Մանրակրկիտ և ինտենսիվ որոնման գործընթացից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտարարել համալսարանի հաջորդ նախագահի պաշտոնում դոկտոր Բրյուս Պողոսյանի նշանակման մասին։ Համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը բազմապիսի և գերազանց որակավորում ունեցող թեկնածուներից ընտրել է դր․ Պողոսյանին, որն իր պաշտոնավարումը կսկսի 2023 թ․-ի սեպտեմբերի 1-ից։
Արմեն Փաշայանը տեղեկացրել է, որ բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականն ամրագրվել են կարևորագույն թիրախներ, որոնցից է՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ բարձրացնելով […]
Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի կողմից:
Հայաստանի թիմը ներկայացել է վեց աշակերտով. չորս դպրոցական՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ երկուսը՝ «Քվանտ» վարժարանից:
Ավարտվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները, և արդեն կատարվել է «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են նեյրոնային ցանցերը փոխում կրթությունը:
Ավարտվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները, և արդեն կատարվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխանցմամբ՝ քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 4349 դիմորդ, քննությանը մասնակցել է 4193-ը: Միջին միավորը եղել է 12.23-ը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Լոս Անջելեսում բնակվող բժիշկ, հասարակական գործիչ Յունոնա Հակոբջանյանն է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ:
Հայաստանի 12 դպրոցներում 2022-2023 ուսումնական տարում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն։ Այս մասին հայտնեցին ԿԳՄՍՆ-ից՝ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան։
Նախարարությունը կարևոր է համարում այս ծրագրի իրականացումն ու փաստում, որ ԳՏՃՄ ուղղության զարգացումը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։
Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող աշակերտներն արժանացել են 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալների, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ավարտվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։ «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից բացի, արդեն հայտնի են նաև «Օտար լեզուներ» առարկայի քննության նախնական արդյունքները: Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 5634 դիմորդ, քննությանը մասնակցել է 5370-ը: Միջին միավորը եղել է 13.25-ը:
Դմիտրի Բեսպալովը նաև շեշտել է, որ Հայաստանի համալսարանների հետ համատեղ արդեն հաջողությամբ իրականացվել են մի շարք երիտասարդական նախագծեր:
Հավելենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները կտևեն մինչև հունիսի 27-ը։
Դպրոցներում դեռևս մնացել են 1300 ուսուցիչներ, որոնք տարբեր հանգամանքների բերումով չունեն բարձրագույն կրթություն։
Վերջին տարիներին շատ բան է փոխվել։ Եթե պայմանականորեն, մինչև համաճարակի շրջանը մարդիկ չէին ձգտում հիմնովին ինչ-որ բան փոխել իրենց կյանքում, ապա կորոնավիրուսի ներխուժումը և հետագա համաշխարհային իրադարձությունները շատերին ստիպեցին մտածել իրենց կյանքի և, մասնավորապես, իրենց գործունեության մասին։
Նախարարը շրջեց քննական կենտրոնում, զրուցեց դիմորդների հետ, ծանոթացավ նրանց մտահոգություններին և հոգեվիճակին:
ԿԳՄՍ-ն աշխատում է նոր չափորոշիչներով դասագրքերի ստեղծման ուղղությամբ, փորձաքննության փուլում են։
Դպրոցները հագեցած կլինեն անհրաժեշտ ամեն ինչով, կհամապատասխանեն ուսուցման ժամանակակից մեթոդներին։
Ուրալի դաշնային համալսարանը (ՈՒԴՀ) երկար տարիներ կրթական ոլորտում համագործակցում է Հայաստանի մի շարք բուհերի հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր:
Հայ-Ռուսական համալսարանում այսօր կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկու և երկու գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ։
Հունիսի 9-ից մեկնարկելու են միասնական քննությունները: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի փոխանցմամբ՝ տարիներ շարունակ ավելի շատ դիմում էին տնտեսագիտական մասնագիտություններով:
Ուսումնական այցեր Ստրասբուրգում, Ժնևում և Բրյուսելում տեղակայված եվրոպական և միջազգային կառույցների կենտրոնակայաններ, տեսական և գործնական դասընթացներ, փորձագետների հետ հանդիպումներ և փորձաշրջան ԱԳՆ-ում.
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպման ձևով միավորել «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո կկազմակերպվի անվճար դասընթացների շարք՝ գերհամակարգիչների, բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC), ամպային տեխնոլոգիաների թեմաների շուրջ:
Վերջին տարիներին դիմորդների մասնագիտությունների ցանկը մի փոքր փոխվել է:
Մեդալի հաջորդ՝ «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը տեղի կունենա հունիսի 21-ին։
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հունիսի 1-ին տեղի է ունեցել 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերի բացման, փաստաթղթերի ուսումնասիրության և արդյունքների ամփոփման գործընթացը: