Վերջին տարիներին հանրակրթական դպրոցն իր խնդիրներով մղվել է հետին պլան: Պատճառը հասարակական-քաղաքական-տնտեսական կյանքի ցնցումներն են ու պարտությունը պատերազմում: Համավարակի պարագային արմատապես փոխվեց հանրակրթության կազմակերպումը (խոսքը հեռավար համակարգի ներդրման մասին է): Սակայն նույնիսկ այս պարագային հանրակրթության խնդիրները չդարձան հասարակական ու մասնագիտական քննարկումների թեմա: Միակ ոլորտը, որ չփոխեց իր վերաբերմունքն այս ոլորտի հանդեպ, վիճակագրությունն է:
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո մեր երկրում ռեկորդները շատացել են։ Ամեն ինչի մեջ փորձում են ռեկորդներ տեսնել. տնտեսությունը ռեկորդային տեմպերով է աճում, հարկերը ռեկորդային տեմպերով են ավելանում, ռեկորդային տեմպերով աշխատատեղեր են ի հայտ գալիս, աշխատավարձերն են ռեկորդային տեմպերով բարձրանում, և այսպես շարունակ։
Հայաստանի էներգահամակարգի խնդիրներն աստիճանաբար գլուխ են բարձրացնում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արեց դրա համար։ Էներգետիկ համակարգի մեկ այլ օղակում ծագած խնդիրները սկսել են ազդել այլ օղակների վրա։ Դրա պատճառով կրկին կանգնած ենք գազի կամ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ռիսկի առաջ։
Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներն իսկական մղձավանջ են դարձել Հայաստանի համար։ Չկա ոչ մի հեռանկար։ Միայն դատարկ խոսքեր են և ուրիշ ոչինչ։
Կյանքը ցույց տվեց, որ իրականությունից կտրված հայտարարություններով տնտեսություն չես զարգացնի։ Դա մեկ անգամ ևս ապացուցեց ճգնաժամը. ճգնաժամը կոտրեց մեր տնտեսության «աննախադեպ» զարգացումների վերաբերյալ մի քանի տարի շարունակ իշխանությունների հյուսած միֆերը։ Տնտեսությունը չդիմացավ ճգնաժամին։
Մեր երկրում անցած տարվա սեպտեմբերի համեմատ բանջարեղենի գնաճը 64.5 տոկոս է: Վրաստանում այս ցուցանիշն անհամեմատ «համեստ» է՝ 38.2 տոկոս: Այն, որ ձկան գնաճը վրաց շուկայի արձանագրած 11,5 տոկոսի դիմաց, մեր շուկայում 27,7 տոկոս է, դժվար է բացատրել: Ծով ելք չունենալն այստեղ փաստարկ չէ: Իսկ սպառողական գների ավելի բարձր գնաճը վրաց շուկայում բացատրվում է այլ ապրանքախմբերի ու ոչ սննդամթերքի ոլորտի բարձր գնաճով: Օրինակ, մեր երկրում տրանսպորտի ոլորտի տարեկան գնաճը սեպտեմբերին կազմել է ավելի համեստ թիվ՝ 8.8 տոկոս, Վրաստանում արձանագրված 20.3 տոկոսի դիմաց:
Չնայած անցած տարվա անկումից հետո արձանագրվող որոշ աճին՝ մեր տնտեսության իրական հատվածի վիճակը վատ է։ Աճի այն փոքր միտումն էլ, որ կա, կապված չէ տնտեսության իրական զարգացումների հետ։ Ընդամենը մեկ ամիս հանքագործական արդյունաբերության մեջ արտադրության ծավալների անկում գրանցվեց, ու արդյունաբերության աճը կանգնեց։
Այս տարվա մայիսին էկոնոմիկայի նախարարը մի այսպիսի գրություն էր կատարել՝ «Երկնիշ տնտեսական աճը, իհարկե, լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերը՝ ավելանում»։
Կառավարության կանխատեսումներով՝ այս տարվա վերջին մեր երկրի պետական պարտքը կկազմի 4 տրիլիոն 509 մլրդ դրամ, իսկ հաջորդ տարվա վերջին կհասնի 5 տրիլիոն 29 մլրդ դրամի։ Եթե սա վերածենք դոլարի, ապա կստացվի, որ 2021թ. վերջին պետական պարտքը կկազմի 9,2 մլրդ դոլար, իսկ 2022թ. վերջին՝ 10 մլրդ 260 մլն դոլար։
Գազի ներմուծման գինը լուրջ գլխացավանք է դարձել իշխանության համար։ Ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ այն շրջապտույտից, որի մեջ հայտնվել ենք։
Չնայած հասարակության շրջանում ի հայտ եկած դժգոհություններին՝ առողջապահության նախարարի հայտնի հրամանը հոկտեմբերի 1-ից մտավ գործողության մեջ։ Այն որքան էլ արտաքուստ ունի առողջապահական նշանակություն, բազմաթիվ այլ հարցեր է առաջացնում։
Ազգային ժողովում օրերս քննարկվում էր պետական բյուջեի այս տարվա առաջին կիսամյակի կատարողականը։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնում էր այն, ինչի հետ ինքն իրականում որևէ կապ չուներ։ Նա նախարար է նշանակվել այս տարվա օգոստոսի սկզբին՝ փոխարինելով այն ժամանակվա նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը համաշխարհային տնտեսության կանխատեսումների հաշվետվության հրապարակումից մի շաբաթ առաջ ասաց, որ իր գրասենյակի մասնագետները վերանայել են նախկին գնահատականները:
Իշխանությունները ցանկալին իրականության տեղը ներկայացնելու վատ սովորություն ունեն։ Երբ պետք է, կարող են իրականությունը գլխիվայր շուռ տալ ու այնպես ներկայացնել, ինչպես այդ պահին պետք է, միայն թե արդարացնեն իրենց տրամաբանությունից զուրկ քայլերը։ Զավեշտն այն է, որ դա փորձում են անել՝ թաքնվելով հասարակության հետևում։
Հաջորդ տարվա պետական բյուջեն փող չունի կենսաթոշակները բարձրացնելու համար։ Կառավարությունը կենսաթոշակները համատարած բարձրացնելու համար միջոցներ չի գտել։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի վաճառքի ու դրանց մի մասը «սեփական կամքով» կառավարությանը նվիրաբերելու հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում։ Այդ հարցերի պատասխաններն առայժմ մնում են անորոշ։
Մինչ կառավարությունը խոսում է նախորդ տարվա ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման մասին, էկոնոմիկայի նախարարը նույնիսկ երկնիշ աճի պնդումներ է անում, մեր տնտեսության ակտիվությունը տարեվերջին ընդառաջ՝ գնալով սեղմվում է։ Եթե 7 ամիսների արդյունքում տնտեսական ակտիվությունը կազմել էր 5,2 տոկոս, ապա արդեն 8 ամիսներին իջել է 4,9 տոկոսի։
Երեք ու կես տարի շարունակ իրականությունը կեղծ լավատեսությամբ մատուցելուց հետո, իշխանությունը հիմա էլ նոր փուչիկ է փչում. իբր Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների բացման դեպքում Հայաստանի տնտեսությունը ֆանտաստիկ աճ կունենա։
Համեմատությունը որպես ճանաչողության մեթոդ՝ հին հույներից է հայտնի: Այդպես կարելի է ճանաչել որևէ երևույթի բնույթը, ծավալը և այլն: Համեմատությունը վիճակագրության հիմնական սկզբունքն է: Օրինակ, ինչ-որ տվյալներ իրար հետ համեմատում ու հայտարարում են, որ Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 4,9 տոկոս:
Կառավարությունը հաստատեց 2022թ. պետական բյուջեի նախագիծը, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Առաջին տպավորությունն այն է, որ փաստաթուղթը ձևավորվել է ոչ թե առկա տնտեսական ու քաղաքական իրողություններից ելնելով, այլ բացառապես կառավարության ու քաղաքական իշխանության իրականությունից կտրված հաշվարկների վրա։ Կարծես հատուկ ամեն ինչ արվել է ընդամենը ցույց տալու, որ բյուջեում դրված է 7 տոկոս տնտեսական աճի այն ցուցանիշը, որը հայտարարվել է կառավարության ծրագրում։
Վարկերի սուբիդավորման և պետական այլ աջակցության ծրագրերի շրջանակներում կառավարությունն այնքան ֆինանսական բեռ է վերցրել, որ չի կարողանում ժամանակին կատարել։ Գոյացել են բավական մեծ պարտքեր՝ բանկերի նկատմամբ։
Գնաճի թիրախային ցուցանիշի ակնկալվող վերականգնումը սպառողի համար կունենա զուտ ձևական նշանակություն։ Եթե իրականանան Կենտրոնական բանկի կանխատեսումները, ապա գնաճի ազդեցության արդյունքում գները հաջորդ տարի ավելի բարձր կլինեն, քան այս տարի են։
Այնքան հրատապ խնդիրներ կան լուծելու, որոնք չեն լուծվում ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով, իսկ Ազգային ժողովի նախագահը կամ կառավարության ղեկավարը կարող են իրենց թույլ տալ միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ բաժանել։ Երբևէ Հայաստանում այսպիսի պարգևավճարացավ չէր եղել։ Պարգևատրումներ միշտ էլ եղել են, բայց չափի մեջ։ Վերջին տարիներին դա մասսայական է դարձել, տեղի-անտեղի պետության հաշվին գումարներ են բաժանում։
Մինչև խորհրդարանական ընտրությունները՝ կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանն ամեն ամսվա ավարտին յուրահատուկ ներկայացումներ էր կազմակերպում աշխատատեղերի ավելացումների վերաբերյալ։ Այդ ներկայացումներին պարտադիր մասնակցում էր այն ժամանակվա Պետեկամուտների կոմիտի նախագահը, ով վարչապետի խոսքից հետո ծաղկացնում է աշխատատեղերի ավելացման ցուցանիշները։
«Անցած տարվա կրկնակի շոկից հետո Հայաստանի տնտեսությունը բավական արագ վերականգնվում է։ Այս տարի գրանցել ենք 5 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ցանկանում եմ նշել, որ շատ արագ աճում է ՀՀ տնտեսության արտահանումը»,- Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։
Հարկավ, ժամանակ է անհրաժեշտ կովիդի համաճարակի համաշխարհային տնտեսության վրա թողած հետևանքների վերլուծության համար: Հարկավ, ժամանակ է անհրաժեշտ մեր տնտեսության վրա կովիդի համավարակի, պատերազմի և իշխանությունների անփորձության հետևանքները վերլուծելու համար: Ինչ-որ իմաստով արդեն ժամանակն է այդ վերլուծությունները սկսելու:
Մինչև այս ամսվա վերջ կառավարությունը պիտի հաստատի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ուղարկի Ազգային ժողով։ Բյուջեի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է թմբկահարել սպասվող հերթական «աննախադեպ» ծախսերի մասին։ Խոսքը, մասնավորապես, կապիտալ ծախսերի մասին է։
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսության զարգացումը կապում էր բանկային վարկերի հետ։ Թեև վարկերը ֆինանսական այն պրոդուկտը չեն, որ կարող են տնտեսության համար բարձր արդյունավետություն ապահովել՝ թանկ միջոցներ լինելու պատճառով, այնուհանդերձ կար ժամանակ, որ բանկային համակարգը ակտիվորեն վարկային ներարկումներ էր կատարում։
Իր անկայուն վարքագծով ու արկածախնդիր բնավորությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է լրջագույն վտանգների մեջ։ Այնքան խնդիրներ են լցրել երկրի գլխին, որ ոչ մի կերպ չեն կարողանում տակից դուրս գալ։ Չեն էլ թողնում, որ ուրիշները գլուխ հանեն։
Դատելով հարկային մուտքերի այս տարվա կատարողականից՝ բյուջեն պետք է որ փողի խնդիր չունենար։ Պաշտոնական տվյալներով՝ եկամուտներն ավելացել են։