Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում 2017 թ. սեպտեմբերի 26-ին կայացածնիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբիի գլխավորած պատվիրակությանը:
«Մանանա» թեյերի արտադրության մեջ օգտագործվում է ավելի քան 15 խոտաբույս, այդ թվում` վայրի դաղձ, ուրց, անթառամ, երիցուկ, բալի տերևներ և վարդի թերթիկներ: WorldFood Moscow միջազգային ցուցահանդեսում ներկայացվեց նաև «Մանանա»-ի նոր արտադրանքը` մասուրի թեյը, որն ունի բիո սերտիֆիկացում:
«Եթե չկատարեն մեր պահանջները, Հայաստանը կվերանայի պայմանագիրը: Դա «Ռասիա ՖԶԷ» ընկերությունն է»:
Նոյեմբերյան համայնքի մարզադպրոցը վերանորոգումից հետո կրկին իր դռներն է բացել սահմանամերձ ինը համայնքի մոտ 150 սաների առջև: Նախկին անմխիթար վիճակից ոչինչ չի մնացել. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և Նոյեմբերյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով նորոգվել է մարզադպրոցի տանիքը, փոխվել են պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ղազախստանի Ղազգեոլոգիա ազգային երկրաբանական հետազոտական ընկերության կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Ելդար Տագաշին։ Քննարկվել են ընդերքի ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Թուրքիայից դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ- KKTC) կատարվող արտահանումները զգալիորեն նվազել են: Այս մասին տեղեկացնում է թուրքալեզու «Kibrispostasi.com» լրատվակայքը:
«Ներքին պարտքի շուկան սահմանում է այն ուղենիշային գները, որի շուրջ գործիքակազմը ձևավորվում է: Այս տարի առաջին անգամ թողարկեցինք 30-տարիանոց պարտատոմսեր, որն աննախադեպ է, ԽՍՀՄ տարածքում նման բան չկա: Սա երկարաժամկետ ներդրումների հնարավորություն կտա»:
«Մենք ցածր պարտքի շեմ ունեցող երկրների շարքում ենք, թեև մոտ ենք այդ միջակայքի վերին շեմին և միջին պարտքի ցուցանիշ ունեցողների շարք անցնելուն»,- ասաց նախարարը:
«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգը, որը Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ընթացիկ տարվա փետրվարի 13-ին, ֆիզիկական անձանց համար դյուրինացրել է սահմանահատման գործընթացը, իսկ մաքսային մարմնին՝ էլեկտրոնային հարթակում անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ստեղծել:
«ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ այդտեղ ունենք տարակարծություն` արդյոք իրավաչա՞փ է այդ համաձայնագիրը և մեր տնտեսվարողները կարո՞ղ են առաջնորդվել դրանով: Մենք այդ կարծիքը չենք կիսում, որ ԽՍՀՄ ժամանակ կնքված համաձայնագիրը կիրառելի է»:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ֆիզիկական անձանց կողմից ժամկետային ավանդների ներգրավում՝ ամենամսյա պարբերականությամբ տոկոսների վճարման հնարավորությամբ, տարեկան հետևյալ տոկոսադրույքներով.
Ապրանքների արտահանման տվյալները մշտապես ուշադրության կենտրոնում են, սակայն ծառայությունների արտահանման տվյալները ուշադրությունից դուրս են մնացել։
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից Ղրղզստան արտահանվել է 470.1 հազար դոլարի ապրանք։
Հայաստանյան բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը 2017 թվականի հուլիսի վերջին կազմել է 261.1 մլրդ դրամ
Սեպտեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները
Սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.2 մլրդ դրամ
Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալն աճել է 30.9%-ով և կազմել 260.7 մլն դոլար
Կարեն Կարապետյանը 2016-ի աղքատության մակարդակի համար, մեծ հաշվով, պատասխանատու չէ՝ նա նշանակվել է տարվա վերջին։ Սակայն կա նաև մեկ այլ ցուցանիշ, որին շատերն են անհամբերությամբ սպասում՝ գործազրկության մակարդակը։
Միջազգային հեղինակավոր Forbes հանդեսը ամերիկահայ արտ-դիլեր և գալերիստ Լարի Գագոսյանին ներառել է ներկայում աշխարհում բնակվող խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում:
ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) բուռն քննարկումներ է առաջացրել մասնագետների շրջանում՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ ՀՀ-ը երկար տարիներ օրենսդրական և այլ բազմաթիվ փոփոխություններ է կատարել՝ նպատակ ունենալով ինտեգրվելու Եվրամիությանը (ԵՄ):
ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի ղեկավարները կհետաձգեն այս տարվա համար նախատեսված գնաճի երրորդ շրջանը: Սակայն Կենտրոնական բանկային համակարգը կվաճառի պարտատոմսերի հսկայական պաշարի մի մասը, փորձելով կայուն պահել երկրի տնտեսական վիճակը:
«Եթե Երևանում հաշվառված կազմակերպության համար մաքսային հայտարարագրի ներկայացման վայր է հանդիսանում Արարատյան մաքսատուն-վարչությունը, ապա նոր մեխանիզմը թույլ է տալիս հայտարարագիրը գրանցել այդ մաքսատանը, սակայն հսկողական բոլոր գործողություններն իրականացնել, օրինակ, Բագրատաշենի կամ Մեղրիի մաքսային-կետ բաժիններում»
Թուրքիայի՝ առաջիկա տարվա ընթացքում վճարման ենթակա արտաքին պարտքը կազմում է 170.5 մլրդ դոլար: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների, միջանկյալ արդյունքների և հետագա քայլերի մասին: Վարչապետ Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ համակարգված կերպով աշխատանքները շարունակելու և սահմանված ժամկետներում դրանք ավարտին հասցնելու վերաբերյալ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը՝
2017 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3 մլրդ 880.6 մլն դոլար
«Մենք իրականում ուզում ենք տնտեսական և ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, որտեղ պատմելու ենք ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչպիսի մոտեցումներ կան, նաև ստեղծել հնարավորություն, որ այն նախագծերը, որ իրականացնում ենք և որ ծրագրում ենք, պոտենցիալ ներդրողներին ներկայացնենք»:
Վերջին օրերին Ֆեյսբուքի հայկական տիրույթում ակտիվորեն քննարկվում է աշխատանքի թեման։ Օգտատերերը բաժանվել են 2 մեծ խմբի՝ #գործկա-ի կողմնակիցներ և #գործչկա-ի կողմնակիցներ։
Խելացի դրամապանակի գաղափարի հեղինակ, Volterman Inc. ընկերության հիմնադիր և տնօրեն, «Էռա Թեքնոլոջիսի» համահիմնադիր Ազատ Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ շահագործողի թույլտվության ստացումից հետո ազատ տնտեսական գոտում գործարան կկառուցվի։