Պատերազմի անփառունակ ավարտից ուշքի գալը, հարկավ, ժամանակ կպահանջի: Բայց արդեն կարծես կարելի է խոսել: Խոսել մեր տնտեսական կյանքի մասին: Խոսել առանց վախենալու, որ իշխանությունների քայլերը քննադատելը տնտեսական լուրջ պատժամիջոցների կհանգեցնի: Հատկապես, որ մեր տնտեսության պաշտոնական նկարագիրը մխիթարական տարրեր չունի:
Սպասվում է, որ այս տարի Հայաստանի պետական պարտքը կմոտենա համախառն ներքին արդյունքի 69 տոկոսին։ Կավելանա նաև կառավարության պարտքը։ 2021թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված կանխատեսումներով՝ այն կհասնի ՀՆԱ 65 տոկոսին, ինչը 5 տոկոսային կետով գերազանցում է օրենսդրորեն սահմանված «կարմիր գիծը»։
Պատերազմի օրերին, երբ աշխարհասփյուռ հայությունը հանգանակություն էր անում Արցախին օգնելու համար, պարզվում է՝ գումարների մի մասը հայտնվել է պետական բյուջեում։ Սա արտառոց է նրանով, որ մինչև հիմա երբևէ նման բան չէր եղել։ Կարևոր չէ, թե դա ինչ նպատակով է արվել։ Խնդիրն այն է, որ մտնելով բյուջե՝ այդ գումաները դառնում են բյուջետային եկամուտ։
Իշխանությունները ժամանակին ոսկե սարեր էին խոստանում հասարակությանը։ Գալու են ու երկիրը վերածեն դրախտի, «Նոր Հայաստան» են կառուցելու, որտեղ մարդիկ ապրելու են ազատ, արժանապատիվ ու երջանիկ։ Մի՞թե սա էր այդ Հայաստանը, մի՞թե այսպիսի Հայաստան էր ուզում ունենալ իշխանությունների հռչակած հպարտ քաղաքացին։ Հարցրե՞լ եք, թե հիմա ինչքանո՞վ է քաղաքացին ազատ, արժանապատիվ ու երջանիկ։ Եթե չեք հարցրել, դուրս եկեք փողոց ու հարցրեք։
Տևական ժամանակ արձանագրվող աշխուժացումից հետո՝ Հայաստանի անշարժ գույքի շուկան ցնցումների մեջ հայտնվեց մինչև Ղարաբաղում սանձազերծված հերթական ագրեսիան։ Ամեն ինչ սկսվեց շատ ավելի վաղ, համավարակի առաջին ալիքից հետո, որի հետևանքով մեծացավ ճնշումը շուկայի վրա՝ հանգեցնելով ինչպես՝ գործարքների կրճատման, այնպես էլ՝ գների նվազման։
Բոլոր՝ ռազմական, քաղաքական, բարոյահոգեբանական և բազմաթիվ այլ առումներով, իրավիճակը Հայաստանում նախանձելի չէ։ Դժվար է նույնիսկ ասել, թե վերջին անգամ, երբ ենք այսպիսի ծանր մթնոլորտում հայտնվել։
Պատերազմն ավարտվում է: Կամ՝ բոլոր իմաստներով՝ տարօրինակ ավարտ է մոտենում: Հետևաբար՝ արդեն կարելի է ներկայացնել ու վերլուծել մեր երկրի սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական տվյալները: Հատկապես, որ այդ տվյալները պաշտոնական են:
2020թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված էր ծառայողական մեքենաները կրճատել 153-ով։ Արդյունքում՝ դրանց թիվը 867-ից պիտի դառնար 714։ Ամեն ինչ շատ պարզ էր թվում. տեղի էր ունեցել պետական կառավարման մարմինների, մասնավորապես՝ նախարարությունների և այլ գերատեսչությունների միավորում, ինչը պիտի հանգեցներ ծառայողական մեքենաների կրճատման։
Մինչև տարվա վերջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է որոշում կայացնի էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ։ Վերջին անգամ դրանք վերանայվել են 2017թ.։ Այն ժամանակ ոչ մեծ չափով, այնուհանդերձ հաջողվեց նվազեցնել սակագինը։ Խոսքը բնակչությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի մասին է, որն իջեցվեց 1,2 դրամով։
Պատերազմը ազդում է տնտեսության ու հասարակական կյանքի, առանց բացառության, բոլոր ոլորտների վրա։ Այս պահին պատերազմի հետևանքները գուցե լիարժեք չենք տեսնում, բայց դրանք կան, ու դրանցից անհնարին է խուսափել։ Հատկապես, երբ ամեն ինչ այսքան երկար է ձգվում։
Ազգային ժողովի հանձնաժողովներում 2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, անդրադառնալով պարգևավճարների խնդրին, ֆինանսների նախարարը հայտարարեց, որ դա միջանկյալ լուծում է, քանի դեռ չեն ավարտվել պետական կառավարման համակարգի բարեփոխումները։
Հիմա նույնիսկ սոցիալ-տնտեսական վիճակի մասին գրելն առանձնահատուկ հմտություններ է պահանջում: Այլաբանական պատկերներով ներկայացնելու հմտություններ: Ուստի շատ ավելի նախընտրելի է գրել հարևան երկրների տնտեսական վիճակի մասին: Օրինակ՝ Վրաստանի:
Կառավարությունը ստիպված եղավ այս տարի 2 անգամ վերանայել պետական բյուջեն։ Համավարակին հաջորդող շրջանում արձանագրված տնտեսական զարգացումները հանգեցրեցին մուտքերի զգալի կրճատման։
Ազգային ժողովի հանձնաժողովներում սկսվել են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Դրանք տեղի են ունենում այնպիսի պայմաններում, երբ հայտնի չէ, թե ինչ է սպասվում վաղը։ Անորոշություններն ու ռիսկերը չափազանց բարձր են։ Զարմանալի չէ, որ քննարկվող փաստաթուղթը ներկայացվելուց կարճ ժամանակ հետո արդեն հասցրել է հնանալ։
Նավթի գներն իջնում են, ու դա լինելու է հերթական հարվածն Ադրբեջանի տնտեսությանը։ Տնտեսություն, որը նստած է էներգակիրների վրա։ Ու այդ պոտենցիալն այսօր օգտագործվում է Ղարաբաղի և հայ ժողովրդի դեմ կրկին ագրեսիա իրականացնելու համար։
Նախորդ ամսվա վերանայումից հետո Կենտրոնական բանկը որոշեց հոկտեմբերին անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Որքան էլ այս պահին տոկոսադրույքի նվազեցումը գուցե և անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը, այնուհանդերձ ԿԲ-ն այս անգամ դադար է վերցրել։
Տնտեսական իրավիճակն այս տարի, անշուշտ, նախաձելի չէ։ Տարեսկզբից սկսված դժվարությունները՝ կապված համավարակի ու տնտեսական սահմանափակումների հետ, շարունակում են զգացնել տալ։ Վերջին շրջանում դրանց միացել է նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմը։
Հունահռոմեական իրավագիտական միտքը հանցագործությունների բացահայտման համար առաջարկում է գտնել «Ո՞ւմ է դա ձեռնտու հարցի» պատասխանը: Այս մոտեցումը քաղաքագիտության մեջ բանաձևվել է որպես՝ «Չկան մշտական բարեկամներ (կամ թշնամիներ), կան մշտական շահեր»:
Մինչև սեպտմբերի վերջ կառավարությունը պետք է հաստատեր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ուղարկեր Ազգային ժողով։ Այդպես է պահանջում բյուջետային համակարգի մասին օրենքը։ Բայց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված հերթական ավանտյուրան ու Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը փոխեցին իրադրությունը։
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ ու անմիջական մասնակցությամբ լայնածավալ ագրեսիա սկսեց Ղարաբաղում և Հայաստանի սահմաններին, համավարակի դեմ պայքարը մի տեսակ հետին պլան մղվեց։ Շատերը սկսեցին մատների արանքով նայել համավարակի կանխարգելման տարրական կանոնների պահպանմանը՝ կարծես այն այլևս դադարել էր սպառնալիք լինել հասարակության համար։
Հայաստանում պաշտոնական գնաճը ցածր է։ Ինն ամիսների տվյալներով՝ այն կազմել է 1,4 տոկոս։ Չնայած դրան, վերջին շրջանում պարենային և ոչ պարենային որոշ ապրանքների շուկաներում, որտեղ առկա է պահանջարկի որոշակի աճ, նկատվում է գների բարձրացում։ Օգտվելով առիթից՝ առանձին տնտեսվարողներ փորձում են հավելյալ շահույթներ ստանալ։
Հայտարարելով տարվա վերջից թուրքական ապրանքների ներմուծումը սահմանափակելու կամ էմբարգո կիրառելու մասին՝ կառավարությունը դեռևս չի հստակեցրել, թե ինչ պետք է լինի արդեն ներմուծված թուրքական ապրանքների հետ։
Ադրբեջանաթուրքական ագրեսիայի նախօրյակին՝ Հայաստանի պետական պարտքը նվազել է։ Սեպտեմբերի վերջի դրությամբ պետության պարտավորությունները կրճատվել են շուրջ 113 մլն դոլարով։ Դա տեղի է ունեցել հիմնականում կառավարության պարտքի գծով։ Թեև նվազել են նաև Կենտրոնական բանկի պարտավորությունները։
Պատերազմական այս օրերին Հայաստանի բանկային համակարգը փորձում է վերցնել իր բաժին բեռը։ Հազարավոր քաղաքացիներ մեկնել են ռազմաճակատ՝ իրենց պարտքը տալու հայրենիքի փրկությանը։ Նրանց մեջ քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր վարկեր ունեն ու հիմա կանգնած են այդ վարկերը սպասարկելու կամ վերադարձնելու խնդիրների առաջ։
Անցան այն ժամանակները, երբ թնդանոթների «խոսելուն» զուգընթաց մուսաներն ինքնաբուխ ու ինքնակամ լռում էին: Հիմա այդ լռությունը մուսաներին օրենքով է պարտադրվում: Ու դա հասկանալի է՝ պատերազմական իրավիճակում բովանդակային ցանկացած խոսք կարող է վնասել: Վնասել՝ բարոյահոգեբանական աննպաստ մթնոլորտ ձևավորելով, կամ կոնկրետ փաստի հրապարակմամբ՝ թշնամուն տեղեկություն փոխանցել:
Պատերազմական այս իրավիճակում ֆինանսական համակարգի կայունության ապահովումն այլընտրանք չունի։ Դա չափազանց կարևոր է՝ ինչպես ֆինանսական ինստիտուտների ու տնտեսության, այնպես էլ՝ բոլոր հաճախորդների ու ռազմաճակատի համար։ Ուստի պետք է ամեն ինչ անել ֆինանսական համակարգը հնարավոր վտանգներից հեռու պահելու համար։
9 ամիսների տվյալներով՝ առաջին հազար հարկատուները պետական բյուջե են փոխանցել 721 մլրդ դրամ։ Նրանց վճարները կրճատվել են 5,6 տոկոսով կամ 43 մլրդ դրամով։ Թեև խոշորների առաջին եռյակը մնացել է անփոփոխ, այնուհանդերձ, նրանցից երկուսի վճարները բավական կրճատվել են։
Այն, որ Թուրքիան իր ռազմատենչ հայտարարություններով Ադրբեջանի հետ բացահայտ ագրեսիա է սկսել Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ, ի վերջո, հարկադրեց կառավարությանը հանդես գալ թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառելու նախաձեռնությամբ։ Նախաձեռնությունը, որը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարությունը, դեռ որոշում չի դարձել, բայց կասկած չկա, որ դրա համար որևէ խոչընդոտ չի լինի։ Հասարակությունը կողմ է թուրքական ապրանքների ներմուծման դադարեցմանը։
Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռն այս տարի առաջին հայացքից դրական փոփոխություն է կրել։ Արտահանման-ներմուծման հարաբերակցությունը բարելավել է։ Եթե անցած տարվա առաջին 8 ամիսների տվյալներով՝ ներմուծումը 1,92 անգամ էր գերազանցում արտահանմանը, ապա այս տարի՝ 1,79 անգամ։
Այն բանից հետո, երբ Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ ևս մեկ անգամ կրճատեց պետական բյուջեի մուտքերը՝ Պետեկամուտների կոմիտեն շտապեց հայտարարել, թե գերակատարել է 9 ամսվա հարկային եկամուտների պլանը։ Բայց մի՞թե սա գերակատարում է։