Բաժիններ՝

Կթանկանա՞ արդյոք գազը

Ներկայիս փոխարժեքը արդեն զգալիորեն տարբերվում է սակագնայինից  և  մտահոգության տեղիք տալիս է: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը՝ հիշեցնելով, որ բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի  հիմքում ընդունված է 416,56 դրամ/դոլար փոխարժեքը:

«Մեր մասնագետների կողմից ամենօրյա մոնիթորինգ է իրականցվում, վերլուծություններ են կատարվում` զարգացումների հնարավոր սցենարների դեպքում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ: Վերլուծությունների հիման վրա ընկերությունը ինչ եզրակացության էլ հանգի՝ հետագա քայլերի հետ կապված, հանրությունը պատշաճ ձևով կիրազեկվի: Ամեն դեպքում, որպեսզի ենթատեքստ չփնտրվի, շտապեմ տեղեկացնել, որ արվում է հնարավորը՝ սակագինը չբարձրացնելու համար»,- ասել է Վ. Հարությունյանը։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս