Արսեն Գրիգորյանի՝ ռոմանսների Արսենի կյանքում ստեղծագործական ակտիվ շրջան է: Շուտով երաժշտասերները առիթ կունենան լսելու նրա մի քանի նոր ստեղծագործություններ: Նորությունների մասին առավել մանրամասն խոսում է երգիչը:
Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ստացել են երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ, բայց քանի որ դրանք հիմնված են շատ ամուր հիմքի, պատմական հարուստ շփումների վրա, հայ-ռուսական հարաբերությունները մնացել են եղբայրական և դաշնակցային՝ ամրապնդվելով և հարմարվելով նոր իրողություններին:
Լավագույն տարբերակներից մեկն, ըստ իս, Project LA-ի հենց այն պրոյեկտն է, որը մեր հայ դասական գրողների մասին է հիշեցնում եւս մեկ անգամ՝ թե՛ երիտասարդությանը, թե՛ այն անձանց, ովքեր կլսեն այդ կատարումները: Յուրօրինակ նախագիծ է, որը ծանոթացնում է մեր գրականությանն ու մշակույթին: Երաժշտությունն էլ օգնում է, որպեսզի ավելի մեծ հետաքրքրություն առաջանա պոեզիայի հանդեպ:
«Վտանգավորն այստեղ այն է, որ վարկերի տոկոսների թանկացման հետևանքով մասնավոր հատվածը կսկսի քիչ վարկեր վերցնել, իսկ եթե սրան էլ գումարում ենք այն, որ Կառավարությունը չափից շատ գումար է վերցնում տնտեսությունից ու խնայում, ապա ակնհայտ է դառնում, որ եթե, օրինակ, մետաղի գները նվազեն կամ մնան նույն մակարդակի վևա, տրանսֆերտների ծավալներն էլ շարունակեն նվազել, ապա մենք կունենանք բարձր գնաճ ու ցածր տնտեսական աճ, հետևապես՝ 2022 թվականի 7 տոկոսանոց կանխատեսված աճը բավականին ամբիցիոզ է»,- խոսքը եզրափակեց Արամյանը։
168.am-ը երեկ մի քանի փորձից հետո, ի վերջո, կարողացավ այս թեմային առնչվող հարցեր ուղղել էկոնոմիկայի նախարարին:
Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության, հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին:
Պատերազմից հետո Արցախի գյուղատնտեսական հողատեսքերի գրեթե 75%-ը կորցրել ենք, և դրա հետ կապված բոլորիս գործունեությունն է փոխվել:
Երբ ընտանիքում ընդունված արարողակարգ է եկեղեցում լինելը, մոմ վառելը, դժվար կացության կամ գոհանալու պահին Աստծուն դիմելը, երեխան ծննդյան պահից ինքնաբերաբար այդ դաստիրակաությունը ստանում է: Նա ընդօրինակում է ծնողներին, և դա էլ լավագույն դաստիարակությունն է:
-Միշտ առաջինը գիտեմ իմ ուժեղ կողմերի մասին: Այն կարծիքին եմ, որ ինքս պետք է իմ գործը կատարեմ ռինգում` հույսս դնելով ինձ վրա: Ռինգում մտածում եմ իմ հնարավորությունների առավելագույնն անել: Բայց մենամարտի ընթացքից շատ բան է կախված` ինչ անել, ինչը` ոչ: Երբեմն մարզիչն է հուշում անկյունից, երբեմն դու ես հասկանում ինչ անել հաջորդիվ:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը տևական ժամանակ Հայաստանում չէ, սակայն շարունակում է ղեկավարել թատրոնն ու նպաստել երկրի կարևորագույն մշակութային կառույցի զարգացմանը:
Հայաստանի օլիմպիական հավաքականը քիչ-քիչ վերջանական տեսքի է գալիս: Օրեր առաջ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը: Նա երեք մասնագիտություն ունի` տնտեսագետ է, հոգեբան և հրաձիգ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի աշխարհի առաջնության որակավորման փուլում գրանցած վերջին հաջողություններից հետո սպասելիքները մեծացել են ընտրանու թե հնաբնակներից և, թե նորեկներից: Կապառոսի ստեղծած Հայաստանի ընտրանու հիմնական շարժիչ ուժերից մեկը Արտակ Գրիգորյանն է:
Հայաստանի անկախ հանրապետությունն ունի միայն երկու օլիմպիական չեմպիոն` երկուսն էլ ըմբիշ են, երկուսն էլ հունահռոմեական ոճի: Առաջինը Արմեն Նազարյանն է, որն այժմ մարզում է Բուլղարիայի ըմբշամարտի հավաքականը, իսկ երկրորդը՝ գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է:
Իրավամբ, յուրաքանչյուր գիտակից մարդու կյանք բաժանված է երկու փուլի՝ պատերազմից առաջ և պատերազմից հետո: Լավատես, կյանքը սիրող, դրա ամեն ակնթարթը վայելող մարդն անգամ այս պահին իրեն լիաթոք կայացած չի զգում ոչ մի հարթակում: Բոլորիս ներսում տրոփում են չապրած գարուններ, հայրենասեր աչքեր, որոնք հաղթանակի ակնկալիքով խառնվեցին մայր հողին: Այս հողը հիմա ավելի սուրբ է, ավելի թանկ:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի դեռևս մեկ բռնցքամարտիկ: Մասնակիցների ցանկը կարող է ավելանալ հաջորդ ամիս, երբ կկայանա վարկանիշային մրցաշարը, որը սկսվել էր նախորդ տարի, ընդհատվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Թուրքիան պետք է տեսնի և ընդունի իր օսմանյան նախնիների ձեռքի արյունը:
Մաքսիմիլիանո Ֆլորիանին արդեն 4-րդ տարին է՝ ապրում է Հայաստանում: Տեղափոխվել է Իտալիայից, ամուսնացել երևանաբնակ Մարիամ Զաքարյանի հետ, ու երկուսով տեղափոխվել են Գյումրի: Սակայն քչերը գիտեն, որ Մաքսը կարևոր դեր է ունեցել Իտալիայի մի շարք քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչման գործում։
Լեռնային Ղարաբաղի պատերազմը տարածաշրջանում նոր խնդիրներ է դրել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առջև։ Կազմակերպությունը ներգրավված է բազմաբնույթ աշխատանքներում՝ զոհվածների աճյունների որոնողական աշխատանքներից մինչև կողմերում գերեվարված անձանց այցելություն, նրանց ու ընտանիքների միջև կապի ապահովում և այլն:
Եվրասիական զարգացման բանկը, որի բաժնետերերը ԵԱՏՄ անդամ երկրներն են ու Տաջիկստանը, պատրաստում է թվային անձնագրեր անդամ երկրների համար:
Պատվաստումները մեր երկրում մշտապես կատարվում են ըստ ցանկության ու պարտադրանք չկա: Ինչ վերաբերում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստմանը, ես կարող եմ ասել, որ այն կրում է կամավորության բնույթ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Հայաստանի գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը 2020 թվականին կատարած իրենց աշխատանքներն արդյունավետ է գնահատում։
Երիտասարդ ստեղծագործող Հայկ Սիրունյանը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է: Բանաստեղծություններ է գրում դեռ մանկուց և չի հերքում, որ գրելու շնորհը ժառանգել է հորից՝ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանից:
«Մարդիկ հիպոթեքով գույք են ձեռք բերում նորակառույց շենքում, երիտասարդ ընտանիք են, իրենք չեն հաշվարկել, ենթադրենք, որ այդ նորակառույց բնակարանին տարեկան պետք է 105.000 դրամ կամ 135.000 դրամ գույքահարկ վճարեն: Լրացուցիչ բեռ է, և իրենց կյանքի ծրագրավորման մեջ սյուրպրիզներն են կառավարության կողմից:
Այս իշխանությունների կողմից հաստատված ցանկացած երկարաժամկետ զարգացման ծրագիր չի կարող լուրջ ընկալվել մի պարզ պատճառով. հաջորդ իշխանությունները, անկախ նրանից, թե երբ կձևավորվեն, անխուսափելիորեն պետք է սկսեն պետական կառավարման համակարգի վերականգնման աշխատանքներից, պետության ինստիտուցիոնալ ու ավտանգային վերակենդանացումից: Հետևաբար՝ խորապես վերանայվելու են նաև այսօր ընդունված բոլոր ռազմավարություններն ու ծրագրերը: Սակայն սա հարցի քաղաքական կողմն է:
Տարեմուտի վերջին և տարեսկզբի առաջին օրերը քրիստոնյայի համար անցնում են լուռ՝ աղոթքի ու պահքի մեջ։ Այժմ գտնվում ենք հենց այդ փուլում՝ պահելով Սուրբ Ծննդյան պահքը, որին հաջորդելու է Սուրբ Ծննդյան Ավետիսը։
Անցնող տարին իր անջնջելի հետքն է թողնում: 2020-ը սկսվեց համաշխարհային պանդեմիայով և ավարտվեց Արցախյան երկրորդ պատերազմով:
«Դա պարզ պոպուլիզմ է և իրավիճակի մանիպուլյացիա. փաստն այն է, որ այդ գործոնները կան, և փաստն այն է, որ մեր արժութային շուկան դուրս է եկել հավասարակշռությունից, և առկա են արժեզրկման ինտենսիվ ճնշումներ»:
«Պարտադիր պետք է ոլորտ առ ոլորտ խորհրդակցություն տեղի ունենար, բոլոր լուծումներն առաջարկվեր, խորհրդակցվեր, ընդհանուր հայտարարի գային, նոր որոշեին՝ որ ոլորտն ինչ աստիճանով կարելի է կանգնեցնել, սառեցնել, որպեսզի և՛ կարողանայինք կաթվածահար չանել ամբողջ տնտեսությունը, և՛ կարողանայինք առողջական խնդիրներ չառաջացնել հասարակության մոտ: Շատ ոչ ճիշտ կազմակերպվեց այդ ամենը, և ունեցանք հետևանքները»:
Նախ և առաջ, կցանկանայի անդրադառնալ նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանը: Ինչպե՞ս եք Դուք այն բնութագրում՝ կապիտուլյացիա, պարտության ընդունում, հրադադար:
Իրականում այս իրավիճակը սպասելի էր ինչ-որ չափով, որի մասին բազմիցս զգուշացրել եմ: Տեսեք, 2018թ.-ին և, ավելի շատ՝ 2019թ.-ի ընթացքում, կառավարությունը ոգևորված հարկերի հավաքելիության մակարդակից՝ շատ արագ շտապեց ստանձնելու բազմաթիվ ընթացիկ բնույթի պարտավորություններ՝ նվազագույն աշխատավարձի աճ, կենսաթոշակների աճ, աշխատավարձերի աճ, տարատեսակ նպաստների աճ, և այլն: