Աշոտյանն այս քաղաքական ռեժիմի պատանդն է. երբ ռեժիմը հրահանգի ազատ արձակել, կարձակվի. Շարմազանով

Հիմարություններ են այն մեկնաբանությունները, թե Ալիև-Պուտին հանդիպումը պատերազմի թույլտվության համար էր. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Կատարվում է շատ պարզ բան՝ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության արդյունքում ՀՀ-ն վեր է ածվել աշխարհաքաղաքական և ռեգիոնալ խաղացողների՝ պետությունների միջև կռվախնձորի։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը բերել և դարձրել է պալիգոն»,-ասաց նա։

Ըստ Շարմազանովի՝ ՌԴ-ն կարևորագույն խաղացող է, տարածաշրջանում սպասարկում է իր շահերը և բնական է, որ հանդիպում է Ալիևի հետ։

«Բա Նիկոլի հետ ո՞նց հանդիպեն, Հռոմի ստատուտ են վավերացնում ու գլուխ էլ գովում էին, թե գա, ձերբակալելու են»,-ասաց նա։

Ըստ Շարմազանովի՝ հարձակում տեսականորեն հնարավոր է, բայց պատերազմի հավանականություն նա չի տեսնում։

«Պատերազմում են այն ուժերը, որոնք ունեն հավասազոր ուժեր։ Փաշինյանը ՀՀ-ն դարձրել է հավաքական Արևմուտքի և պանթուրքիզմի գործիք։ Նա նոյեմբերի 9-ի հայատարարությունից թռել է Շառլ Միշել-Էրդողանական հարթակ և Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս