Դատելով հարկային մուտքերի այս տարվա կատարողականից՝ բյուջեն պետք է որ փողի խնդիր չունենար։ Պաշտոնական տվյալներով՝ եկամուտներն ավելացել են։
Երկարացվել է խաղողի մթերումների համար տրվող վարկերի ժամկետայնությունը. 1 տարուց դարձել է 3 տարի։ Նախարարի ասելով, դա պայմաններ է ստեղծել, որ խաղող մթերողներն ավելի անկաշկանդ լինեն ու ավելի մեծ ծավալով մթերումներ կազմակերպեն։ Մյուս կողմից՝ նրանք հնարավորություն կունենան գյուղացիներին, ֆերմերներին ավելի արագ վճարել մթերած խաղողի դիմաց, ինչպես նաև, մաքսիմալացնելով մթերման ծավալները, կկարողանան ապագայում ավելի շատ արտահանել։
Մեր քաղաքական կյանքում ընդունված է բողոքել պետական ապարատից: Բողոքել բոլոր առումներով: Թե՛ աշխատանքի արդյունավետության, թե՛ ապարատի ուռճացվածության:
Ստացվում է, որ երաշտը լավ էլ նպաստավոր գործոն է գյուղատնտեսության համար։ Նախորդ տարի, երբ երաշտ չկար, մի բան էլ կառավարությունը ոլորտում վարկային միջոցների սուբսիդավորման ծրագրեր էր իրականացնում՝ հույս ունենալով դրանով լուծել արտերկիր չմեկնած քաղաքացիների զբաղվածության ու եկամտի ապահովման խնդիրները, ոլորտի արտադրության ծավալները նվազեցին։ Այս տարի բախվել ենք երաշտի հետ, բայց արտադրության ծավալներն ավելանում են։
Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում գներն անհամեմատ բարձր են, որովհետև չկա մրցակցություն։ Օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ միայն թույլ չեն տալիս, որպեսզի գներն իջնեն, այլև չհիմնավորված բարձր գներ են սահմանել։
Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու ջատագով Հայաստանի իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում վերականգնել այն անվտանգային միջավայրը, որն ունեինք մինչև ղարաբաղյան վերջին պատերազմը։ Պատերազմի ավարտից անցել է ավելի քան 10 ամիս, բայց մեր երկրի անվտանգային միջավայրը շարունակում է միայն վատանալ։
Տարվա ավարտին շուրջ 4 ամիս ժամանակ կա, բայց բուժհաստատությունների մեծ մասում պետպատվերով բուժօգնության տեղերն արդեն սպառվել են։ Համակարգում առաջացել է ֆինանսական կազուս. հիվանդները ստիպված են ամիսներով հերթ կանգնել՝ բժշկական օժանդակություն ստանալու համար։ Սա առիթ է տվել կրկին շրջանառելու առողջապահության համապարփակ ապահովագրության անցնելու թեման։
Անցած տարվա շռնդալից անկումից հետո, այս տարի Հայաստանում զբոսաշրջային հոսքերի որոշակի շարժ կա։ Բայց այն շատ հեռու է խոստացված 319 տոկոս աճին նույնիսկ մոտենալուց։ Առաջին կիսամյակի արդյունքներով, չենք հասել անգամ անցած տարվա առաջին եռամսյակի մակարդակին։
Հայաստանից մեկնողների և ժամանողների տարբերությունն աղետալի է։ Պաշտոնական տվյալներով, տարվա առաջին կեսին ավելի քան 94.000 մարդ լքել է երկիրը։ Խոսքը բացառապես Հայաստանի քաղաքացիների մասին է։
Ամեն ինչ այնպես են խառնել, որ ոչ մի կերպ գլուխ չեն հանում։ Այդքանից հետո դեռ փորձում են մեղքն ուրիշների վրա դնել։ Մոռանում են, որ իշխանությունը միայն վայելք չէ, նաև պատասխանատվություն է։ Ու այդ պատասխանատվությունն այսօր իշխանությունների վրա է՝ ուզենան թե չուզենան ընդունել։
Յոթ ամիսների արդյունքներով Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը նվազել էր 5,7 տոկոսով։
Հիմա մենք արտաքուստ գտնվում ենք կորցրածը հետ բերելու փուլում, որը, սակայն, տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի վատթարացման պայմաններում, ինչը շատ ավելի մտահոգիչ է և շատ ավելի կարևոր, քան այն մի քանի տոկոս տնտեսական աճը, որն ունենք անցած տարվա ճգնաժամից ու անկումից հետո։ Այս տարվա տնտեսական աճի գործում էական դեր են ունեցել արտաքին գործոնները։ Բայց միշտ չէ, որ արտաքին հատվածը կարող է նպաստավոր ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա։ Խնդիրներն առավել տեսանելի կլինեն, երբ դադարեն այդ ազդեցությունները։
Մեր վիճակագիրները հստակ պարբերականությամբ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշներ են հրապարակում: Իսկ իշխանությունները նույն պարբերականությամբ նախընտրում են գովերգել այդ թվերը: Կամ՝ այդ թվերի մի մասը:
Հայաստանի պարտքն անշեղորեն աճում է։ Այս տարվա ընթացքում կառավարությունը հասցրել է պետական բյուջեի վրա հավելյալ 1 մլրդ դոլարի նոր պարտքի բեռ դնել։ Տարվա սկզբին կառավարության պարտքը կազմում էր 7,5 մլրդ դոլար, հուլիսի վերջի դրությամբ հասել է 8,5 միլիարդի։
Եթե հավատալու լինենք «Մուդիսի» ու մյուս վարկանշային ընկերությունների նախկինում տրված գնահատականներին, ապա վաղուց մեր տնտեսությունը վերածվել էր դրախտի կամ ընդհակառակը՝ կործանվել էր։ Բայց ինչպես տեսնում ենք՝ ո՛չ մեկն է, և ո՛չ էլ մյուսը։ Ավելին՝ այն ժամանակ, երբ նույն «Մուդիսը» Հայաստանի վարկանիշը հաստատել էր ավելի ցածր մակարդակում, ունեցանք շատ ավելի մեծ ծավալի ներդրումներ ու բարձր տնտեսական աճ, քան այն ժամանակ կամ դրան հաջորդող շրջանում, երբ բարելավել էր վարկանիշը։ Խոսքը նաև 2017թ. մասին է։
Առաջիկա 5 տարիների համար կառավարության ներկայացրած գործունեության ծրագիրը լավն է, թե վատը, ոչ մի նշանակություն չունի։ Երբ կառավարությունը չի կարողանում լուծել երկրի անվտանգության հետ կապված տարրական խնդիրները, ցանկացած ծրագիր անիմաստ է դառնում։
Այն, որ մեր իշխանությունների ծրագրերն ահագին կտրված են իրականությունից՝ նորություն չէ: Հատկապես՝ տնտեսական ծրագրերը: Մի քանի ամիս է՝ մեզ օրնիբուն համոզում են, որ տնտեսությունն աճում է երկնիշ ցուցանիշներով: Իսկ ներդրողները սահմանի բերանին (կամ՝ Էկոնոմիկայի նախարարության դռանը) հերթ են կանգնած՝ ներդնելու իրենց հնարավորությունը բաց չթողնելու համար:
Դժվար է միանշանակ ասել՝ մեր երկրի անհամամասնական զարգացումն իշխանությունների գործողությունների՞, թե՞ անգործունեության արդյունք է:
Վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքը ոչ միայն կտրուկ ավելացել է, այլև էժան վարկերը փոխարինվել են թանկ պարտքերով։ Եթե 2018թ. սկզբին կառավարության պարտքի 65 տոկոսն էին էժան վարկերը, ապա հիմա ընդամենը 54 տոկոսն են։ Խոսքը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված վարկերի ու փոխառությունների մասին է։
Բանկային համակարգն այս տարի իրեն շատ զգուշավոր է պահում։ Տարվա առաջին կեսին բանկերի վարկային պորտֆելը բավական լուրջ նվազել է։ Եթե անցած տարվա վերջին այն անցնում էր 3 տրիլիոն 734 մլրդ դրամից, ապա այս տարվա հունիսի վերջին կազմել է 3 տրիլիոն 528 մլրդ դրամ։
Բոլոր նրանց համար, ովքեր կշտապեն եզրակացնել, որ դասական (կամ՝ ճիշտ զբոսաշրջիկը) այդքան երկար ժամանակ չի կարող անցկացնել այլ երկրում, մի մեծ մեջբերում եմ պատրաստել: Մեջբերումը նույն պաշտոնական վիճակագրությունից է և բացատրում է, թե ինչ մեթոդաբանություն է կիրառվում օտարերկրյա զբոսաշրջիկների հաշվարկի համար:
Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից շարունակվում է։ Եվ ոչ միայն շարունակվում է, այլև գնալով թափ է հավաքում։ Խոսքը բացառապես քաղաքացիների կողմից մասնավոր տրանսֆերտների տեսքով դուրս բերվող գումարների մասին է, որոնք հասել են ահռելի չափերի։
Գնաճը Հայաստանում անցել է բոլոր թույլատրելի ու անթույլատրելի սահմանները, դատարկում է մարդկանց գրպանները, իսկ կառավարությունն իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ էլ չի եղել։ Չի էլ ուզում նկատել, թե ինչ է կատարվում սպառողական ապրանքների շուկաներում։
Վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց կառավարության ձևավորումը։ Դրա համար նա 15-օրյա ժամկետ ունի, բայց ակնհայտորեն շտապում է։ Թե ինչո՞ւ, հավանաբար դժվար չէ հասկանալ։
Կառավարությունն այդպես էլ չսովորեց արդյունավետ կառավարել պետական բյուջեն։ Պարտքով փող են վերցնում՝ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար, բերում գումարները քնեցնում են գանձապետական հաշիվներին կամ պահում բանկերում ու տոկոսային եկամուտներ ստանում։
Ավարտվեց նորանկախ Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող, ամենախայտառակ ձևով ձախողված ու ամեն ինչ տապալած կառավարության գործունեությունը։ Կառավարություն, որը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը։
Հրապարակվեց 1000 խոշոր հարկատուների ցանկն այս տարվա առաջին կիսամյակում: Նախ արձանագրենք՝ էական (կամ՝ լուրջ) փոփոխություններ համարյա չկան: Տնտեսությունը շարունակում է կրել անփորձ կառավարման (ինչպես նաև կառավարման բացակայության), համավարակի հետևանքները: Հետևաբար՝ տեղ-տեղ շարունակում է ինքնահոս ու իներցիոն ընթացքը, տեղ-տեղ՝ ցնցվում: Նախ՝ ամենաընդհանուր պատկերը:
Նախորդ տարվա անկման ֆոնին՝ վերջին ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ աճեր են արձանագրվում։ Եթե հաշվի առնենք, թե ինչ էր կատարվում նախորդ տարվա այս ժամանակահատվածում, սա միանգամայն բնական է։ Բայց նույնիսկ այդ պարագայում տնտեսական ցուցանիշների բարելավումը շատ հաճախ տեղի է ունենում ոչ այնքան ներքին տնտեսության վերականգնման և գործընթացների ակտիվացման, որքան այլ գործոնների հաշվին։ Խոսքը, մասնավորապես, դրսից թելադրված գործոնների մասին է, որոնք տնտեսական աճի գործում էական դեր ունեն։
Ձայնը, որն իր մեջ ներառում է դիագետիկ և ոչ դիագետիկ երաժշտությունը, ձայնային էֆեկտները և երկխոսությունները, շատ ավելի կարևոր դեր է կատարում, քան կարելի է պատկերացնել: Ձայնի այս բոլոր բաղադրիչները կարևոր են պատումի կառուցման համար:
«Մեր տնտեսությանը սպասում է թռիչքաձև զարգացում՝ ոչ թե կառավարության ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ հստակ հայկական Սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին: Մեզ սպասվում է բյուջետային եկամուտների էական մեծացում, ինչն էլ իր հերթին՝ բերելու է աշխատատեղերի բացման, կենսաթոշակների ավելացման և աղքատության կրճատման»,- ժամանակին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։