Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կդիմանա ԵՄ-ի հետ գործարքի բացակայությանը. ֆիննախ

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը կարծում է, որ բրիտանական տնտեսությունը կդիմանա Brexit-ի թեմայի շուրջ ԵՄ-ի հետ գործարքի բացակայությանը: Այս կարծիքը նա հայտնել է հոկտեմբերի 1-ին Բիրմինգհեմից Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որտեղ ընթանում է կառավարող Պահպանողական կուսակցության համագումարը։

«Իհարկե, մենք պարտավոր ենք պատրաստվել գործարքի բացակայության տարբերակին, երբեք չարժե բանակցություններ սկսել, եթե դուք պատրաստ չեք մերժել դրանց արդյունքները»,-ասել է նախարարը:-Ընդ որում՝ Համոնդն ընդունել է, որ զարգացման նման տարբերակը «լավ արդյունք չէր լինի»:

Համոնդը մատնանշել է Պահպանողական կուսակցությունից եվրասկեպտիկների առաջարկության անհիմն լինելը, որոնք առաջարկել են որպես Բրյուսելի հետ ապագա հարաբերությունների մոդել վերցնել «կանադական տարբերակը», այսինքն՝ ԵՄ-ի հետ համապարփակ համաձայնագիր կնքել ազատ առեւտրի մասին»: Դա չի կարելի համարել առաջարկություն, ԵՄ-ն հենց սկզբից պարզորոշ նախազգուշացրել էր, որ ինքը ազատ առեւտրի լայն գոտու շուրջ բանակցություններ չի վարելու Մեծ Բրիտանիայի հետ»,-ասել է ֆինանսների նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս