Ինչ ծավալի և ինչ տեսակի ծառայություններ ենք արտահանել այս տարի
2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանից ծառայությունների արտահանման ծավալը կազմել է 441.6 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված վճարային հաշվեկշռից։ 2017 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ ծառայությունների արտահանման ծավալն աճել է 28.5 մլն դոլարով կամ 6.9%-ով։
Նույն ժամանակահատվածում, ծառայությունների ներմուծումն աճել է 37.4 մլն դոլարով (9.2%-ով) և կազմել 441.5 մլն դոլար։
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին 6 ամիսներին ծառայությունների արտահանումը կազմել է 866.5 մլն դոլար (2017-ի նույն ժամանակահատվածում՝ 789.9 մլն դոլար), իսկ ծառայությունների ներմուծումը՝ 862.4 մլն դոլար (2017-ի նույն ժամանակահատվածում՝ 757.2 մլն դոլար)։
Իսկ ի՞նչ ծառայություններ ենք արտահանում
Ծառայությունների արտահանման հիմնական ուղղությունը զբոսաշրջությունն է (վճարայն հաշվեկշռում նշվում է՝ ճանապարհորդության և մարդատար տրանսպորտի մեջ զբոսաշրջության հետ կապված ծառայություններ)։ 2018 թվականի երկրորդ եռամսյակում զբոսաշրջային ծառայությունների արտահանումից Հայաստանը ստացել է 243.5 մլն դոլար (սա կարելի է հասկանալ որպես Հայաստան այցելած զբոսաշրջիկների կողմից ծախսված գումար)։
Ըստ մեծության՝ երկրորդ տեղում տրանսպորտային ծառայությունների արտահանումն է՝ 63.3 մլն դոլար։
ՏՏ ոլորտի ծառայությունների արտահանման ծավալը երկրորդ եռամսյակում կազմել է 60.2 մլն դոլար, շինարարական ծառայությունների արտահանումը (արտերկրում իրականացված շինարարություն)՝ 37 մլն դոլար։