Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է Չինաստանի Պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունի հետ:
Ազգային վիճակագրական ծառայությունը շարունակում է ներկայացնել ՀՀ տնտեսության փայլուն ձեռքբերումները։ Սեպտեմբերի 22-ին այս կառույցը հրապարակեց նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն` ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.9%-ով։
«Հայաստանը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ակտիվորեն մասնակցել նոր Մետաքսի ճանապարհի ստեղծմանը` ընդգծելով նախագծի գաղափարախոսության նշանաբանը. աշխարհ՝ հանուն զարգացման»:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 2015 թվականի հունվար-օգոստոսին կազմել են շուրջ 740.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 795.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 83.7%‑ով և 82.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը:
«Սիանը չինական քաղաքակրթության բնօրրանն է, որն այսօր հանդիսանում է Չինաստանի արագ զարգացող ենթակառուցվածքների և գործարար կենտրոնը: Խորհրդանշական է նաև, որ պատմականորեն Շենսի նահանգը գտնվել է Մեծ Մետաքսի ճանապարհի սկզբնամասում, և պատահական չէ, որ այստեղ տեղի է ունենում այսպիսի կարևոր միջոցառում՝ «Եվրասիական տնտեսական ֆորումը», որը միտված է սերտացնելու այդ ճանապարհին գտնվող երկրների պետական մարմինների և գործարար համայնքների միջև կապերը»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
Լոնդոնը իրեն է վերադարձրել խոշորագույն համաշխարհային ֆինանսական կենտրոնի կարգավիճակը, որն առաջին անգամ զիջել էր Նյու Յորքին 2014թ. սկզբին, ասվում է ֆինանսական խորհրդատվական Z/Yen Group ընկերության հաշվետվությունում, որը կես տարին մեկ կազմում է Global Financial Centres Index (GFCI)-ը:
Այսօր Վանաձորում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Լոռու մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը:
Ըստ Վ. Սաֆարյանի՝ մեր սպառողը կորցրել է իր գնողունակությունը, և արդեն որոշակի ապրանքատեսակներ քիչ են իրացվում Հայաստանում, և մենք քիչ ապրանքներ ենք բերում. «Մի կողմից՝ լավ է, որ կրճատվում է արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը, տարիներ շարունակ դա կազմում էր 2.8-ից մինչև 3 միլիարդ դոլար, հիմա դա կմեղմվի, բայց պետք է շատ ինտենսիվ կերպով արտահանումն ավելացվի»:
Սեպտեմբերի 23-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ:
Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության համաձայն՝ 2015թ. սկզբից կտորի արդյունաբերության ձեռնարկությունների արտադրության ծավալը կազմել է 10,4 մլն մանաթ: Դա համապատասխանում է 2014թ. հունվար-օգոստոսի արտադրանքի ընդամենը 30,6%-ին:
Շարունակվում Է միջազգային ավիափոխադրողներին հայաստանյան շուկա ներգրավելու աշխատանքը
2015 թ-ի սեպտեմբերի 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.25%:
Այս տարվա հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.9 կետով։
Այսօր տեղի ունեցած համաժողովում նոր գործ սկսելու հեռանկար փնտրող հայ գործարարներին ներկայացվեց ֆրենչայզինգային հնարավորությունները: Համաժողովին մասնակցում էին 50-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ ու ձեռներեցներ:
Ֆրենչայզինգի համար Հայաստանի բիզնես միջավայրը բավական բարենպաստ է, և այստեղ բոլոր հիմնական ուղղություններով կատարվում են ֆրենչայզինգային գործարքներ:
Համաժողովին ներկա էին երկու ամերիկյան կորպորացիաների՝ Papa John’s Pizza-ի և Tutti-Frutti Frozen Yogurts-ի ներկայացուցիչները
Արձանագրության ստորագրումը պայմանավորված է պետությունների միջև մաքսային սահմանների վերացման հանգամանքով
Պետական պաշտոնյաների մակարդակով հրաժարվում են պատասխանել այն հարցին, թե ո՞վ է ՀԷՑ-ի նոր սեփականատերը, որովհետև, բնականաբար, ասված է՝ այդ հարցին չպատասխանել:
2015թ. հունվար-հունիսին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 92 716 մարդ
2014թ. համակարգում վավերացվել է 503 891 գործ, գանձված պետական տուրքը կազմել է 530.4 մլն. դրամ: Մեկ գործարքի հաշվով գանձված պետական տուրքը կազմել է 1.05 հազ. դրամ:
«ԵՏՄ-ում ստեղծվում է մի տիրույթ, որտեղ գոնե թափանցիկության որոշակի մակարդակ պետք է ապահովես, բնական է, որ մեր մրցակից չունեցող արտահանողները կամ ներմուծողները հակված չեն այդ թափանցիկությունն ապահովելու, ինչի պարագայում իրենք կներկայացնեն, որ իրենց ապրանքները մնացել են, իրացում գոյություն չունի, կամ մինչև ԵՏՄ-ն մեր արտահանման ծավալներն ավելի շատ էին, քան թե հիմա»:
Բրիտանական Independent-ը վերջերս անդրադարձել էր մի հետաքրքիր թեմայի, որը մեզ` հայերիս, մտածելու ահագին տեղիք է տալիս։ York Potash Ltd ընկերությունը Մեծ Բրիտանիայում պատրաստվում է պոտաշի հանքավայր բացել (պոտաշը հանքանյութ է, որն օգտագործվում է պարարտանյութերի արտադրության մեջ)։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի արտաքին կապերի կոմիտեի փոխնախագահ Վան Շենհունի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի ոչ միայն Հայաստանի Հանրային խորհրդի հետ համագործակցության խորացմանն […]
Կենտրոնացված կառավարման մոդելի օտարումից հետո՝ ձևավորված նոր հարաբերությունների պայմաններում, բազմաթիվ հարցեր խոցելի դարձան մեզ համար: Կառավարման համակարգը, այսպես կոչված, ազատականության առաջին իսկ օրերից չառանձնացավ, չփայլեց իր արդյունավետության մակարդակով, ինչը մինչ օրս շարունակվում է: Այս կարծիքին է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով այսօր անդրադառնալով բելառուսական Գրոդնո քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հանդիպմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկին, ասաց, որ նրա առաջարկի մեջ դատապարտելի ոչինչ չկա:
Վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում կմասնակցի ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը:
Անցած տարի հունվարի վերջին ստորագրվեց «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերությունն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու պայմանագիրը: Այդ ժամանակ «Քոնթուր գլոբալի» փոխնախագահ Գարի Լիվսլին, ով ստորագրել էր փաստաթուղթը, հայտարարել էր, թե իրենք կանեն ամեն ինչ՝ արդյունավետ գործընկեր դառնալու համար:
«Իհարկե, ԵՏՄ կառույցը երկար կյանք չունի, բայց Հայաստանը երբևէ հանդես չէր եկել առաջարկներով, և կարծես հիմա փորձում ենք ավելի շատ խոսել ու ավելի շատ հանդես գալ առաջարկներով, քան ԵՏՄ անդամ մյուս երկրները: Վարչապետն առաջարկեց ԵՏՄ շրջանակներում երկրների միջև առևտուրն իրականացնել ռուբլով: Իսկ մինչ այդ Պուտինն առաջարկել էր առևտուրն իրականացնել ազգային արժույթներով: ԵՏՄ շրջանակներում ռուբլով առևտուրը բարձր ցուցանիշ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը:
Բոլոր գերատեսչությունների հետ 2016 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկումների արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու փաստաթուղթը և ներկայացվելու է Ազգային ժողով:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ներկայացված ուղղություններով համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն էապես կնպաստի երկրի առաջընթացի գործում մեծ դերակատարություն ունեցող ՏԻՄ-երի զարգացմանը: