Մենք երբեք չենք ասել, որ ազդեցություններ չեն լինելու: Մարդու ցանկացած գործունեություն ունի ազդեցություն՝ քաղաքաշինությունից մինչև տուրիզմ: Մենք ասել ենք, որ դրանք հնարավոր է կառավարել, ինչպես արվում է աշխարհի հարյուրավոր հանքերում:
«Հայաստանի հետագա զարգացումը չի լինի դիվերսիֆիկացված և, երբ մի օր կազմակերպչական փոփոխություններ լինեն, կամ ԵԱՏՄ-ն դադարի գոյություն ունենալ, Հայաստանը նորից կհայտնվի այնպիսի տնտեսական տարածքում, որի համար իր տնտեսական կառուցվածքը հարմար չէ»։
«Գումարներ կան, որ մենք ծախսում ենք և արդյունք չենք ստանում, նաև գումարներ կան, որտեղ կառավարչական ծախսերը շատ են, և գումարներ կան, որոնք պետք է արդյունավետ օգտագործվեն»:
Այսօր մեզ համար ամենաբարդ խնդիրը շուկաներն են և որակյալ արտադրանք արտադրելը: Եթե նախկինում մենք ունեինք հզոր գիտատեխնիկական հենք, այսօր մենք դա չունենք: Ինչքան էլ մենք խոսենք մեր պոտենցիալի մասին, սարքաշինության, մեքենաշինության ոլորտում այլևս չենք կարող ունենալ այն ձեռքբերումները, կամ առաջարկել այնպիսի արտադրանք, որ համաշխարհային շուկայում ունենանք մրցունակության բարձր աստիճան:
Վերաարտահանման ծավալները շատ փոքր են, հիմնականում տեղում արտադրված արտադրանքն է արտահանվում ԵԱՏՄ շուկաներ։ Ընդ որում՝ ԵԱՏՄ շուկա արտահանվում է մեր պատրաստի արտադրանքը, որի մեջ հանքահումքային կամ այլ տիպի ապրանք չի մտնում, որոնց ավելացված արժեքը բավականին փոքր է։
Ցանկացած աճ կամ անկում՝ թե՛ տնտեսության, թե՛ պետության, դիտարկելիս, առաջին հերթին՝ պետք է ուշադրություն դարձնել տնտեսության կառուցվածքի փոփոխության վրա, թե ո՞ր ոլորտներն են զարգանում, ո՞ր ոլորտներն են դոփում տեղում և, ընդհանրապես, ի՞նչ հեռանկարային զարգացումներ են սպասվում։
«Ընթացքում մարդիկ հասկանալու են, որ իրենք տարիներ շարունակ խաբված են եղել և այսօր ավելի լավ վիճակում են։ Այսօր Վարդան Հարությունյանը՝ իր անձով, կամ ես՝ իմ անձով, վստահեցնենք, մի քանի հոգի կհավատան, մի քանիսը՝ ոչ, խնդիրը դա չի»։
Որպեսզի մեր ընկերությունն աշխատեր ինքնուրույն և կարողանար իր ծախերը սեփական միջոցներով հոգալ, հաստատվեց բիզնես պլան, ըստ որի՝ ընկերությունը պետք է դրան հասներ հիմնադրման պահից հինգ տարի հետո՝ 2008 թվականին: Մեր ընկերությունն այդ կետը հաղթահարել է 2005 թվականին և այդ ժամանակվանից շահույթով է աշխատում, որն էլ ամբողջությամբ ուղղվում է ընկերության կապիտալի մեծացմանը:
Եթե կարողանանք վաճառել այն գաղափարը, որ Հայաստանի բանկերը վստահելի են, ու կապիտալ ներգրավենք, ապա ավելի լավ կլինի: Դրա համար կառավարությունը, բանկերը պետք է աշխատեն, որ այդ վստահությունն ավելի բարձրանա:
«ՎԷ տեսանկյունից Հայաստանում չկա ավելի հրատապ խնդիր, քան Դեբեդի հիդրոռեսուրսի օգտագործումը, այսինքն` Դեբեդի վրա ՀԷԿ-ի կառուցումը, և Արաքս գետի հիդրոպոտենցիալի օգտագործումը»:
«Երբ ասում ենք՝ ներդրում, դա չի նշանակում՝ ինչ-որ մեկը գա և այստեղ ինչ-որ բան ստեղծի. տարբեր ֆորմատներով ներդրումներ կարող են լինել»։
«Անձերից, ցավոք, շատ բան է կախված, և հուսանք, որ կընտրվեն անձինք, ովքեր, ինչպես սահմանված է նախագծով, ունեն բարոյականության բարձր չափանիշներ, հասարակության կողմից ճանաչված են, այստեղ պետք է լինի նաև այդ անձանց նկատմամբ վստահելիությունը, չլինեն մարդիկ, որոնց որևէ մեկն ուղղակի չի ճանաչում, բայց նշանակվել է, որովհետև ունի բարձրագույն կրթություն»։
«Ինչ վերաբերում է թվերին, ապա դրանք բավականաչափ իրատեսական են. տնտեսական աճի հնգապատկում՝ տարեկան 5% տնտեսական աճ, շնչի հաշվով եկամտի 15 հազար դոլար, և մնացած ցուցանիշները ևս, կարելի է ասել, էվոլյուցիոն որոշակի փոփոխություններով կարող են ապահովել»։
«Կարծում եմ, որ որևէ կառավարության աշխատանքի արդյունքում դա հնարավոր չէ, որովհետև Հայաստանը շատ ռիսկային գոտում է գտնվում, և քանի դեռ այդ հարցը չի լուծվում, ոչ ոք չի կարող ներդրումներ ապահովել, առավել ևս, եթե ներքին միջավայրի փոփոխություն էլ չկա»։
«Այս խմբին միանալու որոշում կայացնելու պահից ի վեր ինձ համար հստակ է՝ որևէ մեկ վայրկյան եթե տեսնեմ, որ որևէ ճնշման տակ եմ կամ, իմ կարծիքով, արդար ուղղությամբ չենք գնում, ազատ հնարավորություն ունեմ ետ քաշվելու` խմբից դուրս գալու»:
«Տնտեսությունն այդ աճը չունի։ Ոչ ոք չի թաքցնում, նույնիսկ վարչապետն էլ է ասում, որ մեր տնտեսությունը մեռած վիճակում էր, հիմա պետք է արթնանա։ Եթե արթնանա, դրա պահանջարկն էլ կլինի։ Տեսնենք՝ այս տարի աշխուժացում կնկատվի՞, թե՞ ոչ»։
«Մեր կապն Արևմուտքի հետ ավելի սերտ է եղել և ավելի բարձր մակարդակ ունի, և ԵԱՏՄ-ում միասնական թվային տարածքի ստեղծումն արդեն ի վնաս մեզ կարող է աշխատել։ Մենք կարող ենք զիջել մեր այսօրվա ունեցած պոտենցիալը»։
«Եթե Հայաստանը ցանկանում է, որ իրոք աշխարհը ներդրումներ անի, պետք է այդ խնդիրները լուծվեն։ Եվ կա մի խոսք, որ տնտեսությունը պետք է լինի ավելի առողջ: Այնպես որ, կան հնարավորություններ, այս հարցերով պետք է զբաղվել»:
«Սրա դիմացը մենք առնելու ենք միայն մի բանով, որ աուդիտորական կազմակերպությունների որակի նկատմամբ հսկողական հստակ մեխանիզմներ պետք է սահմանենք, որի հիմնական գաղափարներն արդեն օրենքով ներկայացնելու ենք հանրությանը: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում»:
«Մեր պարտքի ներգրավման նպատակներից մեկը, որը պակաս կարևոր չի, քան դեֆիցիտի ֆինանսավորումը, ֆինանսական շուկայում փարոսի դեր կատարելն է, որովհետև խաղի բոլոր մանակիցներին պետք է որևէ բան, որ բոլորը վստահում են և ընդունում են` որպես հիմք»։
Կարծում եմ, որ համատեղ և արդյունավետ աշխատանքի պարագայում արդեն ամռանը կարող ենք հայտարարել առաջին ներդրումային ծրագրի ֆինանսավորման մասին: Ե՛վ ռուսական, և՛ հայկական կողմը մեծ շահագրգռվածություն ունեն՝ օր առաջ սկսել փոխշահավետ ծրագրերի ֆինանսավորումը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է, ավելի է խորանալու, ցավոք, կոռուպցիան որևէ երկրում հաղթահարված չէ։ Գերիշխող դիրքի չարաշահումների դեմ պայքարը եղել է և լինելու է, ցավոք, որևէ երկրում դրա դրսևորումներն իսպառ վերացված չեն։ Կան խախտումներ, կա խախտումների դեմ պայքար»։
«Լիդիան Արմենիայի» մասով կարող եմ ասել, որ ի սկզբանե շահագրգռված ենք եղել ԱՃԹՆ-ի ներդրմամբ, ինչը հենց սկզբից ցույց ենք տվել, շատ ակտիվ ենք եղել, ներկայացված ենք բազմաշահառու խմբում և վստահ ենք, որ Հայաստանի անդամակցությունը դրական կազդի մեր ընկերության և Ամուլսարի ծրագրի վրա։
«Ով գալիս է ինձ մոտ աշխատանքի ընդունվելու, ես նախապես զգուշացնում եմ՝ հայկական մտածողությունը թողեք ցանկապատից դուրս, մտել եք այստեղ՝ կարգերն այլ են: Մենք բոլորս իրար բարեկամ ենք, պատրաստ մեկս մյուսի դարդը հասկանալու»:
Աէրոնավիգացիոն ծառայությունների սակագինը եւս իջեցվել է 50 տոկոսով, վերացվել է նաեւ օդերեւութաբանական ծառայության վճարը: «Պոբեդա» ավիաընկերությունը միջինում ունի 95 տոկոսի չափով բեռնվածություն, ինչը շատ լավ ցուցանիշ է:
«Մենք փորձել ենք հավասարության դաշտ ապահովել բոլորի համար, այսինքն` եթե նախարարի եղբայրն էլ մասնակցի, հաղթելու համար պետք է ամենալավ պայմանն առաջարկի։ Իսկ գին-որակ հարաբերակցությունը գնումների պրակտիկայում այդքան էլ չի աշխատում»։
«Եթե Ռուսաստանից Վրաստանի կախվածությունը հասնի որոշակի մակարդակի, Ռուսաստանը կսկսի այլ լեզվով խոսել մեզ հետ։ Սա է այն բանաձևը, որով Ռուսաստանն աշխատում է հարևան երկրների հետ, և մենք շատ լավ ենք հասկանում, որ դա որոշակի ռիսկ է մեզ համար»։
«Տարօրինակ էլ կլիներ, եթե ՌԴ-ն թույլ տար, որ Հայաստանը շեղեր իր ուղին։ Դրեք ձեզ ՌԴ-ի տեղը. ահա ձեր ռազմավարական դաշնակիցը որոշում է փոխել ուղղությունը, դուք ի՞նչ կանեիք։ Բայց ես չեմ կարծում, որ դա էր գլխավոր ու կրիտիկական փաստարկը։ ՀՀ-ն սպասում էր, թե որ կողմն ավելի շահավետ առաջարկ կանի առաջին հերթին` անվտանգության հարցում»։
«Այսօր խաղի կանոնները թելադրում է ոչ թե օրենքը, ոչ թե իրավական դաշտում աշխատելու հանգամանքը, այլ՝ հարկային մարմիները, թե դրանք ինչքան են հավատարիմ, մտերիմ, անձնական կապերով մարդիկ, կամ իշխանության կողմից հովանավորվող մարդիկ, կամ այլ չափանիշներով առաջնորդվող գործարարներ»։
«Մեզ շատ ավելի համապարփակ, համակարգային լուծում է պետք, որը կայուն և աշխատող կլինի։ Այդ իմաստով այն, ինչ անում է վարչապետը, դա, մեղմ ասած, թեթև նախապատրաստությունն է նրա, ինչ դեռ անհրաժեշտ է անել»։