Բաժիններ՝

«Բյուջեն պետք է հիմնված լինի օրվա իրողությունների վրա հենված կանխատեսումների վրա». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2019թ. պետական բյուջեի այս պահին առկա նախագիծը համարում է իներցիոն, որովհետև նախագիծը ձևավորել են նախկինից եկած իներցիայի տրամաբանության շրջանակներում: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ընդունված է, որ բյուջեն հիմնված լինի ոչ թե կանխատեսումների, այլ ավելի շատ օրվա իրողությունների վրա հենված կանխատեսումների վրա:

«Եվ, ըստ էության, բյուջեի այս պահին առկա նախագիծը և նույնիսկ վաղը ընդունված նախագիծը որևէ խոչընդոտ չէ, որ մենք ընթացս աշխատենք բյուջեի պարամետրերի բարելավման վրա, այդ թվում՝ մեզ հուզող բազմաթիվ խնդիրների լուծման տրամաբանության առումով, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի բարձրացման առումով և այլն»,-  նշեց նա:

Վարչապետը հավելեց, որ բյուջեի նախագծի վերաբերյալ պաշտոնական քննարկումներն առաջիկայում կսկսվեն: «Մենք բյուջեի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ և պարզաբանումներ կունենանք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ պետք է քայլ առ քայլ բարեփոխումներ իրականացնելու միջոցով առաջ շարժվեն, որը ունենալու է երկու հիմնական նպատակ: «Առաջինը Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելն է, երկրորդը՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է, որովհետև առանց պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու Հայաստանի վերաինդուստրիալիզացիայի խնդիրը շատ դժվար կլինի լուծել, և մենք այստեղ քայլ առ քայլ ու վստահորեն առաջ պետք է գնանք»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

Երկու կարեւոր որոշում:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 1. Oktober 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս