Բաժիններ՝

Ծառայողական մեքենաների թիվը հաջորդ տարի կկրճատվի

2019 թվականին ՀՀ պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների թիվը կկրճատվի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծից։

Այսպես, 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների թիվը սահմանված է 834, ինչը 68-ով քիչ է 2018 թվականի բյուջեով հաստատված թվից։

Ամենից շատ ծառայողական մեքենաներ կունենա վարչապետի աշխատակազմը՝ 90 (2018 թվականի բյուջեով մեքենաների քանակը նույնն էր)։

Ազգային ժողովի աշխատակազմի ծառայողական մեքենաների թիվը կկրճատվի 14-ով՝ 81 մեքենայի փոխարեն 67 մեքենա։

ՀՀ նախագահի աշխատակազմի մեքենաների թիվը կմնա անփոփոխ՝ 20։

Քննչական կոմիտեի մեքենաների թիվը նույնպես չի փոխվելու՝ 79 մեքենա։ Իսկ ահա դատախազության ծառայողական մեքենաների թիվը կնվազի 29-ով՝ 92-ից հասնելով 63-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս