«Ռիսկերը չափազանց շատ են, երկրի ապագան` վտանգված: Խնդիրը հայեցակարգի ու տնտեսվարման մոդելի ընտրության մեջ է: Տնտեսության պետական կարգավորման համակարգն արմատական արդիականացման կարիք ունի: Ժամանակը մեր դեմ է աշխատում…»,- ասում է նա:
«ԿԲ-ն հայտարարում է, որ պետք է 5-6 բանկ: Նույնն է թե` վաղը կառավարությունը որոշում կայացնի, թե 2 հա-ից պակաս մակերեսով խանութները լուծարում է, կամ՝ ռեստորանը պետք է ունենա 1000 նստատեղից ոչ պակաս, կամ էլ՝ ՀՀ քաղաքացին պետք է ունենա 100 կգ-ից ոչ պակաս կշիռ: … Ամեն մի բանկը Հայաստանի մասնիկն է, դնում են ու գնդակահարում: Ինչո՞ւ»,- ասում է Էդվարդ Սանդոյանը:
«Ես Եվրոպայում երկար տարիներ ապրել եմ, այնտեղից եմ եկել Հայաստան, Հայաստանը` իր այսօրվա հնարավորություններով, ցավոք, Եվրոպայում ասելիք չունի: Մեր ընկերությունը հիմա պատրաստվում է օգտվել ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից, և այս պահին, կարծում եմ, մեր երկրի համար իրականն այդ է»:
«Եվրոպան շատ բան ունի ՀՀ-ին տալու, և պետք է շնորհակալ լինել, որ Արևելյան հարևանության քաղաքականության շրջանակում բարեփոխումներ պարտադրվեցին Հայաստանին, ինչը շատ լավ էր»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆրանս-Հայկական գործարար համախմբումի նախագահ Վարդան Գաբրիէլեանը:
«Եվրամիություն կամ Եվրասիական միություն գնալը ռազմավարություն չէ։ Դա պարզապես միջոց է` ճանապարհ` ձեր ռազմավարական նպատակին հասնելու համար։ Ունեք նպատակ և ցանկանում եք ձեր նպատակին հասնել` ԵՄ-ի միջոցով, ԵՏՄ-ի միջոցով կամ մեկ այլ ճանապարհով… »,- ասում է Յիգալ Էրլիխը։
«Եթե բյուջեն հաշվենք այն տրամաբանությունից ելնելով, որ էլեկտրաէներգիայի թանկացումից ինչքան հարկեր են գալիս բյուջե, այդքան էլ տայինք ժողովրդին, Հարկայինն էլ ասում է` ինչքան հարկ հավաքում ենք, տվեք մեզ, բայց ամեն մեկինն իրեն տալու դեպքում երկիրը կդառնար կոոպերատիվ հիմնարկ»,- ասում է Պավել Սաֆարյանը:
Վրաստանն ավելի վճռական գնում է դեպի Եվրամիություն, վրացական արտադրանքը Լիտվայում ավելի շատ է, քան հայկականը, օրինակ՝ գինին, Բորժոմին, տարբեր բանջարեղենային և պահածոյացված արտադրանքը: