ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչներն արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու հնարավորություն ունեն։ ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին:
Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:
Նորից նշեմ, որ իմ կողմից արված են մասնագիտական դիտարկումներ: Ավելին, ես նաև ծանոթանալու եմ մնացած մյուս դասագրքերին, որտեղ խոսք է գնում Ուրարտուի մասին»,- գրել է Միքայել Բադալյանը:
Անցած մի քանի օրերին մեդիահարթակում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում տեղ գտած քարտեզը, որտեղ գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը Տիգրան Մեծի ժամանակահատվածի՝ Ք.ա 80 թվականի քարտեզի վրա տպագրել է ներկա աշխարհաքաղաքական քարտեզը՝ Թուրքիայի, Ռուսաստանի ու Ադրբեջանի տարածքներով:
Երեկ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն քննարկվում էր վերջապես դպրոցներ մտած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը: Հանրային գործիչներ ու պարզապես սովորական քաղաքացիներ Ֆեյսբուքում իրենց վրդովմունքն էին արտահայտում առ այն, որ այդ դասագրքում հրապարակված քարտեզներից մեկում Արցախն ընդգրկված է Ադրբեջանի կազմում:
Կառավարության որոշմամբ, արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։ Վերոնշյալ փոփոխությունները միտված են ուսուցիչների բեռնվածության թեթևացմանը և կհանգեցնի նաև ֆինանսական վիճակի բարելավման:
Այն հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սիրելի՛ ուսուցիչներ, մենք ձեզ սպասում ենք մեր դպրոցներում՝ ամեն կերպ աջակցելու և աշխատանքով ապահովելու:
168.am-ին հայտնի դարձավ, որ «Ես և իմ հայրենիքը» առարկայի դասագիրքը դպրոցներում չի լինի: Դասագիրքը խոտանվել է, և այս պահի դրությամբ հասանելի չէ նաև դրա էլեկտրոնային տարբերակը:
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները պարտավորված չեն լինի մասնակցել որևէ մրցութային գործընթացի: Ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոս հավելավճար:
Ինդոնեզիայում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը կայացել է կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադան, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։
ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակ ավելի քան 21 հազար երեխաներից 6104-ն ընդգրկվել է ՀՀ-ի տարբեր կրթական հաստատություններում: Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի արդյունքները:
Բաղդասարյանը տեղեկացրեց՝ կարևորվում է նաև ԼՂ-ից տեղահանվածների զբաղվածության հարցը: Հիշեցրեց՝ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է Workforall.am, որտեղ շուրջ 4500 թափուր աշխատատեղ կա:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին: Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է.
ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին՝ նրանց խնդրելով իրենց տվյալներն ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին:
Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացի դիմել է դպրոց՝ երեխայի ուսումը կազմակերպելու հարցով։ Այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը:
Գնացե’ք մտածեք։ Թողնելու եք անեն՝ ինչ ուզում են, թե բռնելու եք այս հակահայ դավաճանների ձեռքը ու ազատելու եք Հային ու Հայաստանը»։
«Emergency medicine» ծրագիրը իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը՝ ԱՄՆ Յելի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ:
ԵՊՀ ուսանողական խորհուրդը չի կիսում ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության այսօրինակ գործելաոճը և հետևողական քայլեր է ձեռնարկելու խնդիրը բարձրաձայնելու և լուծելու համար։
Պատկերացրեք մի դպրոց, որտեղ երեխաները գնում են սովորելու, բայց կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնք դժվարացնում են ուսումը նրանց համար:
5-րդ դաս. «Առողջ ապրելակերպ» առարկա են մտցրել, որ նույն սեռական դաստիարակությունն է. թաքցնում են
Թող չասեն, որ մեզ նոր դասագիրք են տվել, նոր չափորոշչի համաձայն. ուսուցիչ
Մայրենի լեզվի դասագիրքը վերցնում ենք ու սարսափում. մանկավարժ
1983 թվականից ի վեր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը Միացյալ Թագավորությունում ուսանելու և կարողությունների զարգացման հնարավորություն է ընձեռել ավելի քան 55000 մասնագետների։ 2024-25թթ․ ուստարվա համար կրթաթոշակներ կստանան ավելի քան 1500 դիմորդներ ողջ աշխարհում։ Սա վկայում է ՄԹ-ի՝ ապագայի առաջնորդներ պատրաստելու հանձնառության մասին։
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն այն կարծիքին է, որ Հայաստանի գործող իշխանություններն արտաքին ուժերի կողմից ֆինանսավորված և հեղաշրջմամբ իշխանությունը զավթած ուժեր են, որոնք որևէ աղերս չունեն հայկականության հետ: