Իշխանություններն առիթը բաց չեն թողնում խոսելու գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մեծածավալ օժանդակությունների մասին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դրանից գյուղատնտեսության վիճակը չի լավանում. նախորդ երեք տարիներին արտադրության ծավալները միայն նվազել են։
Մեր հասարակության մեջ կա մի զանգված, որն այդպես էլ չի գիտակցում, թե Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով, ինչպիսի մեծ չարիք է պատճառել երկրին։ Այնքան են տարված նրա կեղծ թեզերով ու ստերով լցված ճառերով, որ կորցրել են իրականության զգացողությունը։ Ինչքան էլ այդ իրականությունը շատ դաժան է, մարդիկ չեն ուզում ընդունել։
Կառավարությունը հաջորդ տարվա համար նախատեսում է հասնել առնվազն 7 տոկոս տնտեսական աճի։ Այն դեպքում, երբ անցած տարվա կտրուկ անկումից հետո անգամ, այս տարի չկարողացավ այդքան աճ ապահովել։ Նույնիսկ նախորդ կանխատեսումն է փոխել ու 2021թ. ավելի ցածր աճ է ակնկալում։
Հայաստանի տնտեսությունը նստած է պարտքերի վրա։ Եթե չլինեին այն հսկայածավալ պարտքերը, որոնք այսօր ներգրավում են բյուջետային ու տնտեսական խնդիրները լուծելու համար, մեր տնտեսությունն ընդհանրապես աճ չէր ունենա։
Մինչ կառավարությունը հույս ուներ, որ տարեվերջին տնտեսական գործընթացները Հայաստանում կակտիվանան՝ հանգեցնելով տնտեսական ցուցանիշների բարելավման, ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Տնտեսական ակտիվության աճը գնալով նահանջում է։ Արդեն երրորդ ամիսն անընդմեջ արձանագրում ենք ակտիվության աճի տեմպի դանդաղում։
Նիկոլ Փաշինյանի կառավարություններին միշտ էլ բնորոշ է եղել ձևը, ոչ թե բովանդակությունը. ձև են արել, թե տնտեսություն են զարգացնում, սոցիալական խնդիրներ են լուծում, կոռուպցիայի դեմ են պայքարում, անվտանգության ու պաշտպանության համակարգերն են ամրացնում, և այդպես շարունակ։ Բայց արդյունքում տեսում ենք, թե ինչի ենք հասել։
Եթե հավատալու լինենք պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, ապա մեր տնտեսությունը գտնվում է փայլուն վիճակում։ Ամենուրեք զարգացումներ են ու աճեր։ Ճիշտ է, գնաճ կա, բայց սոցիալական իրավիճակն առնվազն վատ չէ։
Այս իշխանությունն ամեն ինչ քանդելու սարսափելի վատ սովորություն ունի։ Իր քաղաքական նպատակների համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած քայլի՝ կարևոր չէ, թե հետևանքներն ինչպիսին կլինեն։
Իշխանափոխությունից գրեթե չորս տարի հետո կառավարությունը դեռ փնտրտուքի մեջ է. փորձարկումներ է անում, թե ինչ անի, որպեսզի ներդրողները Հայաստանում խնդիրներ չունենան։ Այնինչ՝ ժամանակին հայտարարում էին, որ իշխանափոխությունից հետո ներդրողներն այլևս խնդիրներ չեն ունենա։ Սփյուռքից ու այլ վայրերից մեծածավալ ներդրումներ կգան Հայաստան, պայմաններ կստեղծեն, որ տնտեսության մեջ լուրջ զարգացումներ լինեն։
«Ապագա կա» ասելով՝ իշխանությունը վերարտադրվեց։ Շատերը հավատացին դրան ու կրկին ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Ընտրեցին, բայց փոխարենը մնալու և վայելելու այդ իշխանության տված պտուղները, հեռանում են երկրից։
Հույսերը, որ այս տարի զբոսաշրջային հոսքերը Հայաստան հիմնականում կվերականգնվեն, կրկին չեն արդարանում։ Տարին ավարտվում է, ու դեռ շատ հեռու ենք այն 319 տոկոս աճին հասնելուց, որը տարվա սկզբից համառորեն պնդում էին։
Տնտեսական իրավիճակը մեր երկրում շարունակում է լարված մնալ։ Թվում էր, թե անցած տարվա անկման ֆոնին, այս տարի հնարավոր կլինի բարձր աճ ապահովել։ Սակայն դա էլ չի հաջողվում։ Վերջին ամիսներին տնտեսական զարգացումների տեմպը վերստին սկսել է նվազել։
Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի պետական պարտքը ավելացնել ևս 1 մլրդ դոլարով։ Գրեթե այնքան, որքան նախատեսվում է հատկացնել պարտքերը սպասարկելու համար։ Խոսքն ինչպես մայր գումարները վերադարձնելու, այնպես էլ՝ տոկոսները վճարելու մասին է։
Մեր վիճակագիրներն իրենց ավանդույթի համաձայն՝ հրապարակել են «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ» տեղեկագիրը:
Հայաստանի այս տարվա տնտեսական զարգացումների գործում, որքան էլ դրանք չեն փայլում բարձր ակտիվությամբ, կարևոր դեր են ունեցել արտերկրից փոխանցվող գումարները։ Ի տարբերություն նախորդի, այս տարվա առաջին կեսին մուտքերի աճը բավական ակտիվ էր։ Սակայն վերջին շրջանում նկատվում է աճի տեմպի կտրուկ անկում։
Տնտեսության ու տնտեսական զարգացումների վերաբերյալ իր անհիմն գնահատականներով շարունակում է զարմացնել էկոնոմիկայի նախարարը։ Ասում է բաներ, որոնց ձեռքը հետո ինքն էլ է կրակն ընկնում։ Երբեմն անկեղծ զարմանում ես, թե ինչպես կարող է կառավարության թիվ մեկ էկոնոմիստն այսքան անլուրջ ու մակերեսային մեկնաբանություններ անել տնտեսության զարգացումների վերաբերյալ։
Իշխանությունները մի կողմից՝ հպարտանում են, որ այս տարի գյուղմթերքի արտահանումն ավելացել է, մյուս կողմից՝ դժգոհում են, որ գնաճը խժռում է իրենց աշխատանքի արդյունքները։
Հայաստանի տնտեսությունը չափազանց դանդաղ է դուրս գալիս ճգնաժամից։ Թեև որոշ աճ կա, այնուհանդերձ աճի տեմպն ավելի ցածր է, քան նախորդ տարվա անկումը։
Տնտեսական վիճակագրությունը շարունակում է փաստեր արձանագրել: Երբեմն՝ անկախ մեր կամքից ու ցանկություններից: Երբ մեր իշխանությունները դեռ նոր-նոր էին, վառվռուն խոստումներ ու կոչեր էին տալիս ու անում: Կոչերից մի քանիսը հայտնի սփյուռքահայերին էին ուղղված:
Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ Կենտրոնական բանկի վերջին շրջանի լավատեսությունը, որի հիման վրա բարձրացվեց նաև տնտեսական աճի կանխատեսումը, չի արդարացել։ Տնտեսական ակտիվությունն այս փուլում ավելի թույլ է եղել, քան ենթադրվում էր։
Երբ բենզինի ու դիզելային վառելանյութի գները Հայաստանում նվազում էին, Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում էր՝ որպես իշխանության ձեռքբերում։ Վերջին մեկ տարում բենզինն ու դիզելը գրեթե կրկնակի թանկացել են, իսկ նա լռում է։ Թեև այդ լռությունը շատ խոսուն է. եթե համարենք, որ այն ժամանակ գների նվազումը իշխանությունների ձեռքբերումն էր, նույն տրամաբանությամբ՝ թանկացումն էլ ձախողումն է։
Հրապարակվել է այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների գնաճի պաշտոնական տեղեկատվությունը: Ներկայացնում ենք այն հատվածաբար և ընդամենը մեկ մեկնաբանությամբ:
Օրերս Պետեկամուտների կոմիտեն հրապարակեց այս տարվա 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկը։ Այդ ցանկը հետաքրքիր է նրանով, որ հնարավորություն է տալիս պատկերացում կազմել ոչ միայն հարկատուների վճարած հարկերի վերաբերյալ, այլև տեսնել, թե ինչ է կատարվում նրանց բիզնեսի հետ։
Վերջին շրջանում Հայաստանում Քովիդով վարակակիրների թվի ավելացում է արձանագրվում։ Օրական 2 հազարին մոտ նոր դեպքեր են հայտնաբերվում։
Հրապարակվեցին մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Տարվա երեք/քառորդը (հունվարից սեպտեմբեր) արդեն ամփոփված է: Խոստացված երկնիշ տնտեսական աճի նույնիսկ ակնարկ չկա: Իշխանությունների երբեմնի հպարտություն Տնտեսական ակտիվության ցուցանիշն է անգամ «համեստացել»: Հունվար-սեպտեմբերի կտրվածքով այն ընդամենը 4.4 տոկոս է: Համեմատության համար ասենք, որ անցած տարի -6.6 տոկոս էր, իսկ 2019-ին՝ 7.1:
Էկոնոմիկայի նախարարի կանխատեսումները ոչ մի կերպ չեն արդարանում։ Մինչ նա երկնիշ տնտեսական աճ էր խոստանում այս տարվա համար, տարեվերջին ընդառաջ՝ տնտեսությունը հետ է գնում։ Երկու ամիս անընդմեջ տնտեսական ակտիվությունը նահանջում է. 8 ամսվա արդյունքներով այն կազմեց 4,9 տոկոս, իսկ արդեն հունվար-սեպտեմբերին իջավ 4,4 տոկոսի։
Դեռ 2018թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ ջրի սակագինը մինչև 2024թ. չի փոխվելու։
Ազգային ժողովի հանձնաժողովներում սկսվեցին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Անկախ նրանից, թե ինչ կասեն Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները, այս բյուջեն սոցիալական խնդիր չի լուծում։
Շատ վաղուց Հայաստանում գնաճի այսպիսի բարձր մակարդակ չէր եղել։ Գներն անցած տարվա վերջից սկսած միայն բարձրանում են։ Դրան համարժեք, սակայն, չեն ավելանում եկամուտները, ինչը բերում է աղքատության խորացման։
Հաջորդ տարվա պետական բյուջեի հիմքում կառավարությունը դրել է 7 տոկոս տնտեսական աճի հեռանկար։ Սա այն նվազագույնն է, որը կառավարությունը պարտավորվել է ապահովել այս և հաջորդ 4 տարիներին։