Հայաստանը գնալով խրվում է տնտեսական ու սոցիալական դժվարությունների մեջ։ Ճնշումը բոլոր կողմերից մեծանում է, իսկ կառավարությունը գլուխ չի հանում, թե ինչպես դուրս գա այս իրավիճակից։
Բանկային համակարգի շուրջ վերջին շրջանում բարձրացված աղմուկը ոչ մի լավ բան չի խոստանում երկրի ֆինանսական կայունությանը։ Առանց այդ էլ, այն բավականաչափ լարվել է համավարակից հետո ի հայտ եկած ռիսկերի հետևանքով։ Այդ պայմաններում լրացուցիչ լարվածությունը չի բխում որևէ մեկի շահերից։ Այդ թվում՝ ինչպես բանկային համակարգի և տնտեսության, այնպես էլ՝ հասարակության։
Անշարժ գույքի շուկային ծանր օրեր են սպասվում։ Համավարակը և դրան հետևած տնտեսական ու սոցիալական դժվարությունները չեն կարող շրջանցել այս ոլորտը։ Այլ հարց է, թե մինչև ո՞ւր կհասնի շուկայի փլուզումը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 ամսից մի փոքր ավելի ժամանակ ունի պատասխանելու գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտին։
Համավարակը պատուհաս է դարձել կառավարության գլխին։ Քիչ են առողջապահական խնդիրները, երբ ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել վարակի տարածումը, ակտիվացել են նաև տնտեսության մեջ եղած հիվանդությունները։ Համավարակը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է նույնքան խոցելի լինել, ինչքան նախկինում։ Տնտեսության կառուցվածքում տեղի ունեցող դրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունները դատարկ խոսակցություններ էին։ Ընդամենն առիթ էր պետք, որպեսզի ամեն ինչ դուրս գա ջրի երես։
Հայաստանի տնտեսության վնասները համավարակից ահռելի են լինելու։ Մեր երկրի չափանիշերով՝ մարդկային կորուստների սարսափելի մեծ թիվ ենք ունենալու։ Ու դրա մեղավորը լինելու են իշխանությունները, որոնք համավարակի տարածման պայմաններում այդպես էլ մինչև վերջ չգիտակցեցին իրենց պատասխանատվությունը՝ երկրի տնտեսության ու ժողովրդի անվտանգության ապահովման գործում։
Կառավարությունը պատրաստվում է մոտ 500-550 մլն դոլարի լրացուցիչ պարտք վերցնել՝ պետական բյուջեում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար։ Բայց, չգիտես ինչու, չի մտածում բյուջեի առանձին ծախսեր կրճատելու կամ վերանայելու մասին։ Որ բյուջեում բազմաթիվ «անպետք» ծախսեր կան, որոնք կարելի է ուղղակի չանել, կասկած չկա։
Տնտեսության վիճակի վատացման ու սոցիալական լարվածության խորացման ֆոնին իշխանությունները նոր ինտրիգներ են փնտրում՝ հասարակության ուշադրությունը շեղելու և ձևավորված հիսաթափության ալիքը մեղմելու համար։ Տնտեսությունը մտել է ճգնաժամի մեջ, սպասվում է գործազրկության աճ, եկամուտների կրճատում, աղքատության խորացում, և այդ ամենն առաջիկայում բերելու է դժգոհությունների ավելացման։ Թիրախը լինելու են իշխանությունները։
Գնալով ավելի ու ավելի տեսանելի են դառնում համավարակի ազդեցությունները Հայաստանի տնտեսության ու մարդկանց եկամուտների վրա։ Թեև կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային որոշ միջոցառումների շրջանակներում բնակչության տարբեր շերտերին որոշակի օժանդակություններ են տրամադրվում, այնուհանդերձ դրանք երբեք չեն կարող փոխարինել այն եկամուտներին, որոնք մինչ այդ մարդիկ ստանում էին տարբեր աղբյուրներից։
Կառավարության աշխատանքը միշտ էլ չի փայլել բարձր արդյունավետությամբ։ Առավել ևս՝ արտակարգ ռեժիմի պայմաններում ամեն ինչ խառվել է իրար. խճճվել են իրականացվող հակաճգնաժամային առանձին միջոցառումների մեջ և ոչ մի կերպ չեն կարողանում գլուխ հանել։
Լրացավ Հայաստանում իշխանափոխության 2 տարին։ 2 տարի առաջ հասարակությունը ցնծությամբ ընդունեց «ժողովրդի» վարչապետի ընտրությունը։ Ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ շատերը տեսնում էին իրենց հույսերի իրականացումը։
Ժողովրդագրության արձանագրվող տենդենցները չեն փոխվում: Տասնամյակներ շարունակ շարունակում ենք պակասել: Հրապարակվել է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ: Իհարկե, կարելի է մխիթարվել՝ ասելով, որ բնակչության թվի կրճատման տեմպը նվազել է: Բայց նույն «հիմնավորումով» արդեն մխիթարվում ենք մոտ 20 տարի: Այս տարի հունվարի 1-ին մենք 5600-ով պակաս ենք, քան անցած տարվա սկզբին:
Կառավարությունն Ազգային ժողովին ներկայացրեց իր անցած տարվա գործունեության վերաբերյալ զեկույցը։ Թեև դա այսօր արդեն արդիական չէ և գրեթե աղերս չունի առկա տնտեսական պրոցեսների հետ, այնուհանդերձ, ինչպես միշտ, իր «բարձրության» վրա էր վարչապետը։
168․am-ը մի քանի հարցով դիմել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին և Ֆինանսների նախարարությանը։ Պատասխանել է Ֆինանսների նախարարությունը։
Որքան էլ համարենք, որ նման ինստիտուտի ներդրումն անհրաժեշտություն է՝ պետությունից գողացվածը վերադարձնելու ճանապարհին, չենք կարող հաշվի չառնել նաև այն բազմաթիվ ռիսկերը, որոնք առաջանալու են այդ գործընթացում։ Զարմանալի չէ, որ դեռևս օրենքը գործողության մեջ չմտած՝ արդեն հնչում են հարցադրումներ, այդ թվում՝ բանկային համակարգի կողմից, որոնց վրա դժվար է լինելու աչք փակել։ Հիմնազուրկ չեն այն պնդումները, որ դրանով հոնքը սարքելու տեղը՝ աչքն էլ ենք հանելու։
Հայաստանի արժութային շուկայում մի պահ արձանագրված դրամի արժեզրկումը բացասաբար է անդրադարձել ավանդների, այդ թվում՝ քաղաքացիների կամ ֆիզիկական անձանց բանկային խնայողությունների վրա։ Դա նկատվել է հատկապես դրամային ավանդների դեպքում, որոնք մարտին նվազել են՝ արձագանքելով ազգային արժույթի թուլացմանը։
Մինչ համավարակն անարգել մոլեգնում է Հայաստանում, կառավարությունը որոշել է բացել տնտեսությունը։ Երբ կորոնավիրուսով վարակվելու տեմպերն անհամեմատ ավելի փոքր էին՝ մտցրեցին արտակարգ դրություն։ Հիմա տեմպը, ինչպես նաև փաստացի վարակվածների թիվ մի քանի անգամ ավելի շատ է, բայց կառավարությունը հանում է գրեթե բոլոր սահմանափակումները՝ մարդկանց ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին։
Երկրորդ ամիսն անընդմեջ Կենտրոնական բանկը նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նախ՝ դա արվեց մարտին, ապա՝ նաև ապրիլին։ Նման բան հազվադեպ է լինում։ 2 անգամ էլ տոկոսադրույքը վերանայվեց և նվազեցվեց 0,25 կետով։ Հիմա արդեն այն հասել է 5-ի։
Վարչապետն իր պոպուլիզմի պատճառով կրակն է գցել էներգետիկ համակարգը։ Այն բանից հետո, երբ առանց հետևանքները հաշվի առնելու՝ հայտարարվեց, թե սպառողները կարող են չվճարել օգտագործված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց, մի մասը՝ անկախ նրանից, ի վիճակի՞ են, թե՞ ոչ, դադարեցին կատարել կոմունալ վճարները։
Համավարակի տարածումից հետո կառավարությունը հայտնվել է մի տեսակ ընկճախտի մեջ։ Նախկինում արվող մեծամիտ հայտարարություններից ու լուսավոր ապագայի վերաբերյալ ճառերից այլևս բան չի մնացել։ Ընդամենը մեկ ցնցում էր պետք, որ ամեն ինչ խառնվի իրար։
Անշարժ գույքի շուկան համավարակի հետևանքով առաջացած բազմաշերտ խնդիրներին արձագանքել է առայժմ միայն գործարքների կրճատման տեսքով։ Մարտին շուկան պասիվացել է, թեև գները, ըստ Կադաստրի կոմիտեի, շարունակել են բարձրանալ։ Պետք է ենթադրել, որ գների բարձրացումը տեղի է ունեցել հիմնականում ամսվա սկզբին, երբ համավարկը հանրային ու տնտեսական կյանքում դեռևս մեծ տարածում չէր գտել։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է կորոնավիրուսի ներթափանցման առաջին տնտեսական ցուցանիշները։ Դրանք, իհարկե, հեռու են լիարժեք բնութագրելու համավարակից հետո Հայաստանի տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը։ Բայց այն, ինչ կա, բավական է հետագա կորուստների վերաբերյալ նախնական պատկերացում կազմելու համար։
Մինչ աշխարհը ելքեր է փնտրում, թե ինչպես պաշտպանի մարդկանց կորոնավիրուսի հետևանքներից, և ինչպես տնտեսությունը դուրս բերի ճգնաժամից՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց էշը քշել. 2 ամիս առաջ, երբ համաճարակը գրոհում էր, իշխանությունները սահմանադրական հանրաքվեի էին պատրաստվում, հիմա էլ երկիրը հայտնվել է սոցիալական ու տնտեսական անդունդի մեջ, իսկ մենք գնում ենք սեփականության վերաբաշխման՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման անվան տակ։
Կառավարությունն այլևս չի հավատում, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճ կլինի. ոչ միայն աճ չի լինի, այլև կանխատեսվում է, որ տնտեսությունը 2 տոկոս անկում կարձանագրի։ Կավելանա գործազրկությունը, կնվազեն եկամուտները։ Սպասումները հոռետեսական են տնտեսության գրեթե բոլոր առանցքային ոլորտներում և ուղղություններով։
Համավարակը բացասական ազդեցություն է ունեցել՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ պետական բյուջեի եկամուտների վրա։ Այլևս պարզ է, որ այս տարի ակնկալվող հարկային եկամուտները չեն ստացվելու։ Այլ հարց է, թե մինչև ուր կարող են հասնել բյուջեի կորուստները։
Հրապարակվեց այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ինչ-որ իմաստով այն ավելի սպասված էր, քան անցած տարվանը: 2019-ի առաջին եռամսյակի տվյալների հրապարակումը սպասված էր համեմատելու համար: Հետաքրքիր էր դիտարկել նոր իշխանությունների շրջանում գրանցված տնտեսական տվյալները: Դիտարկել ու համեմատել նախորդ տարիների տվյալների հետ:
Մարդիկ հեղափոխություն էին անում, որպեսզի բարեկեցիկ կյանքով ապրեին։ Այնինչ, ստացվեց հակառակը. 2 տարի հետո էլ շատերը տեսնում են, որ իրենց կենցաղում բան չի փոխվել։ Հիմա նույնիսկ ավելի վատ են սկսել ապրել, քան ապրում էին ժողովրդի կողմից այդքան չսիրված իշխանությունների օրոք։
Կորոնավիրուսով իշխանությունները փակեցին անցյալի այն էջը, երբ ոսկե սարեր էին խոստանում հասարակությանը։ Այդ խոստումները, այսպես թե այնպես, չէին իրականանալու, բայց դրա համար հազիվ թե մեկ այլ, ավելի լավ պատճառաբանություն հնարավոր լիներ գտնել, քան կորոնավիրուսն է։ Դա պարզապես փրկություն էր կառավարության համար։
Քաղաքացիների կողմից դրսից ուղարկվող գումարները միշտ էլ կարևոր դեր են ունեցել Հայաստանի տնտեսության համար ու հատկապես սոցիալական խնդիրների լուծման գործում։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ դրանք հասնում են հարյուրավոր միլիոն, եթե ոչ՝ միլիարդավոր դոլարների։ Բազմահազար ընտանիքներ ապրում ու իրենց առօյա հոգսերը հոգում են հենց այդ գումարների հաշվին։
Եթե հասարակագետ եք, ապա վստահաբար գիտեք, որ հասարակական կյանքի ցանկացած լուրջ ցնցում-փոփոխության հաջորդում է սեփականության վերաբաշխման գործընթաց: Եթե հեղափոխական եք, կամ սոցիալական արդարության սուր ընդգծված (ավելի ճիշտ՝ չափազանցված) ընկալում ունեք, ապա ինչ-որ բան եք մտմտում «ապօրինի ձեռք բերված սեփականության» հետ վարվելիքի մասին: Սա թե՛ աքսիոմա է, թե՛ իրականություն: