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների հետ, որովհետև կոռուպցիան խոչընդոտում է Հայաստանի ժողովրդի հետ մեր ունեցած ընդհանուր շահերի կենսագործումը, խանգարում է մեր ընդհանուր նպատակների իրականացմանը, խանգարում է մեր հարաբերություններին:
Վերոնշյալ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղյակ չէ, թե ինչ ընկերություն է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդը», որին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը օտարելու մտադրության վերաբերյալ հայտ է ներկայացրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը:
«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը հայտ է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ:
Գեոթիմի Կայունության գծով ավագ մենեջերը քննարկում է Ամուլսարի մասին առկա միֆերը և իրականությունը:
Համաձայն Հայաստանի «Տնտեսական ակտիվության ինդեքսի»՝ հունվար-հուլիս ամիսների տնտեսական աճը եղել է 4.2%՝ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Դրան մեծ չափով նպաստել է հանքարդյունաբերության ոլորտում նկատված 34.% աճը:
«Հայաստանի Հանրապետություն։ Տնտեսությունը շարունակում է դանդաղել՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պայմանների վատթարացման հետևանքով։
Փոխվարչապետը նկատեց, որ Deloitte & Touche ընկերությունն աշխարհի հինգ խոշոր ընկերությունների մեջ է, որ խորհրդատվություն է տալիս էներգետիկ ոլոտում, և 4 ընկերությունների մեջ է, որ աուդիտ է իրականացնում:
ՀՆԱ կառուցվածքի մեջ գերակշռողը գյուղատնտեսության աճն է, որ ազատված է հարկումից, զվարճությունները, որ հաստատագրված վճարներով են հարկվում, և բնակարանների շինարարությունը, որտեղ նույնպես աճ չենք կարող ունենալ:
Դիտարկմանը, որ դա ռուսներին շահավետ չի լինի, վարչապետը պատասխանեց. «Դե հիմա մեր ռազմավարական գործընկերեներն են ԵՏՄ-ի, թող մի բան էլ իրենց ձեռք չտա, Հայաստանի տնտեսությանը ձեռ տա»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մեկնարկել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:
Այսօր Հայաստանից Չեխիա է արտահանվում անտառանյութ, ապակե արտադրանքներ, սպիրտային տարբեր տեսակի խմիչքներ, սակայն առաջիկայում հնարավոր է՝ նաև գյուղմթերքի և այլ տեսակի սննդատեսակների արտահանում իրականացվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ըստ որի՝ հայ-չեխական հարաբերություններում՝ հատկապես արտահանման ոլորտում, աշխատելու պոտենցիալ կա:
«Հարկային վարչարարության նորարարությունների առումով կարևորում ենք Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը, որի իրագործմամբ Հայաստանի հարկային համակարգը կհամապատասխանի հարկային ինքնագնահատման համակարգերի բոլոր չափանիշներին»,-ընդգծել է Ֆինանսների նախարարը:
ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) վստահ է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով Հայաստանում գնաճն անխուսափելի է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն պատկանող ՄԱՊ գործարանի արտադրանքն առաջիկայում նույնպես կթանկանա:
Երևանում այսօր սկսվեց Հայաստան-Ռուսաստան համագործակցության գործարար հանդիպում:
Հայաստանի և Չեխիայի հանրապետությունները կարող են տարբեր ոլորտներում լայնորեն համագործակցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը, որն այսօր իր պատվիրակության հետ այց էր կատարել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ:
Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Ուկրաինային 500 մլն դոլարի վարկի հատկացումը ֆինանսական ոլորտի զարգացման նպատակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմն այցելել են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դեռևս սեպտեմբերի 11-ին բնակիչ-բաժանորդների օգոստոս ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց կատարվելիք վճարումների մասին տվյալները փոխանցել է բանկերին և փոստային բաժանմունքներին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը համոզված է, որ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտը կտա շատ հարցերի պատասխաններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ մեկնաբանությունները մի քանիսն են. «Ասում են լափել է՝ սա կամ նա, կան քաղաքական խնդիրներ, կան Ռուսաստանի հետ հարաբերություններ: Եթե աուդիտն անցկացվի այն ձևով, ինչպես պլանավորված է, կարծում եմ՝ կտա բոլոր հարցերի պատասխանները»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմի գլխավորած պատվիրակությանը: